Ռաշիդ խան Ղափլանով
Ռաշիդ խան Զաբիթ օղլի Ղափլանով (ադրբ.՝ Rəşid xan Zabit oğlu Qaplanov, 1883, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 10, 1937, Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի քաղաքական և պետական գործիչ, Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության կրթության և կրոնական հավատալիքների նախարար 14 մարտի - 22 դեկտեմբերի 1919, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ֆինանսների նախարար (24 դեկտեմբերի 1919 - 1 ապրիլի 1920)[1]։
Ռաշիդ խան Ղափլանով ադրբ.՝ Rəşid xan Zabit oğlu Qaplanov | |
---|---|
Ծնվել է | 1883 |
Ծննդավայր | Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 10, 1937 |
Մահվան վայր | Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Ստամբուլի համալսարան |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ և Ahrar Party? |
Երեխաներ | Մուրադ Ռաշիդովիչ Կապլանով |
Rashid Khan Kaplanov Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ռաշիդ խան Ղափլանովը ծնվել է 1883 թվականին։ Առաջին կրթությունն ստացել է Վլադիկավկազի իրական դպրոցում։ 1910 թվականին նա ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Նա Սարբոնի համալսարանն ավարտելուց հետո հրավիրվել է Ստամբուլի համալսարան։ Դասավանդել է Ստամբուլի համալսարանում մինչև 1913 թվականը։ 1913 թվականին վերադարձել է Վլադիկավկազ և աշխատել քաղաքային դատարանում։
Նա փետրվարյան հեղափոխությունից հետո սկսել է քաղաքական գործունեությունը Հյուսիսային Կովկասում։ Ղափլանովը տեղափոխվել է Բաքու 1919 թվականի սկզբին։ Նա նշանակվել է կրթության և կրոնական հավատալիքների նախարար՝ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության կառավարության չորրորդ կաբինետում։ Նրա ղեկավարությամբ, Բաքվում և Ադրբեջանի շատ քաղաքներում ստեղծվել են նոր դպրոցներ։ Կապլանովը նույնպես նպաստել է Բաքվի պետական համալսարանի բացմանը։ Նա Բաքվի պետական համալսարանում դասավանդել է «Օսմանյան գրականության պատմություն»։ Ղափլանովը նշանակվել է Ֆինանսների նախարար՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հինգերորդ կաբինետում[2]։
Ղափլանովը ենթարկվել է բռնաճնշումների։ Նա ձերբակալվել է 1937 թվականի հոկտեմբերի 8-ին։ Նրան գնդակահարել են դեկտեմբերի 10-ին Списки жертв։ Գերեզմանը Մոսկվայում է։
Աղբյուրներ խմբագրել
- Əliyev M. Rəşidxan Qaplanov. "Azərbaycan Demokratik Respublikası. Azərbaycan hökuməti - 1918-1920" kitabında. Bakı։ 1990
- Гулиев В. Министр, при котором открылся университет (рус.) // Зеркало։ газета. — 11.12.2010
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Ռաշիդ խան Ղափլանով». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
- ↑ КАПЛАНОВ РАШИД ХАН