Ռոբերտ Էնկե

գերմանացի ֆուտբոլիստ

Ռոբերտ Էնկե (գերմ.՝ Robert Enke,օգոստոսի 24, 1977(1977-08-24)[5][6], Ենա, Gera District, Արևելյան Գերմանիա[1][4] - նոյեմբերի 10, 2009(2009-11-10)[7], Neustadt am Rübenberge, Հանովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Խաղացել է գերմանական Բունդեսլիգայի «Հանովեր 96» ակումբում։ Մինչ այդ խաղացել է Գերմանիայի և այլ երկրների շատ թիմերում։ Ազգային հավաքականի խաղացող էր։

Ռոբերտ Էնկե
գերմ.՝ Robert Enke
Քաղաքացիությունը  Արևելյան Գերմանիա[1][2] և  Գերմանիա[3][4]
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 24, 1977(1977-08-24)[5][6]
Ծննդավայր Ենա, Gera District, Արևելյան Գերմանիա[1][4]
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 10, 2009(2009-11-10)[7] (32 տարեկան)
Մահվան վայր Neustadt am Rübenberge, Հանովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

2009 թվականի նոյեմբերի 10-ի երեկոյան Էնկեն ինքնասպան է եղել։ Մահվան պահին նա համարվում էր 2010 թվականի աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականում հիմնական դարպասապահի դիրքի գլխավոր հավակնորդը[8][9]։

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ռոբերտ Էնկեն ծնվել է 1977 թվականի օգոստոսի 24-ին Ենայում։ Այնտեղ էլ սկսել է մասնագիտորեն զբաղվել ֆուտբոլով։ «Կարլ Ցեյս Յենա» ակումբի սան է։ 18 տարեկանում նա մեծահասակների մակարդակով իր առաջին խաղն է անցկացրել «Կառլ Ցեյսի» կազմում՝ «Հանովեր 96»-ի դեմ խաղում։

1996/97 մրցաշրջանի մեկնարկից առաջ Էնկեն տեղափոխվել է «Բորուսիա»։ Ի սկզբանե ընդունվել է պատանեկան թիմ, որտեղ իրեն լավ է դրսևորել, որից հետո տեղափոխվել է հիմնական կազմ։ «Բորուսիայի» կազմում անցկացրել է 3 մրցաշրջան, մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար պայքարել է Ուվե Կամպսի հետ, հրավիրվել է երկրի երիտասարդական հավաքական, որտեղ անցկացրել է 15 խաղ։

1998/99 մրցաշրջանի արդյունքներով՝ Բունդեսլիգայից «Բորուսիայի» դուրս մնալուց հետո Էնկեն զբաղվել է նոր ակումբի որոնումներով, ստացել է մի շարք առաջարկներ և արդյունքում պայմանագիր է կնքել պորտուգալական «Բենֆիկայի» հետ։ Այն ժամանակ «Բենֆիկայի» համար բարդ շրջան էր․ մարզիչներն արագ էին փոխվում, թիմն անկայուն էր խաղում, կային նաև ֆինանսական խնդիրներ։

2002 թվականին Էնկեն ազատ տրանսֆերով տեղափոխվել է «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբում 2002/03 մրցաշրջանում անցկացրել է ընդամենը չորս պաշտոնական խաղ (մեկը՝ Լա Լիգայում, մեկը՝ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթում, երկուսը՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգաում)՝ լինելով Ռոբերտո Բոնանոյից և Վիկտոր Վալդեսից հետո երրորդ դարպասապահը։ Հաջորդ մրցաշրջանի սկզբում, երբ Լուի վան Գալը փոխարինել է Ֆրանկ Ռայկարդին, Էնկեն վարձավճարով տեղափոխվել է թուրքական «Ֆեներբահչե»։ Նույն գործարքի շրջանակներում հակառակ ուղղությամբ է մեկնել Ռյուշտյու Ռեչբերը։ Ստամբուլյան ակումբի կազմում Էնկեն ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել «Իստանբուլսպորի» դեմ (2003 թվականի օգոստոսի 10, հաշիվը՝ 0:3), որի ընթացքում «Ֆեներբահչեի» երկրպագուները, դժգոհ լինելով դարպասապահի անհաջող խաղից, նրա վրա տարբեր առարկաներ են նետել։ Դրանից հետո Էնկեն անմիջապես լքել է ակումբը։ 4,5 ամիս նա պաշտոնապես գրանցվել է «Բարսելոնայում», չի ընդգրկվել թիմի կազմում, իսկ 2004 թվականի հունվարին վարձակալության է տրվել «Տեներիֆե» ակումբին, որտեղ անցկացրել է 9 հանդիպում։

2004 թվականի հուլիսին Էնկեն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Հանովերի» հետ, որտեղ խաղացել է մինչև կյանքի վերջ։ «Հանովերում» նրա ելույթների ժամանակ ակումբը, որպես կանոն, գտնվում էր աղյուսակի մեջտեղում։ Այդ ակումբում անցկացրած բոլոր տարիներին Էնկեն եղել է թիմի հիմնական դարպասապահն ու ավագը։ «Հանովերում» Էնկեն իրեն հաստատել է որպես հուսալի դարպասապահ և 2006 և 2009 թվականներին երկու անգամ ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն դարպասապահ։ Իր վերջին հանդիպումը Էնկեն անցկացրել է 2009 թվականի նոյեմբերի 8-ին «Համբուրգի» հետ խաղում (2:2) մահվանից երկու օր առաջ։

Ազգային հավաքական խմբագրել

2007-ի մարտին Էնկեն հրավեր է ստացել ազգային հավաքականի կազմում խաղալու (մինչ այդ նա մեկ անգամ կանչվել էր այնտեղ 1999 թվականի ամռանը՝ Կոնֆեդերացիաների գավաթի համար, որտեղ նա Յենս Լեմանի պահեստայինն էր և խաղադաշտ դուրս չի եկել)։ Նրա առաջին հանդիպումը Դանիայի հավաքականի դեմ ընկերական խաղն էր (0:1, 2007 թվականի մարտի 28)։ Այդ ժամանակ Օլիվեր Կանը հեռացել է հավաքականից, իսկ «բունդեսթիմի» առաջին դարպասապահը Լեմաննն էր, որը Կանի օրոք սովորաբար Օլիվերի ստվերում էր։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008-ում Էնկեն ընդգրկվել է հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել, մրցաշարի բոլոր հանդիպումներն անցկացրել է փորձառու Լեմանը (երրորդ դարպասապահը երիտասարդ Ռենե Ադլերն էր), այդ մրցաշարում գերմանացիները երկրորդն էին՝ եզրափակչում զիջելով իսպանացիներին։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008-ը Լեմանի վերջին մրցաշարն էր հավաքականի կազմում, և դարպասում տեղի համար նրա հեռանալուց հետո պայքարում էին Էնկեն և Ադլերը, որոնք անցկացրել էին Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010-ի ընտրական խմբում։ Իսկ Էնկեն իր ելույթների ժամանակ Յոախիմ Լյովի գլխավորած Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 8 հանդիպում։ Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը Ռոբերտ Էնկեն անցկացրել է Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ 2009 թվականի օգոստոսի 12-ին։

Մահ խմբագրել

Մահացել է Նոյշտադտ ամ Ռյուբենբերգ քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 10-ին 32 տարեկան հասակում։ Տեղական ժամանակով ժամը 18:25-ին Էնկեն կանգնեցրել է մեքենան ռելսերից 10 մետր հեռավորության վրա և անցել ճանապարհի երկայնքով։ Մոտ 100 մետր այն կողմ նրան հարվածել է Համբուրգ-Բրեմեն Էքսպրեսը, գնացքն ընթացել Է 160 կմ/ժ արագությամբ։ Հայտնի է, որ Ռոբերտը հոգեբուժական օգնության համար դիմել էր դեռ 2003 թվականին, երբ չի կարողացել ամրապնդվել «Բարսելոնայի» հիմնական կազմում[10]։ Այդ ժամանակից ի վեր նա մշտապես այցելել է հոգեբույժին՝ տառապելով դեպրեսիայից և աշխատանքը և ընտանիքը կորցնելու վախից[11]։

Հիշատակ խմբագրել

Էնկեի մահվան պատճառով Գերմանիայի ֆուտբոլային միությունը որոշում է կայացրել չեղարկել 2009 թվականի նոյեմբերի 14-ին նշանակված Չիլիի հավաքականի դեմ ընկերական հանդիպումը։

2011 թվականին Հաննովերում «ԱՎԴ Արենայի» հարևանությամբ գտնվող փողոցներից մեկը ստացել է Ռոբերտ Էնկեի անունը[12]։

Ընտանիք խմբագրել

Էնկեից մնացել են կինը՝ Թերեզան և որդեգրած դուստրը՝ Լեյլան, որին նրանք ընտանիք են վերցրել 2009 թվականի մայիսին։ Նրանց հարազատ դուստրը՝ Լարան, մահացել է 2006 թվականի սեպտեմբերին երկու տարեկան հասակում՝ սրտի բնածին արատի պատճառով[13]։

Կոչումներ և նվաճումներ խմբագրել

  • Եվրոպայի փոխչեմպիոն՝ 2008
  • Բունդեսլիգայի լավագույն դարպասապահ՝ 2005/06, 2008/09
  • Պորտուգալիայի առաջնությունում 3-րդ տեղ՝ 1999-2000

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.independent.co.uk/news/obituaries/robert-enke-international-goalkeeper-who-committed-suicide-1821284.html
  2. http://www.usatoday.com/sports/soccer/2009-11-11-4220063894_x.htm
  3. http://www.bbc.co.uk/blogs/5live/2011/06/fls-depression-cricket.shtml
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.nytimes.com/2009/11/12/sports/soccer/12hughes.html
  5. 5,0 5,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  6. 6,0 6,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  7. 7,0 7,1 7,2 http://news.bbc.co.uk/sport1/hi/football/internationals/8353733.stm
  8. «Germany Goalkeeper Robert Enke Dies Aged 32». Goal.com. 2009 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. «German soccer star Enke killed by train». CNN. 2009 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  10. У Роберта Энке была депрессия
  11. «Энке наблюдался у психиатра с 2003 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  12. Именем Энке назвали улицу Ганновера(չաշխատող հղում) Чемпионат.ру, 17 января 2011
  13. Вратарь со сложной судьбой Արխիվացված 27 Օգոստոսի 2010 թվականին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Էնկե» հոդվածին։