Ռաֆայելլո Սորբի (իտալ.՝ Raffaello Sorbi, փետրվարի 24, 1844(1844-02-24)[1][2], Ֆլորենցիա, Իտալիա[3] - դեկտեմբերի 19, 1931(1931-12-19)[1][2], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[3]), իտալացի գեղանկարիչ։

Ռաֆայելլո Սորբի
Ծնվել էփետրվարի 24, 1844(1844-02-24)[1][2]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա[3]
Վախճանվել էդեկտեմբերի 19, 1931(1931-12-19)[1][2] (87 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն[3]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ոճնոր պոմրեյական ոճ
Ժանրժանրային նկարչություն
ԱշակերտներGiuseppe Rossi?
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
 Raffaello Sorbi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրթություն է ստացել Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, պատմական նկարիչ և դիմանկարիչ Անտոնիո Չիզերիի գլխավորությամբ, որը մեծ ազդեցություն է ունեցել Ռաֆայելլոյի վաղ շրջանի ստեղծագործությունների վրա։ 18 տարեկանում ավարտել է իր առաջին խոշոր աշխատանքը` «Կորսո Դոնատին վիրավորվել է կատալոնացիների կոմղից Ֆլորենցիայում, Սան Սալվիում»։ Երկու տարի անց երիտասարդ նկարիչը Ֆլորենցիայի տրիենալեի մրցույթում շահել է Հռոմի մրցանակը` «Սավոնարոլան, որը բացատրում է Աստվածաշունչն իր ընկերներին» նկարով։

Նա ստեղծել է մի շարք նկարներ Ամերիկայի և Անգլիայի մեկենասների համար։ Նկարիչը մասնագիտացել է պատմական գեղանկարչության ժանրում` պատկերելով տեղարաններ միջնադարի պատմությունից, ժանրային տեսարաններ` 18-րդ դարի հագուստներով և հնագույն կայսերական Հռոմ։ Դիմանկարիչ էր։ Հաճախ պատկերում էր գեղեցիկ կանանց ծաղիկներով, որսորդական տեսարաններ և այլն։

1870 թվականին դարձել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ինչպես նաև` Ուրբինոյի Արվեստների թագավորական ակադեմիայի պրոֆեսոր և պատվավոր անդամ։

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
 
 
Ռաֆայելլո Սորբիի նկարներից

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Giuliano Matteucci, Aria di Parigi nella pittura italiana del secondo Ottocento, Torino, Allemandi editore, 1998.(իտալ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայելլո Սորբի» հոդվածին։