Ռիթվելդի հանգույց, նաև կոչվում է դեկարտյան հանգույց, կահույքի արտադրության մեջ, Դեկարտի կորդինատների հարթության մեջ գտնվող դետալների միացման տեսակ[1]։

Ռիթվելդի հոդերի սխեմատիկ պատկերը: Երեք դետալները ներկայացված են հիմնական գույներով՝ կարմիր, կապույտ և դեղին, որտեղ դեղին դետալը ուղղահայաց է դեպի էկրանը: Ներդրովի բութակների տեղադրությունները ցուցադրվում են մոխրագույնով; Դեղին դետալը կապույտին միացնող ներդրովի բութակը երրորդն է և վերջինը:

Նկարագրություն խմբագրել

Ռիթվելդի հանգույցը երեք հարթության մեջ գտնվող երեք դետալների միացման տեսակ է։ Այն Գերիտ Ռիթվելդի նախագծած Կարմիր և Կապույտ Աթոռի նշանավոր հատկանիշն է[2]։ Գերիտ Ռիթվելդի նախագծած կահույքի մեջ այս հանգույցներից շատերը կցված էին սոսնձված փայտե ներդնովի բութակներով։ Առաջին երկու միացումները կատարվել են սոսընձվող հարթությունների ներսից՝ անցքը փորելով 1 մմ ավելի խորը, քան ներդրովի բութակի երկարությունը, բայց երրորդ կապը կատարվել է արտաքինից՝ ավելի երկար ներդրովի բութակով՝ թողնելով շրջանաձև հետք, որը պետք էր ներկել[3][4]։

Պատմություն խմբագրել

Ռիթվելդի հանգույցները անքակտելիորեն կապված են 20-րդ դարի սկզբի հոլանդական գեղարվեստական շարժման հետ, որը կոչվում էր Դե ստիլ (որի անդամ էր Գերիտ Ռիթվելդը), շարժում, որի նպատակները ներառում էին վերջնական պարզություն և աբստրակցիա։ Սա հանգեցրեց նրան, որ շարժման եռաչափ աշխատանքները ունեն ընդգծված ուղղահայաց և հորիզոնական գծեր, որոնք տեղակայված են չհատվող հարթություններում, դրանով իսկ թույլ տալով յուրաքանչյուր տարրի գոյություն ունենալ անկախ մյուս տարրերից և դետալին տալով տեսողականորեն չմշակված և պարզ տեսք[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Соединение Ритвельда». dzen.ru.
  2. «How to recognize an original (vintage) Rietveld chair?». rietveldoriginals.com (հոլանդերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 Drijver; Niemeijer (2001). How to construct Rietveld furniture. Art Books International Limited. էջ 15. ISBN 9789068682809.
  4. 4,0 4,1 Reviewwww.woodreview.com.au, Wood. «How to Make the (Not) Red Blue Chair». Instructables (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 27-ին.