Ռիզ Ուիզերսփուն (անգլ.՝ Reese Witherspoon, մարտի 22, 1976(1976-03-22)[1][2][3][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ 2005 թվականին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում «Սահմանը անցնելով» («Walk the Line») ֆիլմում դերի համար։

Ռիզ Ուիզերսփուն
անգլ.՝ Reese Witherspoon
անգլ.՝ Laura Witherspoon
Ծնվել էմարտի 22, 1976(1976-03-22)[1][2][3][…] (48 տարեկան)
ԾննդավայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնԵպիսկոպոսյան եկեղեցի
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, գործարար և հեռուստատեսային պրոդյուսեր
ԸնտրանիWhiskey in a Teacup: What Growing Up in the South Taught Me About Life, Love, and Baking Biscuits?, Օրենքով շիկահերը և Walk the Line?
Ամուսին(ներ)Ռայան Ֆիլիփի[4][5] և Jim Toth?
Համատեղ ապրող(ներ)Ջեյք Ջիլենհոլ[6][7]
Երեխա(ներ)Ava Phillippe?
Պարգևներ և մրցանակներ

Նրա համար բեկումնային է դառնում Էլլ Վուդսի դերը «Օրենքով շիկահերը» («Legally Blonde») կատակերգությունում, որը դերասանուհուն բերում է անվանակարգում «Ոսկե Գլոբուս» մրցանակին։ Քննադատների լայն ճանաչում Ռիզը ստանում է խաղալով Ջուն Քարտերին, Ջոնի Քեշի կնոջը, «Սահմանը անցնելով» ֆիլմում։ Այդ դերակատարման համար դերասանուհին արժանանում է բազմաթիվ մրցանակների, ներառյալ «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և BAFTA՝ լավագույն կանացի դերակատարման համար։

Ուիզերսփունը տնօրինում է «Type A Films» անվանումով պրոդյուսերական ընկերությունը։ Նա նաև ակտիվորեն մասնակցում է տարբեր բարեգործական կազմակերպությունների գործունեություններին։ Ռիզը համագործակցում է «Երեխաների պաշտպանության ֆոնդի» հետ, իսկ 2007 թվականին դառնում է «Avon Products» ընկերության դեմքը և նույնանուն բարեգործական ֆոնդի պատվավոր նախագահը։ Նույն 2007 թվականին նա առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակում[9]։

Պատանեկություն խմբագրել

Ռիզ Ուիզերսփունը ծնվել է 1976 թվականի մարտի 22-ին Նոր Օռլեանում, Լուիզիանա նահանգ, ԱՄՆ, որտեղ նրա հայրը ուսուցում էր անցնում Տուլեյնի համալսարանի բժշկական բաժանմունքում[10]։

Դերասանուհու մայրը՝ Բեթին (օրիորդական՝ Ռիզ), ծնունդով Հարիման քաղաքից էր, Թենեսի նահանգ։ Նա ունի բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան հիվանդ երեխաների խնամքի բնագավառում և բուժքույրի գործ է դասավանդում Վանդերբիլտի Համալսարանում[11]։ Ռիզի հայրը՝ Ջոն Ուիզերսփուն, ծնվել է Ջորջիա նահանգում, ծառայել է ամերիկյան բանակի պահեստային զորքերում, փոխգնդապետի կոչումով, ստացել է բժշկական կրթություն և այժմ աշխատում է ըստ մասնագիտության[10][12]։ Համարվում է, որ դերասանուհին հանդիսանում է շոտլանդացի Ջոն Ուիզերսփունի ժառանգը, Փրիսթոնի համալսարանի վեցերորդ ռեկտորի, ով եղել է ԱՄՆ Անկախության Դեկլարացիան ստորագրողներից մեկը, սակայն այդ փաստը ստուգված չէ։

Քանի որ Ռիզի հայրը ծառայում էր Վիսբադենում, Գերմանիա, իր կյանքի առաջին չորս տարիները նա անց է կացրել այդ քաղաքում։ ԱՄն վերադառնալով ընտանիքը հիմնավորվել է Նեշվիլում, Թենեսի նահանգ[11]։ Երբ Ռիզը 7 տարեկան էր, նրան ընտրում են ծաղկի խանութի գովազդում նկարահանվելու համար և աղջիկը որոշում է դերասանական վարպետության դասեր առնել, իսկ 11 տարեկանում Ռիզը հաղթում է 10 նահանգների միջև անցկացվող տաղանդների մրցույթում[13]։ Ապագա դերասանուհին հաճախում էր Հարդինգի ակադեմիային կից միջնակարգ դպրոց և ավարտում է Հարպետ Հոլլի աղջիկների համար հեղինակավոր դպրոցը, որտեղ եղել է աջակցության խմբի անդամ[14]։ Դպրոցում Ռիզը ստանում էր լավ գնահատականներ, նա սիրում էր կարդալ և իրեն անվանում էր «տաղտկալի մարդ, ով կարդում է մի կույտ գրքեր»[15]։ Ինչ վերաբերվում է դեպի գրքերը սիրուն, Ռիզը ասում է. «Գրախանութում ես խելագարվում եմ։ Իմ սիրտը սկսում է հաճախակի բաբախել, որովհետև ես ցանկանում եմ բոլորը գնել»[16]։ Ավարտելով դպրոցը, Ռիզը ընդունվում է Սթենֆորդի համալսարան, «անգլիական գրականություն» մասնագիտությամբ։ Սակայն, սովորելով մեկ տարի, նա հեռանում է համալսարանից, որպեսզի շարունակի դերասանական կարիերան[14]։

Դերասանական կարիերա խմբագրել

1990-1998 թվականներ. Վաղ աշխատանքներ խմբագրել

1990 թվականին Ռիզը ընկերների հետ գալիս է «Մարդը Լուսնի վրա» («The Man in the Moon») ֆիլմի լսումներին, նպատակ ունենալով փորձել որևէ աննշան դերի համար։ Սակայն իրադարձությունները դասավորվում են այնպես, որ նա ստանում է 14-ամյա գյուղական աղջնակ Դենի Թրենտի գլխավոր դերը, ով սիրահարվում է իր 17-ամյա հարևանին։ Ֆիլմը էկրան է բարձրանում 1991 թվականի վերջին։ «Variety» ամսագիրը Ռիզի խաղը անվանում է «անմոռանալի հուզիչ», իսկ քննադատ Ռոջեր Էբերտը ասում է. «Նրա առաջին համբույրը լավագույն դրվագներից մեկն է, որը ես երբևէ տեսել եմ կինոյում»։ Այդ դերի համար աղջիկը արժանանում է իր առաջին անվանակարգմանը «Երիտասարդ դերասան» մրցանակին։ Հետագայում, նույն թվականին, Ռիզը հայտնվում է նաև հեռուստաէկրաններին, նկարահանվելով Դայան Կիտոնի «Վայրի ծաղիկ» («Wildflower») ֆիլմում, Պատրիսիա Արկետի հետ միասին։ 1992 թվականին Ռիզին կարելի է տեսնել մեկ այլ հեռուստաֆիլմում՝ «Անտանելի ընտրություն։ Երեխայի պահպանում» («Desperate Choices: To Save My Child») անվանումով, որտեղ նա խաղում է լուրջ աղջկա դեր, Կեսսի Ռոբինս անունով։ Հաջորդ տարի դերասանուհին նկարահանվում է «CBS Return to Lonesome Dove» հեռուստաալիքի մինի-սերիալում, ինչպես նաև խաղում է Նոնի Պարկերին «Գերություն ավազների մոտ» («A Far Off Place») ֆիլմում։ Նույն տարում Ռիզը հայտնվում է Կարեն Մորիսի երկրորդական դերում «Արջ Ջեքը» («Jack the Bear») ֆիլմում, որի համար արժանանում է «Երիտասարդ դերասան» մրցանակին։ 1994 թվականին Ռիզը Վենդի Պֆիստերի գլխադոր դերն է խաղում Ջեֆրի Լևի «Ճապոնական ոստիկանը» («S.F.W.») ֆիլմում։

1999-2000 թվականներ. Առաջին հաջողություններ խմբագրել

1999 թվականին Ռիզը խաղում է Ալեսանդրո Նիվոլայի հետ միասին «Լավագույն ծրագրեր» («Best Laid Plans») դրամատիկական թրիլերում, Լիսսի դերում, կին, ով իր սիրեկան Նիկի հետ ծրագրում է փախչել փոքրիկ գավառական քաղաքից։ Նույն թվականին նա նկարահանվում է Սառա Միշել Գելարի և Ռայան Ֆիլիպի հետ «Դաժան խաղեր» («Cruel Intentions») դրամայում, նկարահանված XVIII դարի «Վտանգավոր կապեր» ֆրանսիական վեպի հիման վրա։

2001-2004 թվականներ. Համաշխարհային ճանաչում խմբագրել

2001 թվականը նշանավորվում է նրանով, որ այն հանդիսանում է կարևոր շրջադարձային կետ Ուիզերսփունի կարիերայում, երբ նա նկարահանվում է «Օրենքով շիկահերը» գեղարվեստական ֆիլմում։

2005-2011 թվականներ խմբագրել

2004 թվականի վերջին Ռիզը սկսում է աշխատել Մարկ Ռուֆալոյի հետ «Երկնքի և երկրի միջև» («Just Like Heaven») ռոմանտիկ կատակերգությունում։ Նրա դերը՝ Էլիզաբեթ Մասթերսոնը, փառասեր երիտասարդ բժիշկ է, ով կոմայի մեջ է գտնվում լուրջ ավտովթարից հետո։ Նրա հոգին վերադառնում է իր հին բնակարան, որտեղ նա հետագայում գտնում է իսկական սեր։

Ավելի վաղ, նույն թվականին, Ռիզը քասթինգ է անցնում Ջուն Քարտեր Կեշի դերի համար, քանթրի երգիչ և երգահան Ջոնի Կեշի երկրորդ կնոջ, «Սահմանը անցնելով» ֆիլմում։ Նա կարող էր հանդիպել Քարտեր Կեշի հետ, բայց մինչ Ռիզը նկարահանվում էր «Փառամոլության տոնավաճառ» («Vanity Fair») ֆնլմում, Քարտեր Կեշը մահանում է։ Ռիզը ինքն է ֆիլմում կատարում վոկալային դերերգը, քանի որ նրա երգերը պետք է երգվեին կենդանի հանդիսատեսի առջև։ Երբ նա իմանում է, որ պետք է ելույթ ունենա համերգներով, Ռիզը այնպես է հուզվում, որ խնդրում է իր իրավաբանին խզել ֆիլմի նկարահանման պայմանագիրը։ «Դա դերի ամենաբարդ մասն էր», ինչպես նա հետագայում հիշում է հարցազրույցներում. «Ես երբեք չեմ երգել պրոֆեսիոնալ մակարդակով»։ Հետագայում նա ստիպված էր վեց ամսվա ընթացքում սովորել երգել այդ դերի համար։ Ռիզը Քարիեր Կեշի դերում լավ է ընդունվում քննադատների կողմից, իսկ Ռոջեր Էբերտը գրում է, որ նրա ելույթը «անսպառ էներգիա է» հաղորդում ֆիլմին։ Նա այդ աշխատանքի համար արժանանում է բազմաթիվ մրցանակների, այդ թվում Կինոդերասանների Գիլդիայի Ոսկե գլոբուսին, BAFTA մրցանակի և Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին՝ «Լավագույն կանացի գլխավոր դերակատարման համար»։ Բացի այդ, «Սահմանը անցնելով» ֆիլմում գլխավոր դերերի համար Ուիզերսփունը և Հոակիմ Ֆենիկսը արժանանում են մրցանակի «CMT Music Awards»-ի «Տարվա համատեղ բացահայտում» անվանակարգում։ Ռիզը այսպես է արտահայտում իր կիրքը ֆիլմի հանդեպ. «Այդ ֆիլմում ինձ շատ դուր է գալիս այն, որ այն հանդիսանում է իրական և պատկերում է իր առումով իրական ամուսնություն, իրական հարաբերություններ, որոնցում արգելված է ունենալ մտքեր նրա սխալականության վերաբերյալ և երկարաժամկետ ապագայում կարեկցության անհրաժեշտություն, այլ ոչ թե ունենալ հասարակ որոշումներ այժմ…»։ Նա նաև ասում է Ջուն Քարտեր Կեշի մասին, որ նա եղել է իր ժամանակից առաջ ընկած կին. «Ես մտածում եմ, որ նրա խառնվածքի հատկանիշներից է այն, որ նա կատարել է շատ այնպիսի գործեր, որոնք մենք այժմ ընկալում ենք որպես սովորական։ Սակայն 1950-ական թվականներին նրանք եղել են, իրականում, ոչ ընդունելի կանանց համար, լինելով ամուսնացած և երկու անգամ բաժանված և ունենալով երկու երեխա երկու տարբեր ամուսիններից, ճանապարհորդել մեքենայով, լիքը շատ հայտնի երաժիշտներով։ Նա չէր փորձում համապատասխանել հասարակական դոգմաներին, այնպես որ ես մտածում եմ, որ դա դարձնում է նրան շատ ժամանակակից կին»։

Ռիզի համար «Օսկար»-ից հետո առաջին դերը դառնում է երկրորդական պլանի դերը Պենելոպեի մասին հեքիաթի ժամանակակից մեկնաբանումը։ Ռիզը խաղում է Էննի դերը, Պենելոպեի լավագույն ընկերուհու, աղջիկ, ով անիծված է իր իսկ ընտանիքում։ Ֆիլմը պրոդյուսավորվում է Ուիզերսփունի ընկերության կողմից և նրա պրեմիերան կայանում է 2006 թվականին, Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնում։ «Պենելապե»-ի («Penelope») ռելիզի վերջնական ամսաթիվը հետաձգվում է երկու անգամ և վերջնական արդյունքում ֆիլմը թողարկվում է 2008 թվականի փետրվարին։

Ռիզը նորից վերադառնում է նկարահանումներին 2006 թվականի նոյեմբերին, «Տարբերակ» («Rendition») քաղաքական թրիլերի համար։ Նա նկարահանվում է Մերիլ Սթրիպի, Ալան Արկինի, Պիտեր Սարսգաարդի և Ջեյք Ջիլենհոլի հետ, խաղալով Իզաբելա Էլ-Իբրահիմին, պաթյունների կազմակերպման համար կասկածվողի հղի կնոջը։ «Տարբերակ»-ը թողարկվում է 2007 թվականի հոկտեմբերին և դա Ռիզի առաջին հայտնվելն էր կինոյում երկու տարվա ընթացքում, 2005 թվականի «Սահմանը անցնելով»-ից հետո։ Ֆիլմը գլխավորապես արժանանում է բացասական արձագանքների և ընդհանուր առումով համարվում է Տորոնտոյի կինոփառատոնի հիասթափություն։ Ռիզի խաղը նույնպես քննադատության է ենթարկվում. «Ռիզ Ուիզերսփունը զարմանալիորեն անկենդան է»։ «USA Today»-ը գրում է. «Նա հիմնականում դերում ներդնում է էներգիա և հոգի, սակայն այստեղ նրա կատարումը ճմլված է»։

2007 թվականի դեկտեմբերին Ռիզը սկսում է նկարահանվել «Չորս Սուրբ Ծնունդ» («Four Christmases») տոնական կատակերգությունում, պատմություն զույգի մասին, որոնք փորձում են իրենց Սուրբ Ծնունդը ծախսել բոլոր չորս ամուսնալուծված ծնողներին այցելելու համար։ Այստեղ նա խաղում է Վինս Վոնի հետ։ Ֆիլմը թողարկվում է 2008 թվականի նոյեմբերին։ Չնայած քննադատների միջին արձագանքներին, ֆիլմը ունենում է դրամարկղային հաջողություն, վաստակում է ավելի քան 120 միլիոն դոլար ԱՄՆ-ում և 157 միլիոն՝ ամբողջ աշխարհում։

Ռիզը հնչյունավորում է Սյուզան Մերֆիին, «DreamWorks Animation»-ի համակարգչային անիմացիոն «Հրեշներն ընդդեմ եկվորների» («Монстры против пришельцев») 3D ֆիլմի գլխավոր հերոսուհուն, որի ռելիզը կայանում է 2009 թվականի մարտի 27-ին։ 2009 թվականին նա նաև թողարկում է սպին-օֆֆ «Օրենքով շիկահերը» ֆիլմի վրա, որը անվանվում էր «Օրենքով շիկահերները», ցուցադրելով Կամիլա «Միլլի» Ռոսսոին և Ռեբեկա «Բեկի» Ռոսսոին։

Բացառությամբ այդ անիմացիոն դերի, Ուիզերսփունը չի հայտնվում կինոյում «Չորս Սուրբ Ծնունդ» ֆիլմի թողարկումից հետո երկու տարվա ընթացքում։ Ռիզը «Entertainment Weekly»-ին ասում է, որ եղել է «կոտրված» չնախատեսված դերով, հայտարարելով, որ. «Ես ուղղակի չեմ կարդացել այն, ինչ ես սիրում եմ… Կան շատ, շատ, շատ, շատ մեծ ֆիլմեր ռոբոտների և նմանատիպ բաների մասին և դա դեռևս չի հանդիսանում 34-ամյա կնոջ մասը ռոբոտների մասին ֆիլմում»։ Ուիզեսփունը վերադառնում է 2010 թվականի վերջին և 2011 թվականին, երեք ֆիլմում։ Ռիզի բոլոր երեք դերերը կանայք են, որոնք երկու տղամարդկանց հետ ընկել են սիրային եռանկյունու մեջ։

Առաջին ֆիլմը Ջեյմս Լ. Բրուքի «Ի՞նչպես իմանալ» («How Do You Know?») ռոմանտիկ կատակերգությունն է, որում Ռիզը երեսուն և մի քիչ անց է և նա սովթբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող է։ Նրան հարկ է լինում ընտրություն կատարել բեյսբոլի այլասերված աստղի (Օուեն Ուիլսոն) և «սպիտակ օձիքի»՝ հետաքննության տակ գտնվող գործարարի (Փոլ Ռադդ) միջև։ Ֆիլմը նկարահանվում է 2009 թվականի ամռան և աշնան ընթացքում Ֆիլադելֆիայում և Վաշինգտոնում, Կոլումբիա շրջան և թողարկվում է 2010 թվականի դեկտեմբերի 17-ին։ Ֆիլմը ձախողվում է ինչպես քննադատների, այնպես էլ դրամարկղում։ Չնայած ավելի քան $ 100 միլիոն բյուջեի, ֆիլմը վաստակում է ընդամենը $ 7,6 միլիոն առաջին ուիք-ենդի ժամանակ, ինչը թույլ է տալիս «Los Angeles Times»-ին այն անվանելու «տարվա ամենամեծ ձախողումներից մեկը»։ Ֆիլմը հիմնականում վաստակում է բացասական արձագանքներ քննադատների մոտ, ունենալով 35 % «Rotten Tomatoes» -ում, 111 արձագանքներով, 2010 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ։

Այնուհետև Ռիզի համար լինում է երկրորդ ֆիլմը, հիմնված սիրային եռանկյունու վրա, 1930-ական թվականների «Ջուր փղերի համար» («Water for Elephants») կրկեսային դրամայի էկրանավորումը։ Ռիզը կրկեսային ուսուցումը սկսում է 2010 թվականի մարտից։ Նրա դեր Մառլենա, հմայիչ երգչուհի է, ով ամուսնացած է կրկեսի օդային ակրոբատի հետ (Քրիստոֆ Վալց), սակայն հետաքրքրված է կրկեսի նոր անասնաբույժով (Ռոբերտ Պատիսոն)։ Ֆիլմի նկարահանումները կայանում են 2010 թվականի մայիսի վերջի և օգոստոսի սկզբի միջև, տարբեր վայրերում՝ Թենեսիում, Ջորջիայում և Կալիֆորնիայում։ Այն թողարկվում է 2011 թվականի ապրիլի 22-ին և արժանանում է քննադատների խառը արձագանքներին, մեծ մասամբ վկայակոչելով Ուիզերսփունի և Պատիսոնի խաղերում նրանց միջև կայծի բացակայությանը։

2010 թվականի սեպտեմբերին Ռիզի մոտ սկսվում են երրորդ ֆիլմի նկարահանումները Վանկուվերում։ «20th Century Fox» կինոընկերության «Ուրեմն պատերազմ» («This Means War»), ռեժիսոր Մակ Ջիի լրտեսական կատակերգությունը, որտեղ Ռիզը խաղում է երկու լավագույն ընկերների (Քրիս Պայն և Թոմ Հարդի) միջև պայքարի կենտրոնում հայտնված կնոջ դերը, ովքեր սիրահարված են նրան։ Համաշխարհային պրեմիերան կայանում է 2012 թվականի փետրվարի 14-ին։

Հայտարարվում է, որ Ռիզը պետք է նկարահանվի «Ֆարմ աղջիկը»՝ կնոջ մասին, ով աշխատում է ֆարմակոլոգիական արտադրությունում և «Պեգի Լի»՝ ռեժիսոր Նորա Էֆրոնի մասին կենսագրական ֆիլմերում։ Ուիզերսփունի անունը հիշատակվում է նաև մի շարք այլ հնարավոր ֆիլմերում, այդ թվում «Universal Pictures»1939 թվականի «Կեսգիշեր» կատակերգության ռեմեյկի, ըստ Մայքլ Արնդտի սցենարի և «Մեր ընտանեկան խառնաշփոթները» սարսափ ֆիլմում, որը նա պետք է պրոդյուսավորի Ջենիֆեր Սիմփսոնի հետ համատեղ, «Օրենքով շիկահերը 2»-ի համապրոդյուսերի։ Ռիզը նաև, ըստ լուրերի, իր վրա է վերցնում Փոլ Թոմաս Անդերսոնի դերը, Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի հետ, նախատեսվող ֆիլմում, հիմնված սաենթոլոգի պատմության վրա, «Վարպետ» աշխատանքային անվանումով։ Ուիզերսփունը Աստղի է արժանանում Հոլիվուդի փառքի ծառուղիում, 2010 թվականի դեկտեմբերի 1-ին, Hollywood Blvd 6262 հասցեում։

Այլ գործունեություն խմբագրել

Վրդովված պապարացիների հաստատակամությամբ, Ռիզը Քեմերոն Դիազի, Լինդսի Լոհանի և Հոլի Բերիի հետ միասին վարկաբեկող տեղեկություններ է հավաքում լուսանկարիչների վարքագծի վերաբերյալ և ներկայացնում է նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին, որից հետո ընդունվում է օրենք, որը 2006 թվականի հունվարի 1-ից սահմանափակում է լուսանկարիչների իրավունքները (տուգանք առանց համաձայնության նկարի հրապարակման համար)։

Ռիզը մասնակցություն է ունենում ԱՄՆ-ի և Կանադայի անտուն երեխաների համար իրերի հավաքման գործընթացում։ 2007 թվականի օգոստոսին նա դառնում է «AVON»-ի դեմքը, ինչպես նաև բարեգործական ֆոնդի պատվավոր նախագահը և խոսնակը։

Լրատվամիջոցներում խմբագրել

Գովազդում է «AVON»-ի օծանելիքները։

Անձնական կյանք խմբագրել

1999[17][18][19]—2008 թվականներին Ռիզն ամուսնացած էր դերասան Ռայան Ֆիլիպի հետ։ Այդ ամուսնությունում Ռիզը ունենում է երկու երեխա՝ դուստր Ավա Էլիզաբեթ Ֆիլիպ (ծնված 1999 թվականի սեպտեմբերի 9-ին)[17][18][19] և որդի Դիկոն Ռիզ Ֆիլիպ (ծնված 2003 թվականի հոկտեմբերի 23-ին)[17]։

2011 թվականի մարտի 26-ին Ռիզը ամուսնանում է գործակալ Ջիմ Տոտի հետ[20], ում հետ հանդիպում էր ամուսնությունից մեկ տարի առաջ[21][22][23]։ Այդ ամուսնությունում 2012 թվականի սեպտեմբերի 27-ին ծնվում է Ռիզի երրորդ երեխան՝ որդի Թենեսի Ջեյմս Տոտ[24]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1975 Շաբաթ երեկո ուղիղ եթերում Saturday Night Live փոքրիկ ջրահարս / Աննա Հեչ Սերիալ,
Կատակերգություն,
Երաժշտական
Դեյվ Ուիլսոն
Բետ ՄակԿարտի-Միլեր
Դոն Ռոյ Կինգ
Դոն Պարդո,
Լեննի Պիկեթ,
Դարել Խեմոնդ,
Սետ Մայերս,
Ֆրեդ Արմիզեն
1989 Սիմփսոնները The Simpsons Գրետա Ուոլֆքասլ (հնչյունավորում) Սերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Մարկ Կերկլենդ
Սթիվեն Դին Մուր
Ջիմ Ռիրդոն
Դեն Կասթելանետա,
Ջուլի Կավներ,
Նենսի Կարտրայտ,
Յարդլի Սմիթ,
Գարի Շիրեր
1991 Մարդը լուսնի վրա The Man in the Moon Դանիելլա 'Դանի' Տրանտ Դրամա,
Մելոդրամա
Ռոբերտ Մալիգան Սեմ Ուոտերսթոն,
Տես Հարպեր,
Գեյլ Ստրիկլենդ,
Ջեյսոն Լոնդոն
1991 Վայրի ծաղիկ Wildflower Էլլի Պերկինս Դրամա,
Մելոդրամա
Դայան Կիտոն Բո Բրիջես,
Սյուզան Բլեյկլի,
Ուիլյամ ՄակՆամարա,
Պատրիսիա Արկեթ
1992 Անտանելի ընտրություն։ Երեխայի պահպանում Desperate Choices: To Save My Child Քեյսի Ռոբինս Դրամա Էնդի Տեննանտ Ջոեննա Կերնս,
Բրյուս Դևիսոն,
Ջոզեֆ Մացցելո,
Ջերեմի Սիսթո,
Բրյուս ՄակԳիլ
1993 Գերություն ավազների մոտ A Far Off Place Նոնի Պարկեր Դրամա,
Մելոդրամա,
Արկածային,
Ընտանեկան
Միկաել Սալոմոն Իտեն Էմբրի,
Ջեք Թոմպսոն,
Սարել Բոկ,
Ռոբերտ Ջոն Բյորկ
1993 Արջ Ջեքը Jack the Bear Կարեն Մորիս Դրամա,
Ընտանեկան
Մարշալ Հերսկովից Դեննի Դե Վիտո,
Ռոբերտ Ջ. Ստայնմիլեր կրտ.,
Միկո Խյուզ,
Գերի Սինիզ,
Արտ ԼաՖլյոր
1993 Միայնակ աղավնու վերադարձը Return to Lonesome Dove Ֆերիս Դունինգան Մինի սերիալ,
Դրամա,
Վեստեռն
Մայկ Ռոուբ Ջոն Վոյտ,
Բարբարա Հերշի,
Ռիկ Շրոդեր,
Լուիս Գոսետ մլ.,
Ուիլյամ Լ. Փիթերսեն
1994 Ճապոնական ոստիկանը S.F.W. Վենդի Պֆիստեր Դրամա,
Կատակերգություն
Ջեֆրի Լևի Սթիվեն Դորֆ,
Ջեյք Բյուզի,
Ջոի Լորեն Էդամս,
Պամելա Գիդլի
1994 – 2004 Ընկերները Friends Ջիլ Գրին Սերիալ,
Մելոդրամա,
Կատակերգություն
Գարի Հելվորսոն
Քևին Բրայթ
Մայքլ Լեմբեկ
Ջենիֆեր Էնիսթոն,
Քորթնի Քոքս,
Լիզա Կուդրոու,
Մեթ ԼեԲլան,
Մեթյու Փերի
1996 Վախ Fear Նիկոլ Ուոլքեր Թրիլեր,
Դրամա
Ջեյմս Ֆոուլի Մարկ Ուոլբերգ,
Ուիլյամ Լ. Փիթերսեն,
Էմի Բրեննեման,
Ալիսա Միլանո
1996 Մայրուղի Freeway Վանեսա Լուտց Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Մեթյու Բրայտ Կիֆեր Սազերլենդ,
Վոլֆգանգ Բոդիսոն,
Դեն Հեդայյա,
Ամանդա Պլամեր
1997 – 2010 Բլրի արքան King of the Hill Դեբբի Սերիալ,
անիմացիոն սիտկոմ,
Դրամա,
Կատակերգություն
Քլեյ Հոլ
Տրիշիա Գարսիա
Կյոնգ Խի Լիմ
Մայք Ջաջ,
Կետի Նեջիմի,
Պամելա Ադլոն,
Ջոնի Հարդվիկ,
Սթիվեն Ռութ
1998 Մթնշաղ Twilight Մել Ամես Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Ռոբերտ Բենտոն Փոլ Նյուման,
Սյուզեն Սարանդոն,
Ջին Հեկմեն,
Ստոքարդ Չեննինգ
1998 Գիշերային ծանրոց Overnight Delivery Իվի Միլեր Մելոդրամա,
Կատակերգություն
Ջեյսոն Բլում Փոլ Ռադ,
Քրիստին Տեյլոր,
Սարա Սիլվերման,
Բաֆի Սեդլաչեկ
1998 Պլեզանտվիլ Pleasantville Ջենիֆեր Ֆենտեզի,
Դրամա,
Կատակերգություն
Գերի Ռոս Տոբի Մագուայր,
Ուիլյամ Խ. Մեյսի,
Ջոան Ալեն,
Ջեֆ Դենիելս
1999 Դաժան խաղեր Cruel Intentions Աներետ Հարգրով Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա
Ռոջեր Կամբլ Սարա Միշել Գելար,
Ռայան Ֆիլիփ,
Սելմա Բլեր,
Լուիզա Ֆլետչեր
1999 Դուրս պրծուկ Election Տրեյսի Ֆլիկ Դրամա,
Կատակերգություն
Ալեքսանդր Պեյն Մեթյու Բրոդերիկ,
Քրիս Կլեյն,
Ջեսիկա Քեմփբել,
Ֆիլ Ռիվզ
1999 Լավագույն ծրագրեր Best Laid Plans Լիզա Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Մայկ Բարկեր Ալեսանդրո Նիվոլա,
Ջոշ Բրոլին,
Ջին Վոլանդ,
Ջոնաթան ՄակՄարտրի
2000 Ամերիկյան մոլագարը American Psycho Էվելին Ուիլյամս Դրամա,
Քրեական
Մերի Հերոն Քրիստիան Բեյլ,
Ուիլեմ Դեֆո,
Ջոշ Լուկաս,
Կերա Սեյմուր
2000 Կրտսեր Նիկկի Little Nicky Սուրբ Ֆենտեզի,
Կատակերգություն
Սթիվեն Բրիլ Ադամ Սենդլեր,
Պատրիսիա Արկեթ,
Հարվի Քեյթել,
Ռիս Իվանս,
Թոմ ’Տայնի’ Լիսթեր կրտ.
2001 Կարապային խողովակ The Trumpet of the Swan Սերենա (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Երաժշտական,
Դրամա
Տերի Լ. Նոս
Ռիչարդ Ռիչ
Ջեյսոն Ալեքսանդր,
Մերի Ստինբերգեն,
Սետ Գրին,
Քերոլ Բյորնեթ
2001 Օրենքով շիկահերը Legally Blonde Էլլե Վուդ Մելոդրամա,
Կատակերգություն
Ռոբերտ Լուկետիչ Լյուկ Ուիլսոն,
Սելմա Բլեր,
Մեթյու Դևիս,
Վիկտոր Գարբեր
2002 Որքան կարևոր է լուրջ լինել The Importance of Being Earnest Սեսիլ Կարդև Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Օլիվեր Փարկեր Ռուպերտ Էվերեթ,
Քոլին Ֆյորտ,
Ֆրենսիս Օ’Կոնոր,
Ջուդի Դենչ
2002 Քաղցրիկը Ալաբամայից Sweet Home Alabama Մելանի Սմուտեր Մելոդրամա,
Կատակերգություն
Էնդի Տեննանտ Ջոշ Լուկաս,
Պատրիկ Դեմպսի,
Կենդիս Բերգեն,
Մերի Կեյ Պլեյս
2003 Օրենքով շիկահերը 2 Legally Blonde 2: Red, White & Blonde Էլլե Վուդս Կատակերգություն Չարլզ Հերման-Վյորմֆելդ Սալի Ֆիլդ,
Ռեջինա Կինգ,
Ջենիֆեր Քուլիջ,
Բրյուս ՄակԳիլ
2004 Փառամոլության տոնավաճառ Vanity Fair Բեքի Շարպ Դրամա Միրա Նաիր Ռոմոլա Գարայ,
Ջեյմս Պյուրֆոյ,
Ջոնաթան Ռիզ Մայերս,
Անջելիկա Մենդի
2005 Սահմանը անցնելով Walk the Line Ջուն Քարտեր Դրամա,
Մելոդրամա,
Կենսագրական,
Երաժշտական
Ջեյմս Մենգոլդ Հոակին Ֆենիքս,
Ջեննիֆեր Գուդվին,
Ռոբերտ Պատրիկ,
Դալաս Ռոբերտս
2005 Երկնքի և երկրի միջև Just Like Heaven Էլիզաբետ Ֆենտեզի,
Մելոդրամա,
Կատակերգություն
Մարկ Ս. Ուոտերս Մարկ Ռուֆալո,
Դոնալ Լոգ,
Դինա Սպայբի,
Բեն Շենկման
2006 Պենելոպե Penelope Էննի Ֆենտեզի,
Մելոդրամա,
Կատակերգություն
Մարկ Պալանսկի Քրիստինա Ռիչի,
Ջեյմս ՄակԷվոյ,
Կետրին Օ’Հարա,
Ռիչարդ Է. Գրանտ
2007 Տարբերակ Rendition Իզաբելլա Ֆիլդս Էլ-Իբրահիմի Թրիլեր,
Դրամա
Գևին Հուդ Ջեյք Ջիլենհոլ,
Մերիլ Ստրիպ,
Ալան Արկին,
Փիթեր Սարսգաարդ
2008 Չորս Սուրբ Ծնունդ Four Christmases Քեյթ Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Սետ Գոռդոն Վինս Վոն,
Ռոբերտ Դյուվալ,
Սիսի Սպեյսեկ,
Ջոն Վոյտ
2009 Հրեշներն ընդդեմ այլմոլորակայինների Monsters vs Aliens Սուզան Մերֆի / Գինոմիկա (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Կատակերգություն
Ռոբ Լեթերման
Կոնրադ Վերնոն
Սետ Ռոգեն,
Հյու Լորի,
Ուիլ Արնեթ,
Կիֆեր Սազերլենդ
2009 Հրեշներն ընդդեմ բանջարեղենների Monsters vs Aliens: Mutant Pumpkins from Outer Space Սուզան Մերֆի / Գինոմիկա (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Ընտանեկան
Փիթեր Ռեմսի Սետ Ռոգեն,
Հյու Լորի,
Ուիլ Արնեթ,
Կիֆեր Սազերլենդ
2010 Ի՞նչպես իմանալ How Do You Know? Լիզա Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ջեյմս Լ. Բրուքս Փոլ Ռադ,
Ջեք Նիկոլսոն,
Օուեն Ուիլսոն,
Կետրին Հան
2011 Ջուր փղերի համար Water for Elephants Մարլենա Դրամա,
Մելոդրամա
Ֆրենսիս Լոուրենս Ռոբերտ Պատինսոն,
Քրիստոֆ Վալց,
Փոլ Շնայդեր,
Ջիմ Նորտոն
2012 Ուրեմն պատերազմ This Means War Լաուրեն Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն
ՄակՋի Թոմ Հարդի,
Քրիս Պայն,
Թիլ Շվայգեր,
Չելսի Խենդլեր
2012 Մադ Mud Յունիպեր Դրամա Ջեֆ Նիկոլս Մեթյու Մակքոնահի,
Տայ Շերիդան,
Մայքլ Շեննոն,
Սարա Փոլսոն
2013 Վիշապի հանգույց Devil's Knot Պամ Հոբս Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Կենսագրական
Ատոմ Էգոյան Դեյն ԴեՀաան,
Քոլին Ֆյորտ,
Քևին Դյուրան,
Բրյուս Գրինվուդ
2013 Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից Men Are from Mars, Women Are from Venus Մելոդրամա,
Կատակերգություն
Բրայան Բակլի
2013 Մեծ աչքեր Big Eyes Margaret Keane Դրամա Սքոթ Ալեքսանդեր
Լարի Կարացևսկի
Ռայան Ռեյնոլդս,
2013 Ցանկությունների ցուցակ Wish List Փոլ Ֆայգ

Պրոդյուսեր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2003 Օրենքով շիկահերը 2։ Կարմրահեր, սպիտակահերը և շիկահերը Legally Blonde 2: Red, White & Blonde
2006 Պենելոպե Penelope
2009 Օրենքով շիկահերը Legally Blondes
Աշխարհի շուրջը 80 ժամադրության ընթացքում Around the World in 80 Dates
Դեղագործուհին Pharm Girl

Մրցանակներ և անվանակարգումներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 2006 թվական — «Օսկար»«Լավագույն դերասանուհի», «Սահմանը անցնելով» ֆիլմի համար
  • 2006 թվական — «Ոսկե Գլոբուս» — «Լավագույն դերասանուհի կատակերգությունում կամ մյուզիքլում», «Սահմանը անցնելով» ֆիլմի համար
  • 2006 թվական — BAFTA — «Լավագույն դերասանուհի», «Սահմանը անցնելով» ֆիլմի համար
  • 2006 թվական — ԱՄՆ կինոդերասանների գիլդիա — «Լավագույն դերասանուհի», «Սահմանը անցնելով» ֆիլմի համար

Անվանակարգումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. https://www.cleveland19.com/story/7197063/reese-witherspoon-ryan-phillippe-are-officially-divorced-ending-7-year-marriage/
  5. https://www.reuters.com/article/us-witherspoon-idUSN3041386320061031
  6. https://www.usmagazine.com/celebrity-news/news/reese-leaves-jake-it-broke-his-heart-20091612/
  7. http://www.china.org.cn/entertainment/2007-10/25/content_1229680.htm
  8. https://www.oscars.org/oscars/ceremonies/2006
  9. Witherspoon is Hollywood's highest-paid actress
  10. 10,0 10,1 Martin, Aaron (2006 թ․ մարտի 1). «Green Threads on the Red Carpet». Tulane University magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.(անգլ.)
  11. 11,0 11,1 Wills, Dominic. «Reese Witherspoon biography (page 1)». Tiscali. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.(անգլ.)
  12. «Reese Witherspoon biography». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.(անգլ.)
  13. Wills, Dominic. «Reese Witherspoon biography (page 2)». Tiscali. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 4-ին.(անգլ.)
  14. 14,0 14,1 «Talent behind Witherspoon's win». BBC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 7-ին.(անգլ.)
  15. «The dork who grew into a Hollywood princess». The Sunday Times. 2006 թ․ մարտի 5. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.(անգլ.)
  16. Grant, Meg (2005 թ․ սեպտեմբերի 30). «The Scotsman». Reader's Digest. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.(անգլ.)
  17. 17,0 17,1 17,2 «Reese Witherspoon gives birth». CNN. 2003 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 10-ին.
  18. 18,0 18,1 Sheri & Bob Stritof. «Reese Witherspoon and Ryan Phillippe Marriage Profile». About.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
  19. 19,0 19,1 Frankel, Daniel (1999 թ․ հունիսի 8). «Witherspoon. Phillippe. Married». Eonline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  20. «Reese Witherspoon Wedding on Saturday». Extra. 2011 թ․ մարտի 25. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.
  21. «Is Reese Witherspoon Dating Again?». People. 2010 թ․ փետրվարի 4. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  22. «Reese Witherspoon's Date Night». People. 2010 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  23. «Reese Witherspoon's Birthday Getaway with Jim Toth». People. 2010 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  24. «Reese Witherspoon Welcomes Son Tennessee James». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.

Աղբյուրներ խմբագրել