Ռաուլ դե Թոմաս

իսպանացի ֆուտբոլիստ

Ռաուլ դե Թոմաս Գոմես (իսպ.՝ Raúl de Tomás Gómez, հոկտեմբերի 17, 1994, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս իսպանական «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի կազմում։

Ռաուլ դե Գոմես
իսպ.՝ Raúl de Tomás Gómez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռաուլ դե Թոմաս Գոմես
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Մականուն RDT
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 17, 1994(1994-10-17)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 180 սմ
Քաշ 72 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 11
Պատանեկան կարիերա
2004-2013 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2013 Իսպանիա Ռեալ Մադրիդ C 16 (8)
2013-2015 Իսպանիա Ռեալ Մադրիդ B 62 (14)
2014-2019 Իսպանիա Ռեալ Մադրիդ 1 (0)
2015-2016   Իսպանիա Կորդոբա 26 (6)
2016-2017   Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 36 (14)
2017-2019   Իսպանիա Ռայո Վալեկանո 65 (38)
2019-2020 Պորտուգալիա Բենֆիկա 17 (3)
2020-ներկա Իսպանիա Էսպանյոլ 18 (6)
Ազգային հավաքական
2012 Իսպանիա Իսպանիա Մ18 2 (2)
2012-2013 Իսպանիա Իսպանիա Մ19 4 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 4, 2020:

Ակումբային կարիերա խմբագրել

Երիտասարդական թիմեր խմբագրել

Ռաուլ դե Թոմասը միացել է «Ռեալ Մադրիդի» մանկապատանեկան թիմին 2004 թվականին։ «Ռեալ Մադրիդ C»-ի կազմում նա իր դեբյուտը նշել է 2012 թվականի ապրիլի 8-ին Տերսերա Դիվիզիոնի շրջանակներում կայացած «Պոզելո ՖԱ»-ի դեմ խաղին։ Ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 21 րոպե, իսկ հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ մադրիդյան թիմի հաղթանակով։

2012 թվականի օգոստոսի 17-ին իսպանացին իր առաջին հանդիպումն է անցկացրել «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» կազմում՝ փոխարինելով Խուանֆրանին «Վիլյառեալ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-2 հաշվովref>Acedo, Diego (2012 թ․ օգոստոսի 17). «Cavenaghi toma los mandos del 'Submarino'» [Cavenaghi takes charge of the 'Submarine']. Marca (իսպաներեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.</ref>։

Դեկտեմբերի 16-ին Ռաուլը երրորդ թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Մարինոյի» դեմ խաղում[4]։ Նա այդ մրցաշրջանում շարունակել է հանդես գալ երկու թիմերի կազմերում[5]։

2014 թվականի հուլիսին Թոմասը ընդգրկվել է հիմնական թիմի մինչմրցաշրջանային հավաքի հայտացուցակի մեջ[6]։ Իր նորամուտի հանդիպումը նա անցկացրել է հոկտեմբերի 29-ին՝ փոխարինելով Կարիմ Բենզեմային Կոպա դել Ռեյի շրջանակներում կայացած «Կորնելա ՖԱ»-ի դեմ խաղում(4-1)[7][8]։

Վարձավճարներ խմբագրել

2015 թվականի օգոստոսի 31-ին Ռաուլ դե Թոմասը մեկ տարի վարձակալական ժամկետով տեղափոխվել է «Կորդոբա ՖԱ»[9]։ Իսկ արդեն մեկ տարի անց կրկին վարձավճարով ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ռեալ Վալյադոլիդ»[10]։

2017 թվականի սեպտեմբերի 1-ին Թոմասը միացել է «Ռայո Վալեկանոյին»[11]։ Մրցաշրջանի ընթացքում նա դարձել է 24 գոլի հեղինակ և ճանաչվել առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու։ 2018 թվականի փետրվար և ապրիլ ամիսներին իսպանացի ֆուտբոլիստը ճանաչվել է Սեգունդա Դիվիզիոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

2018 թվականի հունիսի 17-ին Ռաուլը երկարաձգել է «Ռեալ Մադրիդի» հետ պայմանագիրը մինչև 2023 թվականը։ Երկու ամիս անց ֆուտբոլիստը կրկին համալրել է «Ռայո Վալեկանոյի» շարքերը[12][13]։ Լա Լիգայի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 22-ին «Դեպորտիվո Ալավեսի» դեմ խաղում[14]։ Հաջորդ տարվա հունվարի 11-ին իսպանացին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Սելտա Վիգոյի» դեմ խաղում, որն ավարտվել է 4-2 հաշվով[15]։

«Բենֆիկա» խմբագրել

2019 թվականի հուլիսի 3-ին Ռաուլ դե Թոմասը տեղափոխվել է պորտուգալական «Բենֆիկա»[16][17]։ Տրանսֆերն արժեցել է 20 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Թիմի կազմում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է օգոստոսի 4-ին՝ մասնակցելով Պորտուգալիայի Սուպերգավաթի շրջանակներում կայացած «Սպորտինգի» դեմ հանդիպմանը[18]։ Ռաուլը իր առաջին գոլը պորտուգալական թիմի կազմում խփել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Զենիթի» դեմ խաղում[19]։

Թիմի կազմում նա մասնակցել է 17 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ[20][21]։

«Էսպանյոլ» խմբագրել

2020 թվականի հունվարի 9-ին իսպանացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Էսպանյոլ»[22]։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թվականը, իսկ տրանսֆերն արժեցել է 20 միլիոն եվրո, ինչ ռեկորդային էր իսպանական ակումբի համար։ Ըստ պայմանագրի «Բենֆիկան» կունենա 20% շահույթ ֆուտբոլիստի հետագա տրանսֆերից։ Թիմին միանալուց 3 ճր անց նա նշել է իր նորամուտը Կոպա դել Ռեյի շրջանակներում կայացած «Սան Սեբաստիան դե լոս Ռեյես»-ի դեմ խաղում։ Ռաուլը 61-րդ րոպեին փոխարինել է Ջոնաթան Կալիերիին, իսկ հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ կատալոնական թիմի հաղթանակով[23]։ Հունվարի 19-ին Թոմասը իր առաջին հանդիպումն է անցկացրել Լա Լիգայի շրջանակներում՝ մասնակցելով «Վիլյառեալի» դեմ խաղին[24]։ Այդ խաղում նա նաև խփել է իր անդրանիկ գոլը, իսկ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով։ Իր անցկացրած առաջին 5 հանդիպումներում նա դարձել է գոլերի հեղինակ[25]։

Միջազգային կարիերա խմբագրել

2013 թվականին Իսպանիա Մ19 հավաքականի կազմում Ռաուլ դե Թոմասը մասնակցել է Լիտվայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որտեղ Իսպանիայի հավաքականը դարձել է բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղին[26]։

Անձնական կյանք խմբագրել

Ֆուտբոլիստի հայրը, ում անունը կրկին Ռաուլ է եղել, նույնպես ֆուտբոլիստ էր։ Նա իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի թիմերում[27]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռեալ Մադրիդ C 2011–12 Սեգունդա B 1 0 1 0
2012-13 14 8 14 8
2013-14 1 0 1 0
Արդյունք 16 8 16 8
Ռեալ Մադրիդ Կաստիլիա 2012-13 Սեգունդա 7 0 7 0
2013-14 27 7 27 7
2014-15 Սեգունդա B 28 7 28 7
Արդյունք 62 14 62 14
Ռեալ Մադրիդ 2014-15 Լա Լիգա 0 0 1 0 1 0
Կորդոբա ՖԱ (Վարձավճար) 2015-16 Սեգունդա 26 6 1 0 27 6
Ռեալ Վալյադոլիդ (Վարձավճար) 2016-17 36 14 2 1 38 15
Ռայո Վալեկանո (Վարձավճար) 2017-18 32 24 0 0 32 24
2018-19 Լա Լիգա 33 14 1 0 34 14
Արդյունք 65 38 1 0 66 38
Բենֆիկա 2019-20 Պրիմերա Լիգա 7 0 2 1 3 1 4 1 16 3
Էսպանյոլ 2019-20 Լա Լիգա 14 4 1 1 0 0 15 5
2020-21 Սեգունդա 4 2 0 0 4 2
Արդյունք 18 6 1 1 0 0 19 7
Կարիերայի արդյունք 229 85 8 3 3 1 4 1 244 90

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Սեգունդա Դիվիզիոնի չեմպիոն - 2017-18
  • Պորտուգալիայի Սուպերգավաթակիր - 2019

Միջազգային խմբագրել

  • Եվրոպայի Մ19 առաջնության բրոնզե մեդալակիր - 2013

Անձնական խմբագրել

  • Սեգունդա Դիվիզիոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - 2018 փետրվար, 2018 ապրիլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Díaz, Miguel Ángel (2012 թ․ դեկտեմբերի 16). «Raúl De Tomás aniquiló al Marino» [Raúl De Tomás annihilated Marino] (իսպաներեն). Defensa Central. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. Giraldo, Emilio (2013 թ․ սեպտեմբերի 3). «El Castilla se queda sin Henrique» [Castilla lose Henrique]. Marca (իսպաներեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «Los 20 jugadores que inician el viaje a Estados Unidos» [The 20 players who start the trip to the United States] (իսպաներեն). Real Madrid CF. 2014 թ․ հուլիսի 21. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. Melero, Delfín (2014 թ․ հոկտեմբերի 29). «Un ejercicio de profesionalidad» [An exercise in professionalism]. Marca (իսպաներեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. «Raúl de Tomás made his official debut with Real Madrid». Real Madrid CF. 2014 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. «El Córdoba logra la cesión del delantero Raúl de Tomás (Real Madrid Castilla)» [Córdoba get loan of forward Raúl de Tomás (Real Madrid Castilla)]. Mundo Deportivo (իսպաներեն). 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. «Raúl de Tomás cierra el mercado» [Raúl de Tomás closes the market] (իսպաներեն). Real Valladolid. 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «Raúl de Tomás nuevo jugador del Rayo Vallecano 2017–18» [Raúl de Tomás new player of Rayo Vallecano 2017–18] (իսպաներեն). Rayo Vallecano. 2017 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  12. «Raúl de Tomás nuevo jugador del Rayo Vallecano» (իսպաներեն). Rayo Vallecano. 2018 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  13. «Official announcement: Raúl de Tomás» (իսպաներեն). Real Madrid CF. 2018 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  14. «1–5. El Alavés se impone con comodidad al despropósito del Rayo» [1–5. Alavés best Rayo disarray easily]. La Vanguardia (իսպաներեն). 2018 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  15. «Rayo top Celta 4–2 on De Tomas hat trick». EFE. 2019 թ․ հունվարի 12. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  16. «Welcome, Raúl de Tomás!». S.L. Benfica. 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  17. «Official announcement: Raúl de Tomás». Real Madrid CF. 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  18. Ribeiro, Patrick (2019 թ․ օգոստոսի 4). «Benfica stick five past Sporting in season curtain-raiser». PortuGOAL. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  19. «Zenit grind down Benfica in 3–1 home win». Euronews. 2019 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  20. Roseiro, Bruno (2020 թ․ հունվարի 7). «Chegou por 20 milhões, fez 1.042 minutos em 17 jogos, não se adaptou, saiu por 22 milhões: Raúl de Tomás no Espanyol» [He arrived for 20 million, totalled 1,042 minutes in 17 matches, failed to adapt, left for 22 million: Raúl de Tomás to Espanyol]. Observador (պորտուգալերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  21. Navarro, Cristina; Gillingham, Geoff (2020 թ․ հունվարի 9). «Official: Raul de Tomas joins Espanyol from Benfica». Marca. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  22. Molero, Iván; Martínez, Alberto (2020 թ․ հունվարի 9). «Ya es oficial: el Espanyol ficha a Raúl de Tomás hasta 2026» [It's official: Espanyol sign Raúl de Tomás until 2026]. Diario AS (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  23. Rodríguez, Roberto (2020 թ․ հունվարի 12). «De Tomás ya golea para el Espanyol» [De Tomás scores already for Espanyol]. La Vanguardia (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  24. Gillingham, Geoff (2020 թ․ հունվարի 19). «Espanyol hold on for crucial three points away at Villarreal». Marca. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  25. Miserachs, Jaume (2020 թ․ փետրվարի 10). «Los cinco goles de Raúl de Tomás le cuestan al Espanyol 500.000 euros extras» [Raúl de Tomás' five goals cost Espanyol 500,000 euros more]. Mundo Deportivo (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  26. «Испания (до 19) VS. Португалия (до 19) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 20.
  27. Posada, Arturo (2016 թ․ հոկտեմբերի 2). «Raúl de Tomás, resiliencia y talento» [Raúl de Tomás, resilience and talent]. El Norte de Castilla (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաուլ դե Թոմաս» հոդվածին։