Ռիմաս Կազլաուսկաս
Ռիմաս Կազլաուսկաս (մայիսի 8, 1973), լիտվացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Լիտվայի հավաքականի կազմում անցկացրել է մեկ խաղ։
Քաղաքացիությունը | Լիտվա | |||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 8, 1973 (50 տարեկան) | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն խմբագրել
Ակումբային կարիերա խմբագրել
Կարիերան սկսել է 1991 թվականին Կաունասի «Բանգա» ակումբում։ Հետո տեղափոխվել էԿաունասի այլ ակումբ՝ «Ինկարաս», սակայն կարճ ժամանակով վերադարձել է «Բանգա»։ 1993-ից 1997 թվականներին դարձել է «Ինկարաս» ակումբի խաղացող, որտեղ Լիտվայի առաջնությունում խաղացել է հարյուրից ավելի խաղ։ 1997 թվականի Կազլաուսկասը մեկնել է Ռուսաստան խաղալու, որտեղ նա խաղացել է 12 խաղ «Սոկոլ ՊԺԴի» առաջին դիվիզիոնում։ 1998 թվականին տեղափոխվել է «Լադա Գրադ» ակումբ, այդ հավաքականի կազմում միայն խաղացել է 3 խաղ առաջին դիվիզիոնում։ 2002 թվականին զգալի ընդմիջումից հետո միացել է լիտվական ակումբ «Նեվեժիսին», որտեղ անց է կացրել 5 խաղ։
Կարիերան հավաքականում խմբագրել
1997 թվականի օգոստոսի 6-ին անցկացրել է միակ խաղը Լիտվայի կազմում Շվեցիայի հավաքականի դեմ ընկերական խաղում, որտեղ 70-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման Դայնյուս Շուլյաուսկասայի փոխարեն[1]։
Ձեռքբերումներ խմբագրել
«Ինկարաս»
- Լիտվայի չեմպիոն (2) - 1994/1995, 1995/1996
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Протокол матча Швеция — Литва(չաշխատող հղում)