Ռեննիկ Արդո (ռուս.՝ Ардо Вальтерович Ренник[2], հունիսի 25, 1947(1947-06-25), Էստոնիա - փետրվարի 14, 2009(2009-02-14)[1], Պորվոո, Ֆինլանդիա), խորհրդային գեղասահորդ, զուգասահքում` բրոնզե մրցանակակիր 1978 թվականի ԽՍՀՄ առաջնությունում։ Սվերդլովսկի մարզում ԽՍՀՄ սպորտի առաջին վարպետ։ ՌՍՖՍՀ-ի վաստակավոր մարզիչ։

Ռեննիկ Արդո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 25, 1947(1947-06-25)
Ծննդավայր՝Էստոնիա
Մահվան ամսաթիվ՝փետրվարի 14, 2009(2009-02-14)[1] (61 տարեկան)
Մահվան վայր՝Պորվոո, Ֆինլանդիա

Կենսագրություն խմբագրել

Կրթությունը ստացել է Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում։ Երկրորդ կուրսում ամուսնացել է Ջուլիա Ռեննիկի հետ, ում հետ էլ զբաղվել է զուգասահքով Իգոր Բորիսովիչ Մոսկվինի ղեկավարությամբ։ Զույգը հանդես է եկել Լենինգրադի հավաքականի կազմում[2][3]։

Ինստիտուտն ավարտելուց հետո 1967 թվականին կնոջ հետ տեղափոխվել է Սվերդլովսկի շրջանի Պերվոուրալսկ քաղաք, որտեղ աշխատել է որպես մանկական մարզիչ և ներկայացրել «Уральский трубник» թիմը։ 1971 թվականին զույգը Մոսկվայի բաց առաջնությունում գրավեց երրորդ տեղը, որտեղ կատարեցին ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմատիվը։ Նրանք դարձան Սվերդլովսկի շրջանում առաջին գեղասահորդները, ովքեր արժանացան այս կոչմանը։ Այս հաջողությոունից հետո տեղափոխվեցին Սվերդլովսկ, որպեսզի շարունակեն մարզումները Իգոր Քսենոոֆոնտովի ղեկավարությամբ[2][3]։

Հաջորդ սեզոնները զույգին բերեցին շատ հաղթանակներ. Յուլյա և Արդո Ռեննիկնները բազմիցս դարձան հանրապետական առաջնության հաղթողներ, ԽՍՀՄ Գավաթի առաջնությանը զբաղեցրին մրցանակային տեղեր, հաղթեցին ՌՍՖՍՀ և ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայում։ 1978 թվականին ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադայում, հանդես գալով բարդ ծրագրով, այդ թվում` եռակի ռիտտբերգեր թռիչքը, նվաճեցին բրոնզե մեդալ` միաժամանակ ստանալով ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։ Այսպիսով, զույգը դարձավ երկրում երրորդ ուժեղագույնը[2][3]։

Դրանից հետո Ռենիկների սպորտային կարիերան ավարտվեց։ Նրանք շարունակում էին աշխատել որպես մարզիչ «Юность» սպորտային համալիրում։ Նրանց սաներից են` պատանիների կարգում զուգասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Յուրի Կվաշնինը և պատանիների կարգում զուգասահքի բրոնզե մրցանակակիրներ Իրինա Սայֆուտդինովան և Ալեքսեյ Տիխոնովը, զուգասահքում ՌՍՖՍՀ չեմպիոններ Յուլյա Բիստրովան և Ալեքսանդր Տարասովը։ 1983 թվականին Յուլյա և Արդո Ռեննիկնները արժանացել են «ՌՍՖՍՀ-ի վաստակավոր մարզիչ» կոչմանը։ 1985 թվականին ծնվել է նրանց աղջիկը` Դիանան[4]` Էստոնիայի զուգասահքի ապագա քառակի չեմպիոնը[2][3]։

1990-ականների սկզբներին այս ընտանիքը Ռուսաստանից տեղափոխվում է Ֆինլանդիա, սկզբում` Օուլու, հետո` Պորվոո։ Նրանք մարզում են Ֆինլանդիայի և Էստոնայի գեղասահորդներին, այդ թվում` մրցումների են պատրաստում իրենց աղջկան Ալեքսեյ Սակսի հետ զուգասահքում հանդես գալու համար, ովքեր էլ հանդես են գալիս Էստոնիայի ազգային հավաքականի կազմում[2][3]։

Արդո Ռեննիկը վախճանվել է 2009 թվականի փետրվարի 14-ին Պարվոոյում[3]։

Ընտանիք խմբագրել

  • Ռեննիկ Յուլյա Դմիտրևնա` կինը և պարտնյորը, մարզիչ[3]
  • Ռեննիկ Լիյվո` եղբայրը, մենասահորդ գեղասահքում[5][6]
  • Ռեննիկ Դիանա` աղջիկը, Էստոնիայի չեմպիոն` զուգասահքում[3]

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

  • Յուլյա Ռեննիկի հետ[2][3]
Մրցումներ/Մրցաշրջան 1970—1971 1971—1972 1972—1973 1973—1974 1974—1975 1975—1976 1976—1977 1977—1978
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 5 5 8 5 5 3[к 1]
ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադա 5 3
Кубок СССР 2 3 4 2 2
ՌՍՖՍՀ առաջնություն 1 2 1 1 1
ՌՍֆՍՀ ժողովուրդների առաջնություն 1 1
Նշումներ|group=к

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • ԽՍՀՄ սպորտի վարպետ (1971)[3]
  • Ներառված է Սվերդլովսկի մարզային խորհրդի «Սպարտակ» ՄՊՄ-ի Փառքի գրքում[3]
  • ՌՍՖՍՀ-ի վաստակավոր մարզիչ (1983)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Ренник Ардо Вальтерович». www.igorksenofontov.in. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «Ренник Ардо Вальтер Фридрихович». Спорт на Урале (ռուսերեն). sportufo.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  4. «Crystal Report Viewer». www.isuresults.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  5. «Спорт на Урале - 1971-1980 годы Динамо» (ռուսերեն). sportufo.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  6. «После 70-летнего перерыва на Олимпиаде выступит эстонский дуэт фигуристов». RUS Delfi. 1135593976. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "к", but no corresponding <references group="к"/> tag was found