Ռաֆայել Իշխանյան

հայ գրականագետ, լեզվաբան, պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իշխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆայել Ավետիսի Իշխանյան (մարտի 9, 1922(1922-03-09)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ[1][2] - փետրվարի 6, 1995(1995-02-06)[2], Երևան, Հայաստան[2]), լեզվաբան, գրականագետ, մատենագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1978), Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր 1991-1995 թվականներին, Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն 1991-1995 թվականներին։

Ռաֆայել Իշխանյան
Ծնվել էմարտի 9, 1922(1922-03-09)[1][2]
Երևան, Հայկական ԽՍՀ[1][2]
Մահացել էփետրվարի 6, 1995(1995-02-06)[2] (72 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունբանասեր, գրականագետ, գրքագետ, լեզվաբան, գրադարանագետ, աղբյուրագետ և մատենագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և Հայաստանի Ազգային Գրադարան
Պաշտոն(ներ)տնօրեն և պառլամենտի անդամ
Ալմա մատերՆիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց (1939), ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1949)[1] և Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ (1954)
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1976)
Տիրապետում է լեզուներինհայերեն[3]
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հեղափոխականներ Ավետիս Մելքոնի Կիրակոսյանի (1896-1937), գնդակահարվել է ստալինյան բռնաճնշումներին) և Հայկանուշ Արսենի Իշխանյանի (1900-1930) ընտանիքում։ 1939 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան (այժմ՝ Նիկոլ Աղբալյան) դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1940 թվականին զորակոչվում է Կարմիր բանակ, մասնակցում Հայրենական մեծ պատերազմի գործողություններին, վիրավորվում և գերի է ընկնում, գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցում է ռազմական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո զորացրվում է։ 1949 թվականին ավարտում է Երևանի պետական համալսարանը։ 1954 թվականին ավարտում է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ 1962 թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Ակսել Բակունց» թեմայով, իսկ 1973 թվականին դոկտորական ատենախոսություն՝ «Հայ նոր գրականության լեզվի պատմություն» թեմայով։ 1955-1963 թվականներին աշխատել է Հանրային գրադարանում (այժմ` Ազգային)` որպես ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, ապա բաժնի վարիչ, Մաշտոցի անվան մատենադարանում գիտական գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Հայաստանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1963-1992 թվականներին աշխատել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոններում, դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն, հայ գրականության լեզվի պատմություն։ 1991 թվականից մինչև կյանքի վերջը Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենն էր և Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։

Հրատարակված գրքերը խմբագրել

հայերեն խմբագրել

  • Ակսել Բակունց. կենսագրություն և մատենագիտություն, «ՀՍՍՌ Ալ. Մյասնկիյանի անվ. պետական ռեսպուբլիական գրադարան»։ Երևան, 1960
  • Բակունցի լեզվական արվեստը։ «Միտք», Երևան 1965
  • Հայ հնատիպ գիրքը։ «Գիտելիք», Երևան, 1968
  • Արդի հայերենի հոլովումը և խոնարհումը։ «Երևանի համալսարան», Երևան, 1971
  • 500 բառ, որոնք ուղղագրության տեսակետից դժվարություններ ունեն։ «Լույս», Երևան, 1971
  • Տերյանի լեզվական արվեստը, Դասախոսություն, մաս 1։ «Երևանի համալսարան», Երևան, 1972
  • Բակունցի կյանքն ու արվեստը։ «Հայաստան», Երևան, 1974
  • Հայ գրքի պատմություն, հատոր 1. Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում։ «Հայաստան», 1977
  • Արևելահայ բանաստեղծության լեզվի պատմություն (17-րդ դարից մինչև 1920 թ.)։ «Երևանի համալսարան», Երևան, 1978
  • Նոր գրական հայերենը 17-18-րդ դարերում։ «Երևանի համալսարան», Երևան, 1979
  • Ակնարկ հայերենի տերմինաշինության։ «Լույս», Երևան, 1981
  • Հայ գիրքը. 1512-1920։ ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1981
  • Հակոբ Մեղապարտ։ «Հայաստան», Երևան, 1982
  • Մեր ուղղագրութեան հիմնահարցը։ Նոր Ջուղա, 1983
  • Հայերի ծագումն ու հնագոյն պատմութիւնը։ Պէյրութ, 1984
  • Արդի հայերենի շարահյուսություն. պարզ նախադասություն։ «Երևանի համալսարան», Երևան, 1986
  • Մայրենին։ «Լույս», Երևան, 1986
  • Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր։ «Հայաստան», Երևան, 1988
  • Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք առաջին։ «Արևիկ», Երևան, 1990 ISBN 5-8077-0478-9
  • Բնիկ հայերեն բառեր և հնագույն փոխառություններ։ «Երևանի համալսարան», Երևան, 1989
  • Տերյանն ինչպես որ կա։ «Գիտելիք», 1990
  • Երրորդ ուժի բացառման օրենքը (հոդվածներ)։ «Ազատ խոսք», Երևան, 1991 ISBN 5807902505
  • Դասական ուղղագրության կանոններ։ «Արևիկ», Երևան, 1991
  • Մեր ինքնության գլխավոր նշանը (գրականագիտական հետազոտություններ)։ «Նաիրի», Երևան, 1991 ISBN 5-550-00429-1
  • Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք երկրորդ։ «Արևիկ», Երևան, 1997 ISBN 5-8077-0174-7 գիրք երկրորդ)ISBN 5-8077-0246-8
  • Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք երրորդ։ «Հայաստան», Երևան, 2004 ISBN 5-540-01728-5
  • Իրական պատմություններ (պատմվածքներ)։ «Վան Արյան», Երևան, 2004, ISBN 99941-38-09X

ռուսերեն խմբագրել

  • Создание библиографии армянской печати. Советская библография, Москва, 1959
  • Аксел Бакунц։ Жизнь и вопросы творчества (Автореферат дисс. соиск. уч. ст. канд. филол. наук). Ереван, 1962, 19ст
  • Книгопечатание в Армении - В кн. 400 лет русского книгопечатания. Москва, исд. АН СССР, 1964, с. 125-129, 240-246, 328-331, 454-457, 585-587
  • Очерки по истории языка новой армянской литературы (Автореф. дисс. на соиск. уч. ст. докт. филол. наук). Ереван, 1972, 58с.
  • Армянская книга. Ереван, Советакан грох, 1978, 44с (соавтор Сен Аревшатян)
  • Вопросы происхождения и древнейшей истории армянского народа, издательство «Грааль», Москва, 2002 ISBN 5946880152

անգլերեն խմբագրել

  • On the Origin and Earliest History of the Armenian People, trans. N. Ouzounian, Montreal, 1989

լեհերեն խմբագրել

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Բայրոն Ջորջ Գորդոն։ Երկերի ժողովածու.- Երևան։ Հայաստան, 1965.- 562 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Իշխանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 376