Ռիմա Սարկիսյան

ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի, պարուհի

Ռիմա Արթուրի Սարկիսյան (օգոստոսի 9, 1993(1993-08-09), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի, պարուհի։

Ռիմա Սարկիսյան
Ծնվել էօգոստոսի 9, 1993(1993-08-09) (30 տարեկան)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Կրթություն«Սանկտ Պետերբուրգ» արվեստի լիցեյ և Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (2014)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և պարուհի

Կենսագրություն խմբագրել

Ռիմա Սարկիսյանը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում[1]։ 5 տարեկանից զբաղվում է պարերով։ Միջազգային պարային մրցույթներում բազմիցս արժանացել է մրցանակների։ Բեմադրել է Մաքսիմ Լեոնիդովի «Նիլսի ուղևորությունները» մյուզիքլի պարային համարները[2]։

Ավարտել է «Սանկտ Պետերբուրգ» արվեստի լիցեյը՝ դրամատիկական արտիստ մասնագիտությամբ[2]։ 2014 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիան՝ թատրոնի և կինոյի արտիստ մասնագիտությամբ (Աննա Ալեքսախինայի դասարանը)[3]։ Նույն թվականից որպես դերասանուհի աշխատում է Լենխորհի անվան թատրոնին առընթեր ստուդիայում[4]։

Պար և դերասանական վարպետություն է դասավանդել «Persona Viva» պարային ստուդիայում, «English city» անգլերենի խորացված ուսուցմամբ մանկական թատերական ճամբարում դասավանդել է պար, «Սանկտ Պետերբուրգ» արվեստի լիցեյում բազմիցս անց է կացրել դերասանական և պարային վարպետության դասեր[2]։

Գործունեություն խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Տարի Ներկայացում
2010 Վախենում եմ սիրուց
2013 Կռիլովի առակները և ոչ միայն
2013 Դոն Կիխոտ
2013 Ընտանեկան երջանկություն
2014 ԻՆչպես կարող եմ ես քեզ կործանել, եթե

քեզ սիրում եմ կյանքիցս առավել

2014 Ֆլեյտա-ողնաշար

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
2017 Ես ընտրում եմ քեզ Նանա Լագիձե
2015 Հատուկ նշանակության քաղաքը Սաիդա
2014 Կոտրված լապտերների փողոցը 14 Սվետլանա
2014 Ներքին հետաքննություն աղջիկ էսկորտ գործակալությունից
2007 Լուսինը զենիթում ԱՆյա Գորենկո
2006 Անճոռնի կարապներ Իռա Բանևա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Римма Саркисян». Кино-Театр.РУ. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Саркисян Римма Артуровна на Upstudy.ru: отзывы, цены». spb.upstudy.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  3. «Саркисян Римма Артуровна». ruskino.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 20.01.2019-ին.
  4. «Саркисян Римма Артуровна - Театр имени Ленсовета, Санкт-Петербург». lensov-theatre.spb.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.