Ռեյնվաուդե (հոլ.՝ Rijnwoude (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), համայնք Նիդերլանդների Հարավային Հոլանդիա մարզում։ Տարածքը 57.89 կմ² է, որից 1.20 կմ²-ն զբաղեցնում են ջրային տարածքները։ Բնակչությունը 2011 թվականին կազմում էր 18.749 մարդ, իսկ 2013 թվականին՝ 18.523 մարդ։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 14.200 եվրո է։ 2014 թվականի հունվարի 1-ին համայնքը լուծարվել է[2]։

Համայնք
Ռեյնվաուդե
Rijnwoude
Դրոշ Զինանշան

Դիրքը Նիդերլանդներում
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՄարզՀարավային Հոլանդիա
Մակերես57.89[1] կմ²
Բնակչություն18.523 մարդ (2013)
Խտություն327 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ071
Մեկ շնչի տար.
միջ. եկամուտ
€ 14.200
Ռեյնվաուդե (Նիդեռլանդներ)##
Ռեյնվաուդե (Նիդեռլանդներ)

Համայնքի կազմ խմբագրել

Ռեյնվաուդե համայնքի կազմի մեջ մտնում էին Բենտհյոյզենը, Հազերսվաուդ Դորպը, Հազերսվաուդ-Ռեյնդեյկը և Կաուդեկերկ-ան-դեն-Ռեյնը, ինչպես նաև Բենտ, Բենտհորն, Գրունենդեյկ և Հոգևեն խուտորները։

Պատմություն խմբագրել

Համայնքը կազմավորվել է Ռեյնվելդ անվան տակ 1991 թվականի հունվարի 1-ին՝ Բենտհյոյզեն, Հազերսվաուդ, Կաուդեկերկ-ան-դեն-Ռեյն համայնքների միավորման ճանապարհով։ 1993 թվականին համայնքը ստացել է իր այժմյան անվանումը, իսկ 2014 թվականի հունվարի 1-ին՝ լուծարվել։

Բնակչություն խմբագրել

Բնակչության թիվը 2011 թվականի դրությամբ կազմում էր 18.749 մարդ, իսկ 2013 թվականին՝ 18.523 մարդ[3]։ Բնակչության խտությունը կազմում էր 327 մարդ/կմ²։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kerncijfers wijken en buurten» [Key figures for neighbourhoods]. CBS Statline (Dutch). Statistics Netherlands. 2013 թ․ հուլիսի 2. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Gemeentelijke indeling op 1 januari 2014» [Municipal divisions on 1 January 2014]. cbs.nl (Dutch). Statistics Netherlands. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Bevolkingsontwikkeling; regio per maand» [Population growth; regions per month]. CBS Statline (Dutch). Statistics Netherlands. 2013 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյնվաուդե» հոդվածին։