Ռիչարդ Մեթսոն (անգլ.՝ Richard Matheson, փետրվարի 20, 1926(1926-02-20)[1][2][3][…], Ալենդեյլ, Նյու Ջերսի, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հունիսի 23, 2013(2013-06-23)[4][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող։ Ստեղծագործել սկսել է ութ տարեկան հասակում։ Առաջին պատմվածքը "Born of Man and Woman" անվանմամբ հրատարակել է «The Magazine of Fantasy and Science Fiction» ամսագրում 1950 թվականին։ 1954 թվականին հրատարակվեց գրողի առաջին վեպը՝ «Ես լեգենդ եմ» (էկրանավորվեց երեք անգամ), որը պատմում է վիրուսի ազդեցության տակ մարդկության վամպիրների վերափոխման մասին։

Ռիչարդ Մեթսոն
անգլ.՝ Richard Matheson
Ծնվել էփետրվարի 20, 1926(1926-02-20)[1][2][3][…]
ԾննդավայրԱլենդեյլ, Նյու Ջերսի, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Վախճանվել էհունիսի 23, 2013(2013-06-23)[4][1][2][…] (87 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Գրական անունLogan Swanson
Մասնագիտությունգրող, սցենարիստ, վիպասան և գիտաֆանտաստիկ գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիսուրիի համալսարան և Brooklyn Technical High School?
Ժանրերֆենթեզի
Պարգևներ
ԶավակներՌիչարդ Քրիստիան Մեթիսոն, Ալի Մարի Մաթեսոն և Քրիս Մեթինսոն
 Richard Matheson Վիքիպահեստում

Գրել է բազմաթիվ պատմվածքներ ֆանտաստիկա և սարսափ ժանրերում։ Առավել հայտնիները՝ «Դուել» ("Duel", էկրանավորել է Սթիվեն Սփիլբերգը), «Կոճակ, Կոճակ» ("Button, Button"), «Փորձարկում» ("The Test") և այլն։ Աշխատել է նաև որպես սցենարիստ։ Մեթսոնի չորս որդիներից երեքը նույնպես գրող են դարձել։

Սթիվեն Քինգը խոստովանել է, որ Մեթսոնը մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա, իսկ Դին Կունցը ասել է, որ «մենք ավելի հարուստ ենք դարձել, որովհետև ունենք Ռիչարդ Մեթսոնին»։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Մեթսոն» հոդվածին։