Ռաֆայել Արմատո (անգլ.՝ Raphael Ernest Grail Armattoe, օգոստոսի 12, 1913(1913-08-12), Կետա (Գանա), Keta Municipal District, Վոլտա, Գանա - դեկտեմբերի 22, 1953(1953-12-22), Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն)[1], գանացի գրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ, բժիշկ, մարդաբան, ազգագրագետ, բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 1949 թվականին առաջադրվել է Նոբելյան մրցանակի[2]։

Ռաֆայել Արմատո
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1913(1913-08-12)
ԾննդավայրԿետա (Գանա), Keta Municipal District, Վոլտա, Գանա
Մահացել էդեկտեմբերի 22, 1953(1953-12-22) (40 տարեկան)
Մահվան վայրՀամբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գանա
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, բժիշկ և քաղաքական գործիչ
ԿուսակցությունGhana Congress Party?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1913 թվականի պգոստոսի 12-ին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նախկին գերմանական գաղութը բաժանվել է երկու մանդատային տարածքների, որոնք գտնվել են ֆրանսիական և բրիտանական տիրապետության տակ։ Բացի իր մայրենի լեզվից Ռաֆայելը տիրապետում էր եվրոպական երեք լեզուների, իսկ ավելի ուշ սկսել է գրել և հրատարակել ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն աշխատություններ։ 1930-1939 թվականներին սովորել է Եվրոպայում, Համբուրգի, Լիլի, Փարիզի, Էդինբուրգի և այլ համալսարաններում սովորել է մարդաբանություն, գրականություն և բժշկություն[3]։ Ուսանել է Հյուսիսային Իռլանդիայում և Բրիտանիայում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա բժշկական վերապատրաստում է անցել Նորտլենդում։ Հետագայում դարձել է հետազոտական ինստիտուտի տնօրեն։ Բժշկության ոլորտում զբաղվել է հետազոտություններով, մարդու օրգանիզմի մակաբույծների դեմ դեղամիջոցի կիրառման վերաբերյալ հետազոտությունները հանգեցրել են նրան, որ 1948 թվականին Նոբելյան մրցանակի է արժանացել բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում.[4]։ Ազգագրության վերաբերյալ աշխատությունների հեղինակ («Էվերի ժողովուրդը» և այլն)։

Զբաղվել է քաղաքական գործունեությամբ, եղել է Գանայի կոնգրեսական կուսակցության անդամ, հանդես է եկել էվեի ժողովրդի մեկ ազգային պետության մեջ միավորվելու գաղափարի շուրջ։

Արմատոն ամուսնացած է եղել շվեյցարացի Լեոնի Շվարցի հետ, որը հայտնի էր «Մարինա» անունով։ Նրանք ունեցել են երկու դուստր[5]։

Աշխատություններ խմբագրել

Եղել է Գանայ ժամանակակից պոեզիայի հիմնադիրներից։ Գրել է հիմնականում անգլերեն։ Նրա գեղարվեստական ոճի վրա ազդել է անգլիական պոեզիան։ Գրքերի, բազմաթիվ հոդվածների, բանաստեղծությունների ժողովածուների հեղինակ է։ Նրա բանաստեղծությունները մարմնավորում են հեղինակի հարուստ կյանքի փորձը, հեղինակի տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից, որոնք նա հաճախ նկարագրել է քննադատորեն։ Արմատոյի պոեզիայում նշանակալի տեղ են գրավում Աֆրիկայի ճակատագրի վերաբերյալ մտորումները, նա պաշտպանել է պոեզիայի սոցիալական նշանակության սկզբունքը։

Ընտրված հրատարակություններ խմբագրել

  • The Swiss contribution to western civilization (1944)
  • The golden age of West African civilization (1946)
  • Space, time, and race;: Or, the age of man in America (1946)
  • Personal recollections of the Nobel Laureation Festival of 1947: With an appendix listing all the distinguished guests at the Nobel banquet (1948)
  • Between the Forest and the Sea (1950)
  • Deep Down in the Black Man’s Mind (посмертно, 1954).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Amenumey, D. E. K. (2002). «1». Outstanding Ewes of the 20th Century. Profiles of Fifteen Firsts. Vol. 1. Accra: Woeli Publishing Services. էջեր 1–12. ISBN 9964-978-83-9.
  2. Philippa Robinson, "Dr. Raphael Ernest Grail Armattoe (1913 - 1953): Physician and writer", Dictionary of Ulster Biography.
  3. Philippa Robinson. «R. E. G. Armattoe: the 'Irishman' from West Africa». History Publications Ltd. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
  4. "Armattoe, R. E. G.", in Makers of Modern Africa, London: Africa Journal Ltd, 1981, p. 61.
  5. «Irusia Armattoe». Ray White. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել