Ռիչարդ Ուիլսոն,(օգոստոսի 1, 1713(1713-08-01)[1][2][3][…] կամ օգոստոսի 1, 1714(1714-08-01)[4], Penegoes, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] - մայիսի 11, 1782(1782-05-11)[1][3][2][…], Colomendy[1]), ականավոր բնանկարիչ Ուելսից, ով աշխատել է Բրիտանիայում և Իտալիայում։ Ուիլսոնը և Ջորջ Լամբերտը համարվում են բրիտանական կերպարվեստում բնանկարի ոլորտում նորարարներ։ Ուելսի հանրագիտարանների ակադեմիայի կողմից նա որակվել է որպես. «Ուելսի ամենանշանավոր նկարիչ, ով ի ցույց դրեց իր երկրի գեղագիտական պատկերները»[7][8][9]։ 1768 թվականին Ուիլսոնը դառնում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի (Լոնդոն) հիմնադիր անդամներից։ Նրա աշխատանքները «catalogue raisonné»-ում կազմել է Փոլ Սփենսոր-Լոնգուստը և հրատարակվել է Փոլ Մելոնի Բրիտանական արվեստի ուսուցման կենտրոնի կողմից։

Ռիչարդ Ուիլսոն
անգլ.՝ Richard Wilson
Ծնվել էօգոստոսի 1, 1713(1713-08-01)[1][2][3][…] կամ օգոստոսի 1, 1714(1714-08-01)[4]
ԾննդավայրPenegoes, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1]
Վախճանվել էմայիսի 11, 1782(1782-05-11)[1][3][2][…]
Մահվան վայրColomendy[1]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ և արվեստագետ
Թեմաներգեղանկարչություն և բնանկար[5]
Ուշագրավ աշխատանքներLlyn-y-Cau, Cader Idris?
ԱշակերտներRobert Freebairn? և Robert Pollard?
Ներշնչվել էԿլոդ Լորեն և Francesco Zuccarelli?
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրՋոն Ուիլսոն[6]
ՄայրAlice Wynne?[6]
 Richard Wilson (painter) Վիքիպահեստում
«Էվերնուս գետը»
«Լին -Ու -Քաու»

Կենսագրություն խմբագրել

Ուիլսոնը ծնվել է 1714 թվականի օգոստոսի 1-ին Մոնթգոմերիշիրի (ներկայումս Պոուիս) Փենգոուս գյուղում։ Ուիլսոնը պաշտոնավոր ընտանիքից էր, նա Չարլզ Փրեթի ավագ զարմիկն էր[10]։ 1729 թվականին մեկնում է Լոնդոն, որտեղ բնանկարչություն է սովորում է ոչ այնքան հայտնի նկարիչ Թոմաս Րայթի մոտ։ Ուիլսոնին հաճախ կարելի էր տեսնել Մերիլեբոնի այգիներում զբոսնելիս և ծանոթներից մեկի՝ Բարետտիի հեր Ֆարվինգ Փայ հաուսում, որը հիմա կոչվում է Գրին Մեն[11]

1750-1757 թվականներին նա Իտալիայում Ֆրանչեսկո Զուկկարելլիի խորհրդով դառնում է բնանկարիչ։ Իտալիյում, այնուհետև Բրիտանիայում շարունակում է բնանկարչությամբ զբաղվել։ Նա առաջին հայտնի բրիտանացի նկարիչն էր, ով կենտրոնանում է բնապատկերներ նկարելու վրա։ Նա հրաշալի ստեղծագործում էր, տեսնում և արտացոլում բնության հիմնական պատկերները։ Ուիլսոնը ստեղծում է իր ուրույն ոճը՝ ոգեշնչվելով Կլոդ Լորենի և հոլանդացի բնանկարիչների աշխատանքներով։ Ջոն Ռասկինը գրել է. «Նա նկարում է տղամարդուն բնորոշ առնական ոգով՝ երբեմն պարուրելով նուրբ երանգներ»[12]։ Նա նկարում էր իտալական իդեալիստական ոճով բնանկարներ։ Նեոբլի երեխաների կոտորածը (1759–60) աշխատանքը բարձր գնահատականի է արժանանում։ Ուիլսոնը խրախուսվեց հայտնի դասական բնանկարիչների կողմից։ Նկարում երեխաներից մեկը Թոմաս Ջոնսոնն էր։ Նրա նկարները ոգեշնչված էին Կոնստեբլի, Ջոն Քրոմի և Թըրների կողմից։

Ուիլսոնը մահանում է 1782 թվականի մայիսի 15-ին, Դեդիգշիրում։ Հուղարկավորում են Մոլդի Սուրբ Մարիամ եկեղեցու տարածքում, որը գտնվում է Ֆլինթշիրում։

 
«Սուրբ Պետրոսի տաճարը» Յանիկուլում, Հռոմ

Ստեղծագործություններ խմբագրել

 
Ուիլսոնի զարմուհի Օրիորդ Կատրին Ջոնսի դիմանկարը,1740 թվական

1948 թվականին Մերի Վուդելը՝ Բերմինգեմի թանգարան-պատկերասրահի տնօրենը, նրա աշխատանքների ցուցահանդես է կազմակերպում[13]։

  • Բնապատկերներ
    • «Քերինգտոն ամրոց»
    • «Քոք գինետունը Չիմում»,Վիննիփեգ պատկերասրահ
    • «Բոլբոբերն ամրոց»
    • «Դովեր ամրոց»
    • «Էվերնուս լիճը սարկոֆագներով», Ուորքեստրի թանգարան
    • «Լիդֆորդի ջրվեժը Թավիստոկում»
    • «Գետ Փենգոուսում»
    • «Պարտեզ Հռոմի Մադամա վիլլայում»
    • «Մոդակի հովիտ»
    • «Տեսարան Տիվոլիում»
    • «Սիլգերան ամրոց»
    • «Վինձորի Մեծ պարկը»
    • «Դասական բնապատկեր Ստրադա Նոմենտանայում»
    • «Քոնվեյ ամրոց»
    • «Դոլգելաու կամուրջ»
    • «Նիագարա ջրվեժ»'
    • «Պիստիլ Ռեդեր, Էբերի ջրվեժ»
    • «Մենություն»
  • Այլ աշխատանքներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Solkin D. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.richardwilsononline.ac.uk/index.php?WINID=1460267512528
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 Kindred Britain
  7. Steven J. Gores (2000). Psychosocial Spaces: Verbal and Visual Readings of British Culture, 1750–1820. Wayne State University Press. էջ 37. ISBN 978-0-8143-2663-3. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  8. ies, Jenkins et al (2008) p. 966.
  9. Davies, Jenkins et al (2008) p.965
  10. Welsh Biography online
  11. «British History Online». Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  12. John Ruskin. Modern Painters, Volume I: Part II. 189.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  13. Kenneth Garlick, ‘Woodall, Mary (1901–1988)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, Sept 2004

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Ուիլսոն (նկարիչ)» հոդվածին։