«Ռոբերտ-սատանա» (ֆր.՝ Robert le diable), իտալացի երգահան Ջակոմո Մեյերբերի օպերա հինգ գործողությամբ։ Գրված է «մեծ օպերայի» ժանրում։ Ֆրանսերեն լիբրետտոն Էժեն Սկրիբի և Ժերմեն Դելավինի։

Ռոբերտ Սատանա
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրՄեծ օպերա
ԿոմպոզիտորՋակոմո Մեյերբեր
Լիբրետտոյի
հեղինակ
Էժեն Սկրիբ և Ժերմեն Դելավին
Լիբրետտոյի
լեզու
ֆրանսերեն
Գործողությունների քանակ5 արար[1]
Առաջնախաղի տարեթիվնոյեմբերի 21, 1831[1]
Առաջնախաղի վայրՓարիզ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Robert le Diable (opera) Վիքիպահեստում
Տեսարան օպերայի փարիզյան բեմադրությունից

Առաջին անգամ բեմադրվել է Փարիզում 1831 թվականի նոյեմբերի 21-ին՝ արժանանալով մեծ հաջողության։ Հանդիսատեսի կողմից «Ռոբերտ–սատանայի» ջերմ ընդունելությանը նպաստել են օպերայի դրամատիկական երաժշտությունը, յուրօրինակ երաժշտական ներդաշնակ լեզուն և գործիքավորումը, մեղեդայնությունը, սյուժեն և բեմական էֆեկտները։

19–րդ դարի ընթացքում «Ռոբերտ–սատանան» հաճախ բեմադրվել է Եվրոպայի տարբեր օպերային թատրոններում, սակայն հետագայում օպերայի նկատմամբ հետաքրքրությունը մարել է և այն դուրս է մնացել կանոնավոր խաղացանկից։ Ներկայումս օպերայի նկատմամբ հետաքրքրությունը նորից մեծանում է։

Ծանոթագրություններ խմբագրել