Ռիպոն
Ռիպոն (անգլ.՝ Ripon), ոչ մեծ քաղաք Հյուսիսային Յորքշիրում, Անգլիա, պատմականորեն հանդիսանում է Ռիպոնի և Լիդսի անգլիական եկեղեցական թեմի կենտրոնը։ Այն ընկած է Հարրոգեյթից մոտավորապես 20 կմ հեռավորության վրա։ Ռիպոնի տեսարժան վայրերն են 12-րդ դարի Մայր տաճարը, ձիարշավարանը, ինչպես նաև նրա շրջակայքում գտնվող Ֆաունտյան աբբայության ավերակները, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕյի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ռիպոն | |||
Ripon | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Անգլիայի շրջաններ | Յորքշիր և Համբեր | ||
Անգլիայի կոմսություն | Հյուսիսային Յորքշիր | ||
Առաջին հիշատակում | 715 | ||
Բնակչություն | 15 922 մարդ (2001) | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 01765 | ||
Փոստային ինդեքս | HG | ||
Փոստային դասիչ | HG4 | ||
Պաշտոնական կայք | visitripon.org | ||
| |||
Առաջացման պատմությունը խմբագրել
Ներկայիս Ռիպոնի տարածքով նախկինում անցնում էին երկու հռոմեական ճանապարհներ, որոնցից մեկի և Սկելլ գետի հատման վայրը ծանծաղ էր[1]։ Ենթադրվում է, որ հենց այստեղ է հնում եղել նստակյաց կյանք (պեղումները հայտնաբերել են խճանկարային հատակ)։ 6-րդ դարում այստեղ հաստատվել է կելտական մի ցեղ, հավանաբար նրանք կրել են անգլ.՝ Hrype անվանումը, ինչը ըստ հավանականության տվել է Ռիպոնին(անգլ.՝ Hrypis) իր անվանումը, ինչպես նաև շրջակայքում գտնվող որոշ բնակավայրերի[2]։
672 թվականին Ռիպոնում կառուցվել է եկեղեցի, որի վանահայրը դարձավ Ուիլֆրիդը Յորքեցին, ով մեծ ներդրում ունեցավ Հյուսիսային Անգլիայի անգլո-սաքսական կայսրություններում քրիստոնեության ընդունման գործում։ 10-րդ դարի վերջում Ռիպոնը ստացավ ազատ առևտրային քաղաքի կարգավիճակ, իսկ 1160 թվականին եկեղեցու տեղում սկսվեց վիթխարի տաճարի շինարարական աշխատանքներ, որոնք ավարտվեցին 1220 թվականին։ Տաճարը էականորեն վերանորոգվել է 16-րդ դարում՝ Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմի ավարտից հետո։
Պատկերասրահ խմբագրել
-
Ռիպոնի մայր տաճարը
-
Աբբայության ցայտաղբյուրները
-
Տունը, որտեղ հանգրվանել է Ջեյմս 1-ին արքան 1617 թվականին
-
Studley Royal ազգային պարկը
-
Քոլեջի նախկին շենքը
-
Սենտ-Մերիի ներսում
-
Ռիպոնի ջրանցքը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Քաղաքի պատմությունը Արխիվացված 2008-09-17 Wayback Machine (անգլ.)
- ↑ The Origins of The Ripley Name Արխիվացված 2006-12-12 Wayback Machine (անգլ.)
Արտաքին հղումներ խմբագրել
- Ռիպոնի տուրիստական կայքը
- Ռիպոնի Մայր տաճարի կայքը Արխիվացված 2021-04-15 Wayback Machine
- Ripon Gazette թերթի կայքը
- Ռիպոնի նորությունների կայքը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիպոն» հոդվածին։ |