Ռենե-Օգյուստ Կայե

ֆրանսիացի հետախույզ

Ռենե-Օգյուստ Կայե[8] (ֆր.՝ René Caillié, նոյեմբերի 19, 1799(1799-11-19)[1][2], Մոզե սուր լե Միգնոն[3] - մայիսի 17, 1838(1838-05-17)[4][5][6][…], Լա Գրիպրի Սեն Սիմֆորիեն), Ֆրանսիացի ճանապարհորդ, որն անցել է ողջ Արևմտյան Աֆրիկան։

Ռենե-Օգյուստ Կայե
ֆր.՝ René Caillié
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19, 1799(1799-11-19)[1][2]
ԾննդավայրՄոզե սուր լե Միգնոն[3]
Մահացել էմայիսի 17, 1838(1838-05-17)[4][5][6][…] (38 տարեկան)
Մահվան վայրԼա Գրիպրի Սեն Սիմֆորիեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, ճանապարհորդ և գրող ճանապարհորդ
Պարգևներ և
մրցանակներ
 René Caillié Վիքիպահեստում

1818 թվականին Կայեն ճանապարհորդել է Սենեգամբիայով, Աֆրիկայում մասնակցել մայոր Գրեյի արշավներին, այնուհետև ձեռնարկել է առևտրային ճամփորդություն դեպի Սենեգալի ստորին հատվածում գտնվող մարզեր։ 1824 թվականին բնակություն է հաստատել Սենեգալ գետի հյուսիսում գտնվող արաբական բնակչության շրջանում,որտեղ ուսումնասիրել է արաբերեն, այնուհետև ընդունել է իսլամ։ 1827 թվականին ներկայացել է որպես արաբ վաճառական և ճանապարհորդել է Սիերա Լեոնեից դեպի հյուսիս-արևելք՝ մինչև Նիգեր գետը։ Եվրոպացիներից առաջինն էր, ով 1828 թվականին հասել է Թիմբուկտու, հետո քարավանով անցել է Սահարան ու հասել Թաֆիլալտ օազիս։ 1828 թվականի ապրիլին Կայեն անցել է Սահարա անապատը և հասել է Ատլանտյան օվկիանոսի արևմտյան ափին գտնվող Մարոկկոյի Ֆես քաղաք։ Կայեն մահացել է 1838 թվականին անհայտ հիվանդությունից, որը ձեռք էր բերել ճամփորդելիս[9]։

Նրա գրառումները, որոնք մանրամասն նկարագրել են Արևմտյան Սուդանում առկա սոցիալ-տնտեսական, քաղաքական և պատմական իրադարձությունները, հրատարակել է Ժոմարը՝ վերնագրելով «Journal d’un voyage à Timbouctou et à Jenné dans l’Afrique centrale» (Փարիզ, 1830):

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Калье, Рене». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե-Օգյուստ Կայե» հոդվածին։