Ռիֆաթ Մեվլան զադե (1869 կամ 1872 - 1930 կամ 1950), թուրք լրագրող, ծագումով քուրդ։ Մասնակցել է «Միություն և աոաջադիմություն» երիտթուրքական կուսակցության գաղտնի ժողովներին և քաջատեղյակ էր կուսակցության գործունեությանը։ Գրել է «Թուրքական հեղափոխության ներքին ծալքերը» աշխատությունը (1929, արաբատառ թուրք., անավարտ)։ Գրքի 1-ին մասում խոսում է Թուրքիայի՝ առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելու և պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, 2-րդ մասում՝ քեմալական շարժման ծագման և ընթացքի մասին։ Գրքի 3-րդ և 4-րդ մասերը (Օսմանյան կայսրության կազմալուծումը և մինչև Լոզանի կոնֆերանսը տեղի ունեցած իրադարձությունները) չի հաջողվել հրատարակել։ Ռիֆաթի անձնական հուշերի և փաստական հարուստ նյութերի հիման վրա նկարագրում է 1909 թվականի Սղանայի հայերի կոտորածը, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի տեղահանությունը և ջարդերը, նշում հայերի բոնի մահմեդականացման փաստեր։ Ռիֆաթը շեշտում է. որ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար «Միություն և առաջադիմություն» կուսակցության ստեղծած «Թեշքիլաթը մահսուսե»-ի («Հատուկ կազմակերպություն») «կատարած հանցագործություններն ու բռնությունները, արատավորելով թուրք ժողովրդին աշխարհի հասարակության առջև, արյունալի և բարբարոսական էջեր արձանագրեցին նրա պատմության մեջ»

Ռիֆաթ Մևլան զադե
Դիմանկար
Ծնվել է1869 կամ 1872
Մահացել է1930 կամ 1950
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։