Ռանդաբերգ (նորվ.՝ Randaberg), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ռուգլան ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Ռանդաբերգ քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 24.63 կմ² տարածք[3]։

Ռանդաբերգ
նորվ.՝ Randaberg

Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էՌուգլան ֆյուլքե
ՎարչկենտրոնՌանդաբերգ
Հիմնական լեզուչեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը)
Բնակչություն11 671 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Տարածք24.63
Հիմնադրված էհուլիսի 1, 1922[2] թ.
Սահմանակցում էՍթավանգեր, Սոլա, Ռենեսյո և Կվիտսյո
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1127
randaberg.kommune.no
Ռանդաբերգ կոմունան Ռուգլան ֆյուլքեի քարտեզին

Պատմություն խմբագրել

Կոմունայի տարածքում բնակվում են հին նորվեգացիների ժառանգները, ովքեր այստեղ են եկել մոտ 12.000 տարի առաջ (ըստ որոշ նորվեգացի գիտնականների)։ Ենթադրվում է որ Ստվարտհոլա (նորվ.՝ Svarthola) քարանձավում 6000 տարի առաջ բնակվել են 25 հոգուց կազմված մարդկանց խումբ։ Այդ մարդիկ հիմնականում որսորդությամբ և հատապտուղներ հավաքելով էին զբաղված։ 2000 տարի առաջ նրանք սկսեցին զբաղվել նաև անասնապահությամբ, ինչը մինչ օրս էլ տեղաբնակների հիմնական զբաղմունքն է։

Ռանդաբերգի զինանշանը խմբագրել

Ռանդաբերգ կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա՝ բոլոր եզրերին պատկերված է սպիտակ գույնի ամբողջական շրջանակներ[3]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Ռանդաբերգ կոմունայում բնակվում է 10 737 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակը արձանագրել է կայուն աճ[3]։

Մշակույթ խմբագրել

Քաղաքը ունի հազարամյա պատմություն և տարբեր ժամանակաշրջանների պատմամշակութային հուշարձաններ, որոնցից ամենահայտնին է Գրյոդեմե եկեղեցին։ Քաղաքի 1000-րդ ծննդյան կապակցությամբ կազմակերպվել է մեծ տոնակատարություն, բացվել է հսկայական ծառուղի։

Կրթություն խմբագրել

Ռանդաբերգում գործում է երեք դպրոց՝ Հարեսթադ (նորվ.՝ Harestad skole), Գերդեմ (նորվ.՝ Grødem skole) և Գոա (նորվ.՝ Goa skole): Բոլոր դպրոցները 10-ամյա են։

Ռանդաբերգից հայտնի մարդիկ խմբագրել

  • Յոն Տորբեգրոսեն (ծնվ. 1153) Lendemann og adelsmann
  • Յանռհալդ Յոնստադեր (ծն 1178) Gift med Skule Bårdsson, mormor til Magnus Lagabøte
  • Գոա Ռեյդեր, (1942) ֆուտբոլիստ
  • Բյարտե Թյոստհեյմ (1967), underholder i NRK P3
  • Թոմ Տվեյդ (1968) քաղաքական գործիչ, fylkesordfører i Rogaland
  • Բենտ Յհո (1971) խորհրդարանի պատգամավոր
  • Ռունե Հոլտ (1973) Verdensmester i Speedway
  • Հանս-Պետեր Լինդստրոմ, (1973) պրոդյուսեր, DJ և երաժիշտ
  • Էրիկ Ֆուգլեստադ, (1974) ֆուտբոլիստ
  • Բյորգե Ֆորդհեյմ, (1975) երաժիշտ
  • Ալեքսանդր Գաբրիելսեն (1985) ֆուտբոլիստ
  • Թվեն Աութսբե, (1985) ֆուտբոլիստ
  • Ֆրեդ Անտոն Ինֆրեգիբե, investor

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել