Ռաֆայել Մաթևոսյան

շինարարական մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառի հայ խորհրդային գիտնական

Ռաֆայել Ռուբենի Մաթևոսյան (օգոստոսի 8, 1924(1924-08-08)[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 31, 1994(1994-01-31)[2], Մոսկվա, Ռուսաստան), շինարարական մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1978

Ռաֆայել Մաթևոսյան
Ծնվել էօգոստոսի 8, 1924(1924-08-08)[1]
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունվարի 31, 1994(1994-01-31)[2] (69 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Բնակության վայր(եր)Մոսկվա[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Վ. Ա. Կուչերենկոյի անվ. շինարարական կոնստրուկցիաների կենտրոնական ԳՀԻ[1]
Գործունեության ոլորտշինարարական մեխանիկա[1] և կիրառական մաթեմատիկա[1]
Ալմա մատերԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա (1948)[1]
Կոչումտեխնիկական գիտությունների դոկտոր[1]
Գիտական աստիճանպրոֆեսոր[1]
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Բաքվի Մ. Ազիզբեկովի անվան ինդուստրիալ ինստիտուտը (1948)։ 1951 թվականից մինչև կյանքի վերջը բնակվել է Մոսկվայում։

1957-1994 թվականներին աշխատել է Վ. Ա. Կուչերենկոյի անվան շինարարական կոնստրուկցիաների կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա), 1974-1994 թվականներին՝ նույն ինստիտուտի կայունության լաբորատորիայի վարիչ։

Աշխատություններ խմբագրել

Հիմնական աշխատությունները վերաբերում են կայունության որակական տեսության, ձողերի համակարգերի տատանումների մշակման, տեխնիկական գիտություններում մաթեմատիկայի կիրառման հարցերին։

Երկեր խմբագրել

  • Устойчивость сложных стержневых систем (качественная теория) / Р. Р. Матевосян Москва, 1961

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 144  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։