Ռաֆիկ Աբրահամյան (պատմաբան)

հայ պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆիկ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆիկ Աշոտի Աբրահամյան (հոկտեմբերի 12, 1929(1929-10-12)[1], Կեչուտ, Հայաստան - հուլիսի 16, 1998(1998-07-16)[1], Երևան, Հայաստան), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1985)։

Ռաֆիկ Աբրահամյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1929(1929-10-12)[1]
Կեչուտ, Հայաստան
Մահացել էհուլիսի 16, 1998(1998-07-16)[1] (68 տարեկան)
Երևան, Հայաստան
Բնակության վայր(եր)Երևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Մատենադարան
Ալմա մատերՇոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոց (1946) և ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1952)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1982)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1929թ. հոկտեմբերի 12-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության Ղուշչի գյուղում (այժմ՝ Կեչուտ՝ Վայոց ձորի մարզում)։ 1936 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան։ 1936-1946 թվականներին սովորել է Երևանի տարբեր դպրոցներում, ավարտել № 23 դպրոցը։ 1946-1947 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1947-1952 թվականներին ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Մեկ տարի եղել է ուսուցիչ, ապա 1954-1957՝ թվականներին Մատենադարանի սպասարկման բաժնի վարիչ, 1957-1959 թվականներին՝ կրտսեր գիտաշխատող։

1959-1962 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության սեկտորի ասպիրանտուրայում։ 1963-1968 թվականներին եղել է սեկտորի կրտսեր, 1968-1971 թվականներին՝ ավագ գիտաշխատող։

1964 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1982 թվականին դոկտորական ատենախոսություն։ 1985 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

1971-1977 թվականներին եղել է ԵՊՀ Արևելքի պատմության ամբիոնի ավագ դասախոս և նույն ամբիոնի վարիչ, 1978-1980 թվականներին պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի ավագ դասախոս, 1980-1985 թվականներին՝ դոցենտ, իսկ 1988-1998 թվականներին՝ պրոֆեսոր։

Հեղինակ է շուրջ 80 աշխատությունների, այդ թվում մի քանի գրքերի, որոնցից կարևոր են «Армянские источники XVIII в. об Индии» (Ер., 1968), «Միքայել Նալբանդյանի հնդկական ուղևորությունը» (Ե., 1979), «Վ. Ի. Լենինի և նրան նվիրված աշխատությունների հրատարակումը և տարածումը Արևելքի երկրներում» (Ե., 1989) մենագրությունները։ Համահեղինակ է «Համառոտ ուրվագծեր հայ գաղթօջախների պատմության» երկհատորյակի հ. I (Ե., 1964), հ. II (Ե., 1966) և «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի 6-րդ հատորի (Ե., 1981)[2]։

Պարգևներ խմբագրել

  • «1941-1945 թթ. Հայրենական պատերազմում հաղթանակի 40 տարին» մեդալ (1985)։

Երկեր խմբագրել

  • Երկու նոր վավերագիր Մ. Նալբանդյանի Հնդկաստանում կատարած աշխատանքի մասին / Ռ. Աբրահամյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1958։
  • Անանիա Շիրակացի։ [Կյանքն ու գործունեությունը] / Ռ. Ա. Աբրահամյան, Բ. Ե. Թումանյան և ուրիշ., խմբ.՝ Ա. Աբրահամյան, Երևան, Հայպետհրատ, 1958։
  • Армянский путеводитель по Индии XII века: ( Арм. текст и рус. пер. ) / Р. Абрамян, Ереван, Изд-во АН АрмССР, 1958:
  • Армянские источники XVIII в. об Индии = XVIII դ.. Р. А. Абрамян, АН АССР, Сектор востоковедения, Ереван, Изд-во АН АрмССР, 1968.
  • Եղիա Կարնեցու դիվանը։ Նյութեր Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի պատմության / Կազմ., առաջաբ. և ծանոթագր.՝ Ա. Գ. Աբրահամյան, Ռ. Ա. Աբրահամյան, խմբ.՝ Օ. Պ. Համբարձումյան, Երևանի պետական համալսարան, Երևան, «Միտք», 1968։
  • Միքայել Նալբանդյանի հնդկական ուղևորությունը։ [Բանասիրական ակնարկ] / Ռ. Հ. Աբրահամյան,խմբ.՝ Ս. Ն. Հակոբյան, Երևան, Սովետական գրող, 1979։
  • Армяно-индийские взаимоотношения и армянские переселенческие очаги в Индии (с древнейших времен до XIX века) : Автореферат ... д-ра ист. наук по спец. 07.00.02- История СССР / Р. Аш. Абрамян, Ереван, 1979:
  • Ծրագիր «Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմություն» դասընթացի։ Մասնագիտ.՝ 2008-պատմութ. / խմբ.՝ Ֆ. Մ. Ացամբա և ուրիշն., թարգմ.՝ Ռ. Ա. Աբրահամյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1985։
  • ՍՍՀՄ-Հնդկաստան։ (Դարերի խորքից եկող բարեկամություն) / Ռ. Ա. Աբրահամյան, պատ. խմբ.՝ Գ. Բ. Ղարիբջանյան, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ, 1986։
  • Հոկտեմբերյան հեղափոխությունը և Արևելքը / Ռ. Ա. Աբրահամյան, խմբ.՝ Վ. Ա. Բայբուրդյան, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Գիտելիք», 1988։
  • Լենինյան երկերը Արևելքում / Ռ. Ա. Աբրահամյան, խմբ.՝ Հ. Ռ. Սիմոնյան, Երևան, «Հայաստան», 1989։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10191
  2. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 57-58։