Ռիչարդ Մեթյու Սթոլման (անգլ.՝ Richard Matthew Stallman, հաճախ օգտագործվում է անվան սկզբնատառերից կազմված հապավումը՝ rms, մարտի 16, 1953(1953-03-16)[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)՝ հանդիսանում է ազատ ծրագրերի[10] շարժման (free software movement) նախաձեռնողը և ԳՆՈՒ (GNU) նախագծի ու Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի (Free Software Foundation) հիմնադիրը։

Ռիչարդ Սթոլման
Richard Stallman
Ծնվել էմարտի 16, 1953(1953-03-16)[1][2][3] (71 տարեկան)
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Բոստոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհրեա
Դավանանքաթեիզմ
Ուղղությունազատ ծրագրային ապահովման շարժում և Ալտերգլոբալիզմ
Մասնագիտությունծրագրավորող, բլոգեր, ճարտարագետ, գյուտարար, ակտիվիստ և documentary participant
Հաստատություն(ներ)Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի նախագահ
Գործունեության ոլորտազատ ծրագրային ապահովում
Պաշտոն(ներ)Chief GNUisance?, ընկերության նախագահ և Emacs maintainer?
ԱնդամակցությունԱզատ ծրագրային ապահովման հիմնադրամ, GNU նախագիծ, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4][5], իսպաներեն, ֆրանսերեն և ինդոնեզերեն
Ինչով է հայտնիԱզատ ծրագրային ապահովման հիմնադրամ, ԳՆՈՒ, Իմաքս, GCC (ՋիՍիՍի)
Պարգևներ
Կայքstallman.org(անգլ.)
Սոցիալական մեդիաGNU Savannah?
Ստորագրություն
Изображение автографа
 Richard Stallman Վիքիպահեստում

1983 թ. Սթոլմանը սկսեց ազատ օպերացիոն համակարգ ստեղծելու ԳՆՈՒ նախագիծը՝ իբրև գլխավոր ճարտարապետ և կազմակերպիչ։ Նշված նախագծով սկիզբ դրվեց նաև ազատ ծրագրերի շարժմանը, որը ֆորմալիզացվեց 1985 թ. Ազատ ծրագրերի հիմնադրամի ստեղծմամբ։

Նա հանդիսանում է ազատ ծրագրերի շարժման գաղափարների իրագործմանը ուղղված քոփիլեֆթ[11] (copyleft) գաղափարի առաջամարտիկներից և մի քանի քոփիլեֆթ արտոնագրերի հիմնական հեղինակ, մասնավորապես՝ ներկայումս տարածված ԳՆՈՒ հանրային արտոնագրի (GNU General Public License)։

Սթոլմանը բավականին հայտնի ծրագրավորող է և հեղինակ այնպիսի կարևոր ծրագրերի, ինչպիսիք են Էմակսը (Emacs), ԳՆՈՒ կոմպիլյատորների հավաքածուն (GNU Compiler Collection), ԳՆՈՒ վրիպազերծիչը (GNU Debugger) և շատ այլ գործիքներ ԳՆՈՒ հիմնական գործիքների հավաքածուի (GNU Coreutils) մեջ։

1990-ական թթ. կեսերից սկսած Սթոլմանը ավելի շատ ժամանակ է հատկացնում ազատ ծրագրերի գաղափարների տարածմանը և իր տեսլականով՝ ծրագրային խոչընդոտող պատենտների ու հեղինակային իրավունքների ավելորդ ընդլայնման դեմ պայքարին։

Ռիչարդ Սթոլմանի պատվին է անվանվել (9882) Սթոլման աստերոիդը։

Այցելությունը Հայաստան խմբագրել

2010 թ. նոյեմբերին այցելել է Հայաստան և հանդես եկել հանրային դասախոսություններով.

  • «Ազատ ծրագրային ապահովում. էթիկա և ինտերնետ» ("Free Software: Ethics and the Internet"). Երևան, 16.11.2010
  • «Ազատ թվային հասարակություն» ("Free Digital Society"). Երևան, 18.11.2010
  • «Ազատ ծրագրային ապահովումը և ձեր ազատությունը» (“Free Software and Your Freedom”). Գյումրի, 19.11.2010
  • «Ազատ ծրագրերը և ձեր ազատությունը» (Առաջնորդության Դպրոցի և ՏՏ Դպրոցի համատեղ բաց դաս[12]). Երևան, 24.11.2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. CONOR.Sl
  6. 6,0 6,1 https://awards.acm.org/award-recipients/stallman_9380313
  7. https://www.internethalloffame.org/inductee/richard-stallman/
  8. Docteur Honoris Causa StallmanFSF, 2016.
  9. https://cavavub.be/nl/eredoctoraten
  10. Այլընտրանքային, սակայն նվազ կիրառելի տարբերակներ՝ ծրագրային ապահովում, ծրագրակազմ։
  11. Քոփիլեֆթ (copyleft)՝ հեղինակային իրավունքի օրենքների օգտագործումը՝ ծրագրերի օգտագործման, փոփոխման և տարածման սահմանափակումները կանխելու նպատակով։
  12. http://www.itschool.am/news/101124.php

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռիչարդ Սթոլման հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Սթոլման» հոդվածին։