Ռաս Հաֆուն

Հրվանդան Աֆրիկայի արևելքում

Ռաս Հաֆուն (սոմալիերեն՝ Ras Xaafuun, արաբ․՝ رأس حـافـون‎‎, իտալ.՝ Capo Hafun), հրվանդան Սոմալիում, Հաֆուն թերակղզում, Աֆրիկայի ծայր արևելյան կետը (10°26՛ հյուսիսային լայնություն և 51°23՛ արևելյան երկայնություն)։ Ռաս Հաֆուն հրվանդանի ափերը ողողում են Հնդկական օվկիանոսի ջրերը[1]։

Ռաս Հաֆուն
Տեսակհրվանդան և headland?
Երկիր Սոմալի
ՎարչատարածքBari?
Ջրլիցի ափինՀնդկական օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

2004 թվականի աղետալի ցունամի խմբագրել

2004 թվականի դեկտեմբերի 26-ին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ցունամին շարժվել է դեպի Ռաս Հաֆուն հրվանդանը։ Դա Աֆրիկա մայրցամաքի ամենաշատ տուժած տարածքն էր և միակ վայրը, որը գտնվում էր Հնդկական թերակղզու արևմուտքում, որտեղ ալիքները հեռանում էին ափից, այնուհետև բախվում նրան[2]։ Հեղեղվել և ավերվել են 813 տուն, ևս 432-ը վնասվել է։ Փլատակների տակից դուրս է բերվել 19 դի, իսկ 140 (նոր տվյալներով) բնակիչ համարվում է անհետ կորած։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  2. «Somalia: Tropical Cyclone GATI Final Report DREF Operation n° MDRSO010 - Somalia | ReliefWeb». reliefweb.int (անգլերեն). 2021 թ․ մայիսի 14. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաս Հաֆուն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 329