Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոբերտ Անանյան (15 հունիսի, 1966, Մարտակերտ - 22 նոյեմբերի, 1992, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ռոբերտ Սարգսի Անանյան
15 հունիսի, 1966 - 22 նոյեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մարտակերտ
Մահվան վայրԼՂՀ Արցախ
Զորամաս«Նժդեհականների խումբ» ջոկատ
ՊաշտոնՋանյաթաղի ջոկատի հրամանատարի տեղակալ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Անանյանը ծնվել է 1966 թ. հունիսի 15-ին Մարտակերտ քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել Ղափանի շինարարական տեխնիկումում։ Երբ սկսվում է Արցախյան շարժումը, տեխնիկումի ուսանողների հետ ստեղծում են «Նժդեհականների խումբ» ջոկատն ու գնում Ղարաբաղ։ Ջանյաթաղի ջոկատի հրամանատարի տեղակալն էր։ Մասնակցել է Սրխավենդի, Կիչանի, Մարաղայի համար մղված մարտերին։ 1992 թ. հուլիսի 4-ին՝ Մարտակերտի բռնագաղթումից հետո, ջոկատը ցրվել է։ Կորցրել է ծնողներին։ Զոհվել է 1992 թ. նոյեմբերի 22-ին՝ ռմբակոծության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Մարտակերտի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել