Ռասուլ Ռզա (Ռասուլ Իբրահիմ օղլի Ռզաև, մայիսի 6 (19), 1910[1], Գյոքչայ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 1, 1981(1981-04-01)[2][1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ադրբեջանցի սովետական բանաստեղծ։ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1944 թ.), Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ (1960 թ.)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1980 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Ռասուլ Ռզա
ադրբ.՝ Rəsul Rza
Ծնվել էմայիսի 6 (19), 1910[1]
ԾննդավայրԳյոքչայ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էապրիլի 1, 1981(1981-04-01)[2][1] (70 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ, գրող, գլխավոր խմբագիր և արձակագիր
Լեզուադրբեջաներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Ժանրերբանաստեղծություն, պիես և քնարապատմողական
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ստալինյան մրցանակ
ԱմուսինՆիգյար Ռաֆիբեյլի
ԶավակներԱնար
Կայքrasulrza.musigi-dunya.az
 Rasul Rza Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1935-1937 թթ. սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում։ Եղել է Ադրբեջանական ԽՍՀ ԳՄ նախագահ (1938-1939 թթ.), կինեմատոգրաֆիայի մինիստր (1945-1949 թթ.), ադրբեջանական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիր (1965-1977 թթ.)։ Լույս են տեսել Ռասուլ Ռզաի «Անմահ հերոսները» (1942 թ.), «Ցասում և սեր» (1943 թ.) բանաստեղծությունների ու պատմվածքների ժողովածուները, «Լենին» (1950 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ՝ 1951 թ.) և «Լեյլի ու Մեջնուն» (1973 թ.) պոեմները։ Գրել է սովետական իշխանության հաստատման համար պայքարին նվիրված «Եղբայրներ» (բեմադրվել է՝ 1956 թ.) և ամերիկյան հասարակ մարդկանց կյանքը պատկերող «Օրենք» (1963 թ.) պիեսները։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Алибекова Г. Всегда в пути... Жизнь и творчества Расула Рза. — М.: Советский писатель, 1972.
  • Вэлијев М. вэ Хэлилов Г., Рэсул Рза, Бакы, 1960.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռասուլ Ռզա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։