Ռոբերտ Հարությունյան (պետական գործիչ)
հայ տնտեսագետ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Հարությունյան (այլ կիրառումներ)
Ռոբերտ Խոսրովի Հարությունյան (մայիսի 2, 1975, Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ (2016-2018)։
Ռոբերտ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Ծնողներ | հայր՝ Խոսրով Հարությունյան |
Խոսրով Հարությունյանի որդին։
Կրթություն խմբագրել
- 1993-1998 թթ. - սովորել և ավարտել է ՌԴ Կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիան՝ «ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ բակալավրի աստիճանով։
- Ավարտել է Շվեյցարիայի բիզնես դպրոցը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։
- 2007-2010 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ Տնտեսագիտության թեկնածու։
Աշխատանքային գործունեությունը խմբագրել
- 1998-1999 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի արժութային գործառնությունների բաժնի մասնագետ։
- 1999-2002 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի արժութային գործառնությունների բաժնի պետ։
- 2002-2008 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Օտարերկրյա ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրեն։
- 2002-2008 թթ. - դասավանդել է ֆինանսաբանկային քոլեջում։
- 2008 թ. մայիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն[1]։
- 2015 թ. հունվարի 2-ից 2016 թ. հունվարի 31-ը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ (նախարար)։
- 2016 թ. մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ[2], 2018 թվականի մայիսի 29-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[3]։
Նախորդող Տիգրան Մավրի Դավթյան |
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյան 26 մայիսի 2008 թ. - 1 հունվարի 2015 թ. |
Հաջորդող պաշտոնը վերացվել է |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ռ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ռ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.