Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս

Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս (անգլ.՝ Richard of Shrewsbury, 1st Duke of York; օգոստոսի 17, 1473, Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա - հունիսի 26, 1483(1483-06-26), Լոնդոն, Անգլիայի թագավորությունԱնգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի երկրորդ որդին։

Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս
 
Մասնագիտություն՝ ազնվական
Ծննդյան օր օգոստոսի 17, 1473
Ծննդավայր Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա
Վախճանի օր հունիսի 26, 1483(1483-06-26) (9 տարեկան)
Վախճանի վայր Լոնդոն, Անգլիայի թագավորություն
Թաղված Վեստմինստերյան աբբայություն
Դինաստիա Յորքեր
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն[1]
Հայր Էդուարդ IV[2][3]
Մայր Էլիզաբեթ Վուդվիլ[2][3]
Ամուսին Anne Mowbray, 8th Countess of Norfolk?
 
Պարգևներ
Կապիչի շքանշան

Չնայած պատանի տարիքին՝ Ռիչարդը ամուսնացած է եղել. ամուսնությունն Աննա Մոուբրեյի հետ մի քանի տիտղոսներ բերեց փոքրիկ արքայազնին, իսկ աղջկա մահը՝ հարուստ կալվածքներ։ Հոր մահից հետո Շրուսբերիից Ռիչարդը դարձավ իր ավագ եղբոր՝ Էդուարդ V-ի գահի ենթադրյալ ժառանգորդը։ Սակայն երկու արքայազնները, ինչպես և Էդուարդ IV-ի մյուս երեխաները, անօրինական ճանաչվեցին իրենց հորեղբոր՝ Ռիչարդ Գլոստերի կողմից։ Ռիչարդ Գլոստերի թագավոր հռչակվելուց կարճ ժամանակ անց երկու տղաները խորհրդավոր կերպով անհետացել են Թաուերից։

Կենսագրություն խմբագրել

Արքայազն Ռիչարդը ծնվել է Շրուսբերիում և եղել է Էդուարդ IV թագավորի և նրա կնոջ ՝ Էլիզաբեթ Վուդվիլի երկրորդ որդին և տասը զավակներից՝ վեցերորդը[4]։ Հաջորդ տարվա մայիսին տղան ստացավ Յորքի դուքսի տիտղոսը. հենց նրանից է սկսվել այն ավանդույթը, որով այդ տիտղոսը շնորհվել է թագավորի երկրորդ որդիներին կամ մյուս եղբայրներին[մ 1][5]։ 1476 թվականին Ռիչարդը հռչակվեց նաև կոմս-մարշալ, ով պատասխանատու էր ձիերի պահպանման և պալատական ծառայություններում կարգուկանոն պահպանելու համար[6]։

 
Ռիչարդի և Աննայի հարսանքիը։
Ջեյմս Նորկոտ, XIX դար։

1478 թվականի հունվարի 15-ին Վեստմինստերյան պալատի Սուրբ Ստեփանոսի մատուռում[en] չորսամյա Ռիչարդն ամուսնացավ Ջոն Մոուբրեյի՝ Նորֆոլքի դքսի հնգամյա դստեր և ժառանգորդուհի Աննա Մոուբրեյի[5] հետ։ Քանի որ Ռիչարդի աներոջ դքսությունն արդեն մարվել էր նրա մահով, Աննան չկարողացավ ժառանգել այն, և տիտղոսը կրկին վերաշնորհվեց․ Ռիչարդը 1477 թվականի փետրվարի 7-ին դարձավ Նորֆոլքի կոմս և Ուորենի կոմս։ Մեկ տարի առաջ՝ 1476 թվականի հունիսի 12-ին, Յորքի դուքսը ստացել էր նաև Նոթինգհեմի կոմսի տիտղոսը[5]։ Երբ արքայազնի փոքրիկ կինը մահացավ 1481 թվականի նոյեմբերին, նրա զգալի ունեցվածքը, որը նա ժառանգելէր հորից, պետք է անցնեին Բերկլիի վիկոնտ Վիլյամին[en] և Ջոն Հովարդին, սակայն 1483 թվականի հունվարի խորհրդարանական ակտը Աննայի ժառանգորդ ճանաչեց Ռիչարդին և նրա սերունդներին՝ եթե այդպիսիք լինեն։ Երկու համաժառանգորդները զրկվեցին ժառանգության իրավունքից. վիկոնտ Բերկլին ֆինանսական դժվարություններ ուներ․ նրա պարտքերը մարվեցին թագավոր Էդուարդ IV-ի կողմից, և վիկոնտը հրաժարվեց ժառանգությունից։ Լորդ Հովարդը մնաց լուսանցքում[7]։

Ենթադրյալ ժառանգորդ խմբագրել

1483 թվականի ապրիլի 9-ին անսպասելիորեն մահացավ Ռիչարդի հայրը և նոր թագավոր դարձավ նրա ավագ եղբայր Էդուարդը, իսկ Յորքի դուքսը դարձավ գահի հավանական ժառանգորդը։ Նրանց հորեղբայր Ռիչարդը՝ Գլոստերի դուքսը, նշանակվեց իր եղբորորդիների լորդ-պրոտեկտոր[8]։ Եղբոր մահից կարճ ժամանակ անց Գլոստերը սկսեց իր եղբորորդիներին Վուդվիլներից մեկուսացնելու քայլեր ձեռնարկել, հրամայեց ձերբակալել Էնթոնի Վուդվիլին և Ռիչարդ Գրեյին՝ համապատասխանաբար՝ տղաների քեռուն և համամայր եղբորը[9]։ Երիտասարդ թագավորը տեղափոխվեց Լոնդոնի Թաուեր՝ դուք Գլոստերի պաշտպանության ներքո թագադրվելու ակնկալիքով։ Ռիչարդը մոր և քույրերի հետ թաքնվեց ապաստարանում։ Ավելի ուշ Գլոստերը Էլիզաբեթ Վուդվիլին համոզեց որդուն ուղարկել ամրոց՝ թագավորին ընկերակցելու[10]։

Երկու ամիս անց՝ 1483 թվականի հունիսի 22-ին Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի ամուսնությունը անօրինական ճանաչվեց, քանի որ Էդուարդը Էլիզաբեթի հետ ամուսնության ժամանակ արդեն խոստմամաբ կապված է եղել մեկ այլ կնոջ հետ[մ 2][13]։ Ռիչարդը, հանգուցյալ թագավորի մյուս երեխաների թվում, հայտարարվեց ապօրինածին, ինչպես նաև զրկվեց գահի իրավունքներից և բոլոր տիտղոսներից։ 1483 թվականի հունիսի 25-ին Ռիչարդը հրամայեց Յորքշիրի Պոնտեֆրակտ ամրոցում մահապատժի ենթարկել Ռիչարդի՝ նախկինում ձերբակալված եղբորը և քեռուն[9]։ Գլոստերը թագավորի հռչակվեց 1483 թվականի հուլիսի 6-ին[14]։

Հետագա ճակատագիր խմբագրել

 
Թագավոր Էդուարդ V-ը և արքայազն Ռիչարդը

Արքայազնների հորեղբոր՝ թագավոր հռչակվելուց կարճ ժամանակ անց դադարեցին լուրերը Ռիչարդի և նրա ավագ եղբոր մասին, իսկ հետո ընդհանրապես լուրեր տարածվեցին, որ տղաները սպանվել են[15][16]։ Ռիչարդի և նրա եղբոր հետագա ճակատագիրը հայտնի չէ, տեղեկություններ չկան, թե ինչպես և երբ են նրանք մահացել։ Առավել տարածված է այն վարկածը, որ արքայազնները սպանվել են իրենց հորեղբոր՝ Ռիչարդ III-ի հրամանով[17][18]։ Թոմաս Մորը գրել է, որ Թաուերում արքայազնները բարձերով խեղդվել են թագավորի հրամանով[19]։ Մորի վարկածը դրվել է Շեքսպիրի «Ռիչարդ III» պիեսի հիմքում, որտեղ Ջեյմս Տիրրելլն իր հանցակիցների հետ թագավորի հրամանով սպանում է արքայազններին։ Ավելի ուշ շրջանում Ռիչարդ III-ի մեղավորության մասին վարկածը մերժվել է պատմաբանների կողմից՝ սկսած Ուիլյամ Քորնուոլիսից XVII դարի սկզբին[20]։ Մինչ տղաների անհետացումը նրանցից ավագին՝ Էդուարդին, հաճախ բժիշկ է այցելել․ պատմաբան Դեյվիդ Բոլդուինը[en] ենթադրում է, որ ժամանակակիցները Էդուարդին մահացած են համարել հիվանդությունից կամ նրան բուժելու փորձերից[21]։ Ծանրակշիռ ապացույցների բացակայության պայմաններում ի հայտ են եկել մի շարք այլ տեսություններ, որոնց թվում առավել մեծ ժողովրդականություն են վայելում երկուսը՝ արքայազնները սպանվել են դուքս Բեքինգհեմի հրամանով և Հենրի Թյուդորի հրամանով։ Այնուամենայնիվ, Պոլլարդը նշում է, որ այդ տեսությունները քիչ հավանական են, քան ավելի պարզը և ակնհայտը, ըստ որի երեխաներին սպանել է հենց իրենց հորեղբայրը՝ թագավորը, որը վերահսկում էր նրանց հասանելիությունը և պատասխանատու էր նրանց բարեկեցության համար[22]։

1674 թվականին Թաուերի աշտարակներից մեկի վերանորոգման ընթացքում աստիճանների տակ հայտնաբերվել են երկու երեխաների մնացորդներ։ Թագավոր Չարլզ II-ի հրամանով աճյունները տեղափոխվել են Վեստմինստերյան աբբայություն, որտեղ դրանք թաղվել են Ռիչարդի և նրա ավագ եղբոր անվան տակ[23]։ Աճյունները կրկին ուսումնասիրվել են 1933 թվականին, հայտնաբերվել է, որ կմախքներում բացակայում էին որոշ բեկորներ և առկա են եղել կենդանիների ոսկորների խառնուրդներ։ Էդուրադ IV-ի երեխաների աճյունների պատկանելությունն այդպես էլ չի ապացուցվել[24]։

1789 թվականին Վինձորի դղյակում Սուրբ Գեորգիի մատուռում վերանորոգում իրականացրած բանվորը պատահաբար հայտնաբերել և բացել է Էդուարդ IV թագավորի և նրա կնոջ՝ Էլիզաբեթ Վուդվիլի դամբարանը։ Դամբարանին հարող տարածքում հայտնաբերվել են երկու երեխաների դագաղներ։ Գերեզմանի վրա փորագրված են եղել Էդուարդի երեխաների՝ Բեդֆորդի դուքս Ջորջի, ով մահացել էր երկու տարեկան հասակում, և արքայադուստր Մարիայի, ով մահացել էր 14 տարեկան հասակում, անունները։ Երկուսն էլ մահացել են իրենց հոր կենդանության օրոք։ Սակայն այդ երկու երեխաների մնացորդներն ավելի ուշ հայտնաբերվել են կապելլայի մեկ այլ տարածքում։ Այսպիսով, հայտնի չէ, թե ում մասունքներն են թաղված եղել Ջորջի և Մարիայի անվան տակ[25][26]։

Կեղծ-Ռիչարդ խմբագրել

Փրկված Ռիչարդի՝ Յորքի դուքսի դերի առաջին հավակնորդը կարող էր դառնալ Լամբերտ Սիմելը[27]։ Տղան ծնվել էր մոտ 1477 թվականին, նրա իրական անունն ու ծագումը հայտնի չեն։ Մոտ 11 տարեկան հասակում նա դաստիարակվել է Օքսֆորդում կրթություն ստացած քահանայի՝ Ռիչարդ Սայմոնի կողմից, ով նկատել էր Լամբերտի անհավանական նմանությունը թագավոր Էդուարդ IV-ի երեխաների հետ[27]։ Սայմոնը, որը հույս ուներ դառնալ նոր «թագավորներ արտադրող», տղային լավ կրթություն է տվել, որպեսզի նրան ներկայացնի որպես Ռիչարդ Շրուսբերիից [28]։ Սակայն, Լամբերտի և արքայազն Ռիչարդի միջև տարիքային ակնհայտ տարբերությունը, ինչպես նաև Թաուերից Էդուարդ Ուորիքի փախչելու մասին լուրերը Սայմոնին ստիպել են փոխել պլանը[27][29]

 
Պերկին Ուորբեք

XV դարի 90-ական թվականներին Պերկին Ուորբեք անունով մի մարդ իրեն հռչակել է արքայազն Ռիչարդ և հայտարարել անգլիական գահի նկատմամբ իր իրավունքների մասին։ Առաջին անգամ Ուորբեքը իր մասին՝ որպես Յորքի դուքս, խոսել է 1490 թվականին Բուրգունդիայում, Մարգարեթ Յորքի՝ իրական Ռիչարդի հորաքրոջ պալատում։ Նա պատմել է իր հրաշալի փրկության պատմությունը. իբր նրա եղբայրը՝ թագավոր Էդուարդ V-ը, սպանվել է, սակայն իրեն խնայել են տարիքի և «անմեղության» պատճառով և հարկադրել են երդվել, ինչը ստիպել է արքայազնին «մի շարք տարիներ» թաքցնել իր իսկական անունն ու ծագումը[30]։ 1483 թվականից մինչև 1490 թվականը նա յորքականների պաշտպանության ներքո թաքնվել է Եվրոպայում, բայց իր գլխավոր խնամակալի՝ Էդվարդ Բրեմթոնի մեկնումից հետո որոշել է հայտարարել իր մասին[30]։ Ուորբեքին հավատացել են շատերը, այդ թվում՝ որոշ միապետեր և ազնվականությունը[31]։ Այսպես, Ջեյմս IV-ը ընդունել է հավակնորդին իր արքունիքում, աջակցել նրան[32][33] և նույնիսկ նրան կնության է տվել իր բարեկամուհի լեդի Քեթրին Գորդոնին[34]։ Ի վերջո, Ուորբեքը ապստամբություն է բարձրացրել, որի ընթացքում հռչակվել է Ռիչարդ IV թագավորը։ Սակայն շուտով նա բռնվել է, նրա բանակը լուծարվել է, իսկ հրահրողները մահապատժի են ենթարկվել։ Ինքը՝ Ուորբեքը, իրեն ինքնակոչ ճանաչելուց հետո, ազատ է արձակվել Թաուերից և լավ ընդունելության է արժանացել պալատում[30]։ Նրա հետ Լոնդոն է տեղափոխվել նաև կինը՝ Քեթրին Գորդոնը, ում իր խնամակալության տակ էր վերցրել թագուհին[30]։ 18 ամիս անց Ուորբեքը փորձել է փախչել, սակայն բռնվել է և փակվել Թաուերում։ Այնտեղ նա կրկին սկսել է փախուստի ծրագիր կառուցել, բայց արդեն Էդուարդ Ուորիքի հետ։ Երկուսն էլ մահապատժի են ենթարկվել։ Հավակնորդի ծագումը մնացել է անհայտ, սակայն Էդուարդ IV-ի երեխաների հետ արտաքին նմանությունը թույլ է տվել ենթադրել, որ Ուորբեքը եղել է Էդուարդի, նրա եղբոր՝ Ռիչարդ III-ի կամ նրա քրոջ՝ Մարգարեթի բաստարդներից մեկը[30]։

Ծագումնաբանություն խմբագրել

Մշակույթում խմբագրել

Բրիտանական «Սև իժ» կատակերգական սերիալի առաջին սեզոնում ներկայացվում է այլընտրանքային պատմություն, որում Ռիչարդ Շրուսբերին ժառանգել է անգլիական գահը Ռիչարդ III-ի մահից հետո՝ դառնալով Ռիչարդ IV-ի թագավորը։ Դերը կատարել է Բրայան Բլեսիդը[35]։

Ռիչարդը Ֆիլիպպա Գրեգորիի «Սպիտակ թագուհին» վեպի[36] և նրա էկրանավորման կերպարներից մեկն է (դերը կատարել է Թեդ Օլլպրեսսը[37]). Այստեղ տղայի մայրը՝ Էլիզաբեթ Վուդվիլը, իր որդու փոխարեն Թաուեր է ուղարկում մեկ այլ երեխայի, իսկ Ռիչարդին ուղարկում Տուրնե[մ 3]։ Վեպի վերջում Ռիչարդը հայտնվում է հորինված անունով։ Պատմությունն իր շարունակությունն է գտնում Գրեգորիի մեկ այլ՝ «Թյուդորների առաջին վարդը կամ Սպիտակ արքայադուստրը[en]» վեպում[38]։

Ռիչարդը նաև Մարգարեթ Պետերսոն Հեդդիքսի[en] «Անհետացածները[en]» դեռահասային վիպաշարքի կերպարներից է։ Նրա պատմությունը պատմվում է շարքի երկրորդ վեպում, որտեղ տղան հայտնվում է Ալեքս Պոլչակի անվան տակ[39].

Ռիչարդը հայտնվում է «Kuroshitsuji» անիմեի առաջին սեզոնի տասնվեցերորդ դրվագում, որտեղ գլխավոր հերոսը հանդիպում է հին ամրոցի ուրվականների հետ, որոնք վաղուց սպանված արքայազն-եղբայրներն էին՝ Ռիչարդ Շրուսբերին և Էդուարդ V-ը[40]։

Վանորա Բենեթի «Անծանոթի դիմանկարը» պատմական վեպում Ռիչարդը ընթերցողին ներկայանում է որպես չափահաս տղամարդ, Ջոն Կլեմենտ, Թոմաս Մորի ընտանիքի անդամ և վերջինիս որդեգիր դստեր ամուսին[41]։

Միաժամանակ, Ռիչարդը հայտնվում է Շեքսպիրի «Ռիչարդ III» պիեսում և դրա բազմաթիվ բեմադրություններում ու էկրանավորումներում՝

  • Ռիչարդ III (ֆիլմ, 1912 թվական, դերակատար՝ Վիրջինիա Ռենկին[42])
  • Ռիչարդ III (ֆիլմ, 1955 թվական, դերակատար՝ Էնդի Շայն[43])
  • Ռիչարդ III (հեռուստաֆիլմ, 1973 թվական, դերակատար՝ Բենցե Դիենդյեշշի[44]
  • Ռիչարդ III-ի ողբերգությունը (ֆիլմ, 1983 թվական, դերակատար՝ Ջերեմի Դիմիկ[45]
  • Ռիչարդ III (ֆիլմ, 1995 թվական, դերակատար՝ Մեթյու Գրում[46])

Բացի սա, Ռիչարդը մի շարք այլ ֆիլմերի և հեռուստասերիալների կերպար է՝

Մեկնաբանություններ խմբագրել

  1. Հետագայում այդ ավանդույթը խախտվել է միայն մեկ անգամ, երբ Վիկտորյա թագուհին 1892 թվականին այդ տիտղոսը շնորհեց իր թոռ Գեորգին։
  2. Պառլամենտական Titulus Regius ակտում (1 Ric. III) լորդ-պրոտեկտոր Գլոստերի դուքսը հայտարաում էր, որ իր ավագ եղբոր և Էլիզաբեթ Վուդվիլի երեխաները ապօրինածին են այն հիմնավորմամբ, որ իր եղբայրը նծանված է եղել լեդի Էլեանոր Բատլերի հետ, ինչն այն ժամանակներում համարվում էի իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագիր, և ինչի պատճառով ցանկացած այլ ամուսնական պայմանագրեր առոչինչ են։ Բուրգունդյան տարեգիր Ֆիլիպ դե Կոմմինն ասել է, որ Բատայի և Ուելսի եպիսկոպոս Ռոբերտ Սթիլինգթոնը պնդել է, որ Էդուարդ IV-ի և լեդի Էլեանորի միջև նշանադրության արարողություն տեղի ունեցել է[11][12].
  3. Էկրանավորման ավարտին, ի տարբերություն գրքի, Ռիչարդը տուն է վերադառնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Kindred Britain
  4. Baldwin, 2011, էջ 54
  5. 5,0 5,1 5,2 Weir (I), 2011, էջ 139
  6. Fisher, 1832, էջ 605
  7. Ross, 1983, էջ 37
  8. «Richard III» (անգլերեն). The dean and chapter of Westminster. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  9. 9,0 9,1 Chalmers, 1817, էջ 353
  10. Rhodes, D.E. The Princes in the Tower and Their Doctor(անգլ.) // The English Historical Review[en]. — Oxford University Press, 1962. — № 77 (303). — С. 304—306. — doi:10.1093/ehr/lxxvii.ccciii.304.
  11. Hancock, 2009, էջեր 33, 191—194
  12. Commynes, de Roye, 1855, էջեր 396—397
  13. Weir, 2011, էջ 222
  14. Weir, 2011, էջեր 222—223
  15. Weir, 2011, էջեր 2—3
  16. «The Princes in the Tower» (անգլերեն). // BBC. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  17. Weir, 2011, էջ 227
  18. Horrox, 2004
  19. Weir, 2011, էջ 4, 218
  20. Kendall, 1955, էջ 427
  21. David Baldwin (2013). «The White Queen — What happened to the Princes in the Tower?» (անգլերեն). // BBC History. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  22. Pollard, 2002, էջեր 124, 132, 137
  23. Steane, 2003, էջ 65
  24. Weir, 2011
  25. St. John Hope, 1913, էջեր 418–419
  26. Vetusta Monumenta, 1789, էջ 4
  27. 27,0 27,1 27,2 Weir, 2011, էջ 231
  28. Williamson, 1961, էջ 25
  29. Kilfeather, 2005, էջ 37
  30. 30,0 30,1 30,2 30,3 30,4 Weir, 2011, էջեր 238—239
  31. Weir, 2011, էջեր 236—237
  32. Weir, 2011, էջ 237
  33. Macdougall, 2015, էջեր 123—124, 136, 140—141
  34. Balfour Paul, McInnes, Laverick Murray, 1877, էջեր 257, 262—264
  35. «The Black Adder» (անգլերեն). BBC. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  36. «The White Queen» (անգլերեն). Official Philippa Gregory website. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  37. «Белая королева»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  38. «The White Princess» (անգլերեն). Official Philippa Gregory website. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  39. Margaret Peterson Haddix Sent. — Simon and Schuster, 2009. — С. 320.
  40. «1x16 His Butler, in an Isolated Castle» (անգլերեն). ShareTV — The Online Television Community. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  41. Vanora Bennett Portrait of an Unknown Woman. — Harper Collin, 2009. — С. 464.
  42. «Ричард III» (1912)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  43. «Ричард III» (1955)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  44. «III. Richárd»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  45. «The Tragedy of Richard III»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  46. «Richard III»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  47. «The Princes in the Tower» (1939)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  48. «Tower of London» (1939)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  49. «An Age of Kings»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  50. «Tower of London» (1962)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  51. «Second Verdict»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն խմբագրել