Ռեզա Աթրի
Ռեզա Ահմադալի Աթրի Նագարչի (պարսկերեն՝ ضا اطری نقارچی, օգոստոսի 8, 1994, Թեհրան, Իրան[1]), իրանցի ազատ ոճի ըմբիշ, Ասիայի առաջնության հաղթող, թիմում Աշխարհի գավաթակիր, Օլիմպիական խաղերի մասնակից։
Ռեզա Աթրի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1994 (29 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան[1] |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | ըմբիշ |
Reza Atri Վիքիպահեստում |
Կարիերա խմբագրել
Ըմբշամարտով սկսել է զբաղվել 2004 թվականից։ Հանդես է գալիս Բաբոլ քաղաքի ըմբշամարտի ակումբում՝ Մահմուդ Հասան Նիի գլխավորությամբ։ 2014 թվականի հունիսին Ուլան Բատորում, եզրափակչում պարտվելով ղրղզ Ուլուկբեկ Ժոլդոշբեկովին, նվաճել է Ասիայի պատանիների առաջնության արծաթե մեդալը։ 2017 թվականին նորամուտն է նշել մեծահասակների ազգային հավաքականի կազմում[2]։ 2017 թվականի մայիսին նվաճել է բրոնզե մեդալ Նյու Դելիում կայացած Ասիայի առաջնությունում, իսկ աշխարհի առաջնությունում դարձել է տասներեքերորդը[3]։ Բայց երկու տարի անց՝ 2019 թվականի ապրիլին Չինաստանի Սիան քաղաքում, եզրափակիչում հաղթելով հյուսիսկորեացի Կանգ Գում Սոնգին, դարձել է Ասիայի չեմպիոն[4]։ Նույն թվականի սեպտեմբերին Ղազախստանի Նուր-Սուլթանում, բրոնզե մեդալի համար պայքարում պարտվելով հնդիկ Ռավի Կումար Դահիային, աշխարհի առաջնությունում զբաղեցրել է հինգերորդ տեղը, ինչը թույլ է տվել նրան Տոկիոյում Ամառային օլիմպիական խաղեր 2020-ի մասնակցության արտոնագիր նվաճել[5]։ 2021 թվականի հուլիսին Իրանի հավաքականն ընդգրկվել է Օլիմպիական խաղերի մասնակիցների կազմում[6]։ Կիսաեզրափակչի ճանապարհին հաղթել է թուրք Սուլեյման Աթլին (3:2) և մոնղոլ Էրդենեբաթին Բեհբայարին (5:1) կիսաեզրափակչում հանդիպել է ռուս Զաուր Ուգուևի հետ, որին պարտվել է 3:8 հաշվով, բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է ամերիկացի Թոմաս Գիլմանին (1:9)՝ արդյունքում զբաղեցնելով 5-րդ տեղը[7]։
Ձեռքբերումներ խմբագրել
- Ըմբշամարտի աշխարհի գավաթ 2016 (թիմ)՝
- Ըմբշամարտի Ասիայի առաջնություն 2017՝
- Ասիական խաղեր 2018՝
- Ըմբշամարտի Ասիայի առաջնություն 2019՝
- Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2019՝ 5
- Օլիմպիական խաղեր 2020՝ 5
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://web.archive.org/web/20180820043759/https://en.asiangames2018.id/athletes/athlete/ATRINAGHARCHI-Reza-3000159/
- ↑ Чемпионат Азии среди юниоров 2014. Улан-Батор
- ↑ Результаты чемпионата Азии по вольной борьбе
- ↑ Восток дело тонкое. Триумф иранских вольников на чемпионате Азии
- ↑ «ON-LINE! Гаджимурад Рашидов и Заур Угуев - чемпионы мира-2019». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Шесть иранских борцов вольного стиля примут участие в Олимпийских играх
- ↑ «Wrestling Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին. (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեզա Աթրի» հոդվածին։ |