Ռիտա Ալեքսանյանց
Ռիտա Արկադիի Ալեքսանյանց (հուլիսի 25, 1925[1], Ղզլար - մայիսի 1, 2001[1]), խորհրդահայ հոգեբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1973):
Ռիտա Ալեքսանյանց | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1925[1] |
Ծննդավայր | Ղզլար |
Մահացել է | մայիսի 1, 2001[1] (75 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Դաղստանի պետական բժշկական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1969) |
Մասնագիտություն | հոգեբույժ |
Կենսագրություն խմբագրել
Ռիտա Ալեքսանյանցը ծնվել է 1925 թվականի հուլիսի 25-ին, Դաղստանի Ղզլար քաղաքում։ 1948 թվականին ավարտել է Դաղստանի բժշկական ինստիտուտը (Մախաչկալա)։ 1948-1958 թվականներին աշխատել է Օրջոնիկիձեում, Մոսկվայում։ 1958-1961 թվականներին եղել է Ուկրաինայի նյարդահոգեբուժական ինստիտուտի (Խարկով) մանկական հոգեբուժության բաժանմունքի վարիչ։ 1968-1973 թվականներին աշխատել է Ուկրաինայի ԲԿԻ-ում։ 1973-1981 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԲԳԱ Հոգեբուժության գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա)։ 1981-1993 թվականներին եղել է ԽՍՀՄ ԲԳԱ Հոգեբուժական առողջության համամիութենական գիտական կենտրոնի (Մոսկվա) խորհրդատու և փորձագետ[2]։
Աշխատանքները վերաբերում են շիզոֆրենիայի և այլ հոգեկան հիվանդությունների կլինիկայում ինդոլային փոխանակության նշանակությանը, շիզոֆրենիային արատի դինամիկայում հոգեախտաբանական և կենսաբանական դրևորումների փոխհարաբերակցությանը։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիտա Ալեքսանյանց» հոդվածին։ |