Ռինեկե Դեյքստրա
Ռինեկե Դեյքստրա (հոլ.՝ Rineke Dijkstra, հունիսի 2, 1959[1][2][3][…], Սիթարդ, Լիմբուրխ, Նիդերլանդներ[4][5]), նիդերլանդացի լուսանկարիչ և վիդեոարտիստ։
Ռինեկե Դեյքստրա հոլ.՝ Rineke Dijkstra | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1959[1][2][3][…] (64 տարեկան) |
Ծննդավայր | Սիթարդ, Լիմբուրխ, Նիդերլանդներ[4][5] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն[6][7][8] |
Ազգություն | հոլանդացի |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Կրթություն | Գերիտ Ռիտվելդ ակադեմիա |
Մասնագիտություն | լուսանկարիչ, վիդեոնկարիչ, video installation artist և փոստային բացիկների դիզայներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Rineke Dijkstra Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ռինեկե Դեյքստրան ծնվել է 1959 թվականին Սիթարդ քաղաքում։ 1981-1986 թվականներին սովորել է Ամստերդամի Գերիտ Ռիտվելդի գեղարվեստական ակադեմիայում։ Աշխատել է որպես կոմերցիոն լուսանկարիչ[11][12]։ Առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է Ամստերդամում 1984 թվականին։ 1990-ական թվականներին սկսել է իրականացնել անհատական նախագծեր , որոնցից առաջինը դարձավ ճանաչում ստացած Լողափային դիմանկարների շարքը (1992-1996)։ 1990-ական թվականների կեսերից սկսում է աշխատել տեսանախագծերի վրա (The Buzzclub, Liverpool, UK / Mysteryworld, Zaandam, NL, 1996-1997, և այլն)։ Նկարչուհու աշխատանքները ցուցադրվում են Վենետիկի բիենալեում 1997 և 2001 թվականներին, Սան Պաուլուի արվեստի բիենալեում (1998), Թուրինի ֆոտոբիենալեում (1999) և այլն։
Ստեղծագործական վարքագիծ խմբագրել
Ռինկե Դեյքստրայի աշխատանքները հաճախ համեմատում են Ավգուստ Զանդերի և Դիանա Արբուսի լուսանկարների հետ։
Ճանաչում խմբագրել
Կոդակ մրցանակ (1987) և այլ պարգևներ։ Նկարչուհու աշխատանքներն առաջին անգամը չէ, որ ցուցադրվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում, պահվում նրանց հավաքածուներում (Թեյթ բրիտանական պատկերասրահ, Ռուդոլֆինում, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան, Մետրոպոլիտեն թանգարան և այլն)։ Դեյքստրան Լոնդոնի կերպարվեստի թագավորական դպրոցի պատվավոր դոկտոր է (2011)։ 2012 թվականին նրա քսան տարվա աշխատանքների հետահայաց ցուցադրությունը կազմակերպվեց Սողոմոն Հուգենհայմի նյույորքյան թանգարանում։
Մրցանակներ խմբագրել
- 1998: 1999 Citibank Private Bank լուսանկարչական մրցանակ (այժմ՝ Deutsche Börse Photography Prize)
- 2002/2003: Wexner Center մեդիաարտ մրցանակակիր[13]
- 2012: Թագավորական լուսանկարչական ընկերության պատվավոր անդամ
- 2017: Հասելբլադ մրցանակակիր, ստացել է 100000 եվրո մրցանակ[14]
Ալբոմներ, ցուցադրությունների պատկերագրքեր խմբագրել
- Rineke Dijkstra: beaches. Amsterdam: idea books, 1996.
- Rineke Dijkstra: beach portraits. Chicago: LaSalle Bank, 2002.
- Rineke Dijkstra: a retrospective.New York: Solomon R. Guggenheim Foundation, 2012.
Պատկերասրահ խմբագրել
-
Նիդերլանդների թագավորական ընտանիք
-
Նիդերլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրը
-
Նիդերլանդների թագուհի Մաքսիման
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Luminous-Lint — 2005.
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Photographers’ Identities Catalog
- ↑ https://rkd.nl/nl/explore/artists/23109
- ↑ https://www.hasselbladfoundation.org/wp/rineke-dijkstra-2/
- ↑ https://www.hasselbladfoundation.org/wp/hasselblad-priset-2/award-winners/
- ↑ tate.org կայքում
- ↑ Rineke Dijkstra (Dutch, born 1959)
- ↑ Rineke Dijkstra(չաշխատող հղում) Wexner Center for the Arts.
- ↑ «Rineke Dijkstra wins the 2017 Hasselblad Award». British Journal of Photography. 2017 թ․ մարտի 9. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռինեկե Դեյքստրա» հոդվածին։ |