Ռաֆֆի Ադալյան

հայ ջութակահար, նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆֆի Մարտիրոսի Ադալյան (հունիսի 12, 1940(1940-06-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ջութակահար։

Ռաֆֆի Ադալյան
Ծնվել էհունիսի 12, 1940(1940-06-12) (83 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1966) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունջութակահար և նկարիչ
Ռաֆֆի Ադալյան Վիքիդարանում

ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանի և գրող Նորայր Ադալյանի եղբայրն է։

Կենսագրություն խմբագրել

1966 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Գեղանկարչություն և նկարչություն սովորել է եղբորից՝ նկարիչ Ռուբեն Ադալյանից, և ազատ ունկնդրի կարգավիճակով հաճախել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ։

Աշխատել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում։

1992 թվականից ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում[1]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Ադալյանի գործերը հայկական ավանգարդիստական ուղղության աչքի ընկնող երևույթներից են («Չգրված երգ», 1969, «Թափառող ոգիներ», 1980-ական թթ., «Հայաստան», 1987, վերջին երկուսը՝ նկարաշարեր)։ Ձևավորել է «Մեծ աշխարհի մեր անկյունը» (1982, ԵԴԹ) ներկայացումը։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Էսքիզային դիմանկար, Ռաֆֆի Ադալյան

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆֆի Ադալյան» հոդվածին։