Ռոբերտ Գոմես (Robert Gomez, նոյեմբերի 17, 1975(1975-11-17), Քորփուս Քրիսթի, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, հեղինակ-կատարող, կիթառահար Տեխաս նահանգի Դենտոն քաղաքից։

Ռոբերտ Գոմես
Բնօրինակ անունանգլ.՝ Robert Gomez
Ծնվել էնոյեմբերի 17, 1975(1975-11-17) (48 տարեկան)
Քորփուս Քրիսթի, Տեխաս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերինդի ռոք և ժամանակակից ժողովրդական երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող, կիթառահար և երաժիշտ
ԼեյբլBella Union?
Կայքrobertgomezmusic.com
therobertgomez.com
robertgomezmusic.com

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

2005 թվականին սեփական ուժերով թողարկել է «Etherville» ալբոմը[1], որից հետո պայմանագիր է կնքել բրիտանական «Bella Union» ձայնագրման լեյբլի հետ, որը 2007 թվականին հրապարակել է «Brand New Towns» սկավառակը[2]։ Երկրորդ ալբոմը բրիտանական մամուլում, այդ թվում՝ The Guardian-ում[3], The Sunday Times-ում[4] և The Independent-ում, ընդհանուր առմամբ արժանացել է դրական գնահատականների։ «The Independent»-ից Էնդի Գիլը ալբոմին տվել է 5-ից 5 աստղ՝ անվանելով այն «տարվա առաջին իսկապես ուժեղ ալբոմը»[5]։ Նույն թվականին կայացել է Գոմեսի ելույթը «World Cafe» ծրագրի ստուդիայում, որը թողարկվում էր NPR կայքում[6]։ Գոմեսը «Nylon» ամսագրում հիշատակվել է տեղական ուրիշ կատարողների՝ St. Vincent-ի, Midlake-ի, Baptist Generals-ի թվում[7]։ Գոմեսի երրորդ երգը թողարկվել է 2009 թվականին «Pine Sticks and Phosphorus» դենտոնական լեյբլով[8]։ Ներկայումս նա ձայնագրում է «Severance Songs» վերնագրով սկավառակը՝ ներշնչված Ռոբերտ Օլեն Բաթլերի «Severance» գրքով[9]։ Մենահամերգներին զուգահեռ Գոմեսը ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Սառա Ջաֆեն, Ջոն Գրանտը և Աննա-Լին Ուիլյամսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mason, Stewart. «Etherville». All Music Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2005-ին.
  2. Jeff, McCord. «Texas Monthly Interview». Texas Monthly, May 2007. Texas Montly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2007-ին.
  3. Rogers, Jude. «The Gaurdian». Rock Reviews. The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 11-ին.
  4. Edwards, Mark (2007 թ․ հունվարի 14). «Robert Gomez: Brand New Towns». The Sunday Times.
  5. Gill, Andy. «The Independent». Album: Robert Gomez. Independet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է Friday, 12 January 2007-ին.
  6. Dye, David. «Robert Gomez: Ethereal Indie-Folk». World Cafe Live. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է June, 28 2007-ին.
  7. «Rock America». Nylon Magazine, Rock America. Nylon Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբեր-ին.
  8. Ragett, Ned. «Pine Sticks and Phosphorus». All Music Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2009-ին.
  9. Odom, Andy. «Tireless in Seattle». Dentoneer. Dentoneer. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել