Ռայնհարդ Տրիստան Օյգեն Հայդրիխ (գերմ.՝ Reinhard Tristan Eugen Heydrich; մարտի 7, 1904(1904-03-07)[1][2][3][…], Հալլե, Գերմանական կայսրություն[5] - հունիսի 4, 1942(1942-06-04)[2][3][4][…], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4][6]),  նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ, կայսերական անվտանգության գլխավոր վարչության պետ (1939-1942), Բոհեմիայի և Մորավիայի կայսերական պրոտեկտորի տեղակալ (պաշտոնակատար) (1941-1942)։

Ռայնհարդ Հայդրիխ
գերմ.՝ Reinhard Heydrich
մարտի 7, 1904(1904-03-07)[1][2][3][…] - հունիսի 4, 1942(1942-06-04)[2][3][4][…] (38 տարեկան)
ԾննդավայրՀալլե, Գերմանական կայսրություն[5]
Մահվան վայրՊրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4][6]
ԳերեզմանՀաշմանդամների գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
ԶորատեսակՍՍ
ԿոչումSS-Oberst-Gruppenführer? և Obergruppenführer?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունՄյունխենի տեխնիկական համալսարան և Hans-Dietrich-Genscher-Gymnasium?
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Եղել է «Հրեական հարցի վերջնական լուծման» կազմակերպիչներից մեկը, Նացիստական Գերմանիայի ներքին թշնամիների դեմ գործողությունների համակարգողը[7][8][9]։ Մահացել է վերքերից՝ Չեխոսլովակիայի ազատագրման ազգային կոմիտեի (Չեխոսլովակիայի վտարանդի կառավարություն) և բրիտանական հատուկ ծառայության «Հատուկ գործողությունների վարչություն» դիվերսիոն գործողության ժամանակ նրա դեմ մահափորձի հետևանքով։ Մահափորձի անմիջական կատարողներ են դարձել գործակալներ ռոթմիստր (կապիտան) Յոզեֆ Գաբչիկը և սերժանտ Յան Կուբիշը։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Ռայնհարդ Հեյդրիխի մայրը՝ Էլիզաբեթը, ի ծնե Կրանց, եղել է հարուստ ընտանիքից, նրա հայրը՝ Օյգեն Կրանցը, ղեկավարել է Դրեզդենի Թագավորական կոնսերվատորիան։ Ռայնհարդի հայրը՝ Բրունո Հեյդրիխը, եղել է օպերային երգիչ և կոմպոզիտոր։ Բրունո Հեյդրիխի օպերաները բեմադրվել են Քյոլնի և Լայպցիգի թատրոններում։ 1899 թվականին Հալլեում հիմնել է երաժշտական դպրոց միջին խավի երեխաների համար, սակայն այդպես էլ չի կարողացել մտնել քաղաքային բարձր հասարակության մեջ։

Բրունո Հեյդրիխը ուսումնասիրել է ռասայական տեսաբան Հյուսթոն Չեմբերլենի աշխատանքները՝ նվիրված «ցեղերի պայքարի» հարցերին և իր որդուն դաստիարակել է ազգայնականության ոգով[10]։ Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, Ռայնհարդը եղել է 10 տարեկան։ Պատերազմի ավարտին ականատես է եղել ցույցերի, գործադուլների և փողոցային բախումների Հալլում[11]։

1919 թվականին, որպես դպրոցական, սկսել է զբաղվել քաղաքականությամբ և միացել է «Գեորգ Լյուդվիգ Ռուդոլֆ Մերկեր Ֆրեյկորպսին», որը եղել է կիսառազմական ազգայնական կազմակերպություն։ Սկսել է ակտիվորեն զբաղվել սպորտով։

1918-1919 թվականներին եղել է Հալլեի «Գերմանիայի երիտասարդության ազգային միության»՝ համագերմանական երիտասարդության ազգային ասոցիացիայի անդամ. Այս կազմակերպությունը նրան չափազանց չափավոր է թվացել, և 1920 թվականին միացել է «Պաշտպանության և հարձակման գերմանական ժողովրդական միությանը»[12] (գերմ.՝ Deutschvölkischer Schutz- und Trutzbund): Նույն թվականին, ցանկանալով ավելի ակտիվորեն մասնակցել շուրջը մոլեգնող քաղաքական կյանքին, միացել է «Լյուսիուս» դիվիզիային[13], ինչը Հալլեում կամավորական ջոկատների մաս է կազմել, որտեղ տարվել է երիտասարդական ռազմահայրենասիրական շարժումների գաղափարներով[9]։ 1921 թվականին ստեղծել է նոր կազմակերպություն՝ «Գերմանական ժողովրդական երիտասարդական ջոկատ» անվանումով[9]։

Ծառայություն նավատորմում խմբագրել

Տնտեսական ճգնաժամը, որը հարվածել է հետպատերազմյան Գերմանիան, և այդ ժամանակ Հեյդրիխի հոր երաժշտական դպրոցը ցրեէ կործանման եզրին։ Երաժշտի կարիերան այժմ ոչ մի հաջողություն չէր խոստանում, չնայած Ռայնհարդ Հեյդրիխը լավ ջութակ է նվագել։ Քիմիկոսի կարիերան, որի մասին երազել է, նույնպես հեռանկար չէր խոստանում[14]։

1922 թվականի մարտի 30-ին Հեյդրիխն ընդունվել է Քիլի ռազմածովային ուսումնարան[11]։ 1926 թվականին ուսումնարանն ավարտելուց հետո ստացել է ռազմածովային նավատորմի լեյտենանտի կոչում, անցել է հատուկ վերապատրաստում որպես ռադիոկապի օպերատոր և մինչև 1928 թվականը ծառայել է որպես կապի տեխնիկական սպա Շլեզվիգ-Հոլշտեյն ռազմանավում։ 1928 թվականի հուլիսի 1-ին ստացել է ավագ լեյտենանտի կոչում և տեղափոխվել ծովակալություն Քիլի Բալթյան ռազմածովային բազայում[15]։ Նրա առաջխաղացմանը նպաստել է ծովակալ և Աբվերի ղեկավար Վիլհելմ Կանարիսը, որն այդ ժամանակ եղել է «Բեռլին» հածանավի ավագ սպա։ Կանարիսների ընտանիքի հարաբերությունները Հեյդրիխի հետ եղել են շատ մտերիմ[16]։

Հեյդրիխի հարաբերությունները գործընկերների հետ լավ չեն ընթացել։ Նրան, ինչպես իր ժամանակին իր հորը, խանգարել են նրա հրեական արմատների մասին լուրերը։ Նավատորմում ծառայության ընթացքում Հեյդրիխը սկսել է էլ ավելի ակտիվ զբաղվել սպորտով, մասնավորապես՝ հնգամարտով[16]։

1930 թվականի դեկտեմբերին պարահանդեսներից մեկում Հեյդրիխը հանդիպել է իր ապագա կնոջը՝ գյուղի ուսուցչուհի Լինա ֆոն Օստենին, ում հետ ամուսնացել է հաջորդ տարվա դեկտեմբերին։ Ըստ վարկածի՝ ընկերոջ հետ նավակ վարելիս տեսել է, որ մոտակայքում երկու աղջիկների նավակը շրջվել է, նրանք օգնության են հասել և փրկել։ Փրկվածներից մեկը եղել է Լինա ֆոն Օստենը[16]։

Ավելի վաղ Հեյդրիխը սիրավեպ է ունեցել մեկ այլ աղջկա հետ, որի ինքնությունը դեռ չի պարզվել[17]։ Խզել է նրանց մեջ եղավ կապը փոստով հաղորդագրություն ուղարկելով։ Աղջկա հայրը դիմել է ռազմածովային հրամանատարության ղեկավար ծովակալ Էրիխ Ռեդերին՝ խնդրելով ազդել Հեյդրիխի վրա։ Երիտասարդ լեյտենանտի պահվածքը քննվել է Պատվո դատարանում։ Ամուսնության չկատարված խոստումը չի համարվել ծանր հանցագործություն և մնացել է առանց լուրջ պատժի, սակայն 1931 թվականի ապրիլին ծովակալ Ռեդերը նրան պաշտոնանկ է արել «անարժան պահվածքի»համար[16]։

Միացում ՍՍ-ին խմբագրել

1931 թվականի հուլիսի 1-ին Հեյդրիխը միացել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը՝ ստանալով թիվ 544 916 կուսակցական տոմսը, իսկ հուլիսի 14-ին՝ ՍՍ (տոմս թիվ 10 120)։

Այդ ժամանակ Հենրիխ Հիմլերը սկսել է կանոնակարգել ՍՍ-ի գործունեությունը։ ՍՍ-ի գործողություններն ավելի լավ համակարգելու, ինչպես նաև քաղաքական հակառակորդներին լրտեսելու և ռազմական գործողություններին մասնակցելու համար պահանջվել է պատրաստված հետախուզական ծառայություն։ Իր ընկերոջ՝ Կառլ ֆոն Էբերշտեյնի միջոցով Հեյդրիխը հանդիպել է Հիմլերին և նրան ներկայացրել է իր առաջարկները ՍՍ հետախուզական ծառայություն ստեղծելու վերաբերյալ, Հիմլերին դուր են եկել դրանք և Հեյդրիխին հանձնարարել է զբաղվել անվտանգության ծառայության ստեղծմամբ։ Սկզբում ԱԾ-ի հիմնական խնդիրն եղել է հասարակության մեջ նշանավոր դիրք զբաղեցնող մարդկանց վրա վարկաբեկող նյութեր հավաքելը, ինչպես նաև քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու տեղեկատվական արշավների անցկացումը։

Քաղաքական պայքար 1933-1934 թվականներին խմբագրել

 
Ռեյնհարդ Հեյդրիխ, 1934

1933 թվականին Ռայխի կանցլերի պաշտոնում Ադոլֆ Հիտլերի նշանակմամբ ԱԾ-ն և ՍՍ-ը ձեռնամուխ են եղել ընդդիմությանը ճնշելուն։ Վայմարի Հանրապետությունում իրենց պաշտոնները զբաղեցրած շատ պաշտոնյաներ փոխարինվել են նացիոնալ-սոցիալիստներով։

Միևնույն ժամանակ, Էռնստ Ռյոմի գլխավորած գրոհային ջոկատները (ԱԾ) ավելի ու ավելի էին անհանգստացնում Հիտլերին։ ԱԾ-ի սպաներն ու շարքայինները, որոնք հիմնականում ապահովում էին նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալը, դժգոհել են, որ ԱԾ-ն, իրենց կարծիքով, բավարար լիազորություններ չի ստացել։ Իրավիճակը սրվել է Ազգային-սոցիալիստական կուսակցության ներսում երկու թևերի առկայությամբ, մի թևի անդամները գնում էին դեպի ազգային քաղաքականություն (Ադոլֆ Հիտլեր), իսկ մյուսները կարծում էին, որ անհրաժեշտ է առաջին հերթին սոցիալիստական ծրագիր իրականացնել (Գրեգոր Շտրասեր)։ Այսպես կոչված «երկար դանակների գիշեր» գործողությունից հետո՝ 1934 թվականի հունիսի 30-ին Հեյդրիխը ստացել է Գրուպենֆյուրերի կոչում[18]։

Երկու ուժային գերատեսչությունների՝ ՍՍ-ի և Վերմախտի միջև ապարատային պայքարի ընթացքում Հեյդրիխի ԱԾ-ն մասնակցել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վերներ ֆոն Ֆրիչի և պաշտպանության նախարար Վերներ ֆոն Բլոմբերգի իշխանությունից հեռացնելու գործողություններին։ Ֆոն Բլոմբերգի երիտասարդ կինը նախկինում եղել է մարմնավաճառ, սկսվել է սկանդալ, և Հիտլերը նրան պաշտոնանկ է արել։ Ֆրիչը կեղծ վկայությամբ մեղադրվել է միասեռականության մեջ և նույնպես հեռացվել է իր պաշտոնից։ Միաժամանակ մի շարք բարձրագույն զինվորական կոչումներ ունեցող պաշտոններ կոչումազրկվել են[19]։

Լուրջ հակասություններ են եղել նաև ՍԾ-ի և Աբվեր ռազմական հետախուզական ծառայության միջև, որը ղեկավարել է Հեյդրիխի նախկին հովանավոր Վիլհելմ Կանարիսը։ Հասարակության մեջ երկու ղեկավարներն էլ պահպանել են իրենց ընկերասիրությունը և նույնիսկ հանդիպել են ամեն առավոտ զբոսանքի ժամանակ։ Հեյդրիխի հրամանով գաղտնի խուզարկություններ են իրականացվել Կանարիսի գրասենյակային տարածքներում, և ապացույցներ է փնտրելնրահրեական ծագման վերաբերյալ բայց հրեական ծագման մասին ոչ մի ապացույց չի հայտնաբերվել։

Ներքին անվտանգության մարմինների ղեկավար խմբագրել

 
Հիմլերի հետ հանդիպմանը (կենտրոն)՝ 1939 թվականի նոյեմբերի 8-ին Հիտլերի դեմ մահափորձի հետաքննության առաջընթացի վերաբերյալ։ Հեյդրիխը նստած է Հիմլերի աջ կողմում

1934 թվականի մարտին ստեղծվել է Ռայխսֆյուրեր ՍՍ (ՍԾ) անվտանգության ծառայությունը[20]։ 1936 թվականին Հիմլերը դարձել է գերմանական ոստիկանության պետ, իսկ Հեյդրիխը նշանակվել է ՍԾ-ի և Գերմանիայի անվտանգության ոստիկանության («զիպո») պետ, որը միավորել է քրեական ոստիկանությունը («կրիպո») և գաղտնի պետական ոստիկանությունը («Գեստապո»)։ Անվտանգության ոստիկանության աշխատակիցները հսկում էին հրեաներին, կոմունիստներին, ազատականներին և կրոնական փոքրամասնություններին։ ՍԾ-ի անձնակազմը ներառել է մոտ 3000 գործակալ[21]։ Անշլյուսից հետո Հեյդրիխը Հիմլերի հետ միասին ահաբեկչություն է կազմակերպել Ավստրիայում ռեժիմի հակառակորդների դեմ, ինչպես նաև ստեղծել է Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարը Լինցի մոտ[22]։

Հեյդրիխը ակտիվ մասնակցություն է ունեցել Սուդետի շրջանի և Չեխիայի հետ Գերմանիային միանալու նախապատրաստման գործում։ Նույնիսկ այդ տարածքների օկուպացիայից առաջ կազմվել է ձերբակալման ենթակա անձանց ցուցակը, այդ թվում՝ գերմանացի ներգաղթյալների, չեխ կոմունիստների և սոցիալ-դեմոկրատների, հրեաների, քահանաների և «սև ճակատի» անդամների։ Ձերբակալություններ իրականացնելու համար Հեյդրիխը ստեղծեց երկու ainsatzgroup: 1938 թվականի ամռան վերջին երկու երկրներն էլ հայտարարեցին համընդհանուր մոբիլիզացիայի մասին[23]։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան 1938 թվականի Մյունխենի կոնֆերանսի ժամանակ համաձայնվել են Սուդետի բռնակցմանը՝ Հիտլերի զավթողամոլ քաղաքականության ավարտի երաշխիքների դիմաց։ Ձերբակալվել են ավելի քան 10,000 չեխեր և գերմանացիներ, որոնք ճանաչված էին որպես «ռայխի թշնամիներ», որոնցից մոտ 7000-ը ուղարկվել են ճամբարներ[24]։ 1939 թվականի մարտին Հեյդրիխը ուղեկցել է Հիտլերին, երբ Պրահայի ամրոցում ծածանվել է սվաստիկայի դրոշը։

1939 թվականին ԱԾ-ն և զիպոն-ն տեղափոխվել են նորաստեղծ գերատեսչության ենթակայության տակ՝ կայսերական անվտանգության գլխավոր վարչություն (ԿԱԳՎ)։ Հեյդրիխի գլխավորությամբ ԿԱԳՎ-ն դարձել է տեղեկատվության հավաքման և վերլուծության, ինչպես նաև ընդդիմության ճնշման հզոր կազմակերպություն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ խմբագրել

Հեյդրիխը մշակել է սահմանային միջադեպ բեմադրելու ծրագիր, որը ստացել է Գլայվիցի պատահար անվանումը[25]։ Սադրանքի նպատակն եղել ցույց տալ, որ Գերմանիայի հարձակումը Լեհաստանի վրա պատասխան էր գերմանացի բնակիչների նկատմամբ Լեհական ագրեսիայի գործողություններին։ 1939 թվականի օգոստոսի 31-ի գիշերը, գերմանացի հետախույզների փոքր խումբ, լեհերի հագուստ հագած Նաույոքսի գլխավորությամբ մտել են Գլայվից կայարան և հեռարձակել կարճ հակագերմանական հաղորդագրություն լեհերենով։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին գերմանական զորքերը հարձակվել են Լեհաստանի վրա, և սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Լեհաստանի օկուպացիայի ընթացքում Հեյդրիխի ենթակայության տակ գտնվող ՍՍ խմբերը ոչնչացրեցին լեհ մտավորականներին, կոմունիստներին և հրեաներին[25][26]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին տարիներին Հեյդրիխը զբաղվել է ոչ միայն կազմակերպչական աշխատանքով այլ նաև որպես ռազմաօդային ուժերի պահեստային սպա՝ մասնակցել է գերմանական ավիացիայի մարտական առաքելություններին (սկզբում որպես ռմբակոծիչի վրա հրացանակիր-ռադիոօպերատոր, այնուհետև՝ գրոհային ինքնաթիռի օդաչու) Լեհաստանի, Նորվեգիայի, Նիդեռլանդների և ԽՍՀՄ-ի դեմ արշավների ժամանակ[27]։ Սա համապատասխանում էր Հեյդրիխի պատկերացումներին ՍՍ-ի իդեալական սպայի մասին, որը ոչ միայն նստում է իր գրասեղանի մոտ, այլև մասնակցում է ռազմական գործողություններին։ 1941 թվականի ամռանը խախտել է Հիմլերի հրամանը, որն արգելում էր նրան մարտական թռիչքներ կատարելև հուլիսի 22-ին նրա ինքնաթիռը խոցվել է Բերեզինա գետից արևելք, և ինքն էլ փրկվել է ժամանակին ժամանած գերմանական պարեկի կողմից[27]։

Մասնակցություն «հրեական հարցի վերջնական լուծմանը» խմբագրել

 
Երեխաներ, որոնք ուղղվում են գետտո դեպի Լեհաստանի տարածք

Հեյդրիխը եղել է Հոլոքոստի գլխավոր ճարտարապետներից մեկը ինչպես Գերմանիայում այնպես էլ օկուպացված երկրներում[28]։

Նացիստների գաղափարախոսության համաձայն՝ հրեաները ներկայացնում էին համաշխարհային կոմունիստական շարժման առաջատար ուժը և ծառայում էին որպես ռեյխի թշնամու կերպարի մարմնացում։ Սևամորթների, գնչուների, Արևելյան սլավոնների և այլ ոչ արիական ժողովուրդների հետ միասին նրանք հայտարարվել են որպես «կիսամարդիկ» (գերմ.՝ Untermenschen):

 
Հեյդրիխի ստորագրած հեռագրի առաջին էջը՝ «Kristallnacht»-ի անցկացման հրահանգով.

Նույնիսկ պատերազմից առաջ Հեյդրիխը տեղեկություններ է հավաքել հրեական կազմակերպությունների մասին, և ՍԾ-ն նրանց ուշադիր հետևել է։ 1938 թվականի նոյեմբերի 7-ին Փարիզում Հերշել Գրինշպանը մահափորձ է կատարել գերմանացի դիվանագետ Էռնստ ֆոն Ռատի դեմ, որը մահացել է նոյեմբերի 9-ին։ Ի պատասխան Էռնեստ ֆոն Ռատի մահվան, նույն գիշերը Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային ջարդեր, որոնք հայտնի են դարձել «Բյուրեղապակյա գիշեր» անունով։ Հեյդրիխը եղել է այդ գործողությունների հիմնական համակարգողը և անձամբ հեռատիպով հրամաններ է տվել շրջանային ոստիկանությանը և ՍՍ ստորաբաժանումներին[29]։ «Բյուրեղապակյա գիշեր»ից անմիջապես հետո Գյորինգի մոտ կայացած հանդիպման ժամանակ Հեյդրիխը ներկայացրել է առաջարկներ, որոնց հիմնական դրդապատճառը հրեաների նկատմամբ խտրական միջոցների ուժեղացումն էր, որոնք նրանց ստիպում էին արտագաղթել։ Հեյդրիխը նաև առաջարկել է Վիեննայի «Հրեական արտագաղթի կենտրոնական բյուրոյին» (գերմ.՝ Zentralstelle für jüdische Auswanderung), որը ղեկավարել է նրա ենթակա Ադոլֆ Էյխմանը, Բեռլինում ստեղծել «Հրեական արտագաղթի կայսերական կենտրոնական բյուրոն» (Reichszentrale für jüdische Auswanderung)[30]: Այս բոլոր միջոցառումներն իրականացվել են մի քանի ամսվա ընթացքում։

Հեյդրիխին հաջողվել է հրեաներին ստիպել մասնակցել սեփական ոչնչացման քաղաքականությանը։ 1939 թվականի դեկտեմբերին Հեյդրիխը էյխմանին նշանակել է ԿԱԳՎ-ի հրեաների հատուկ ստորաբաժանման պետ, այնուհետև նրա օգնությամբ իրականացրել է հրեաների զանգվածային արտաքսումներ Գերմանիայից և Ավստրիայից դեպի Լեհական գետտոներ[31]։

Արևելյան Եվրոպայի երկրների և Խորհրդային Միության զգալի տարածքի օկուպացիայի ընթացքում գերմանական վարչակազմի ձեռքում հսկայական թվով հրեաներ կային, որոնք նացիստների տեսանկյունից ռասսայական թերարժեք ժողովուրդ էին, որոնք ենթակա էին ոչնչացման։ Միևնույն ժամանակ, ահաբեկչության և ազգային բնաջնջման քաղաքականություն իրականացնելու համար ստեղծված հատուկ գնդակահարող թիմերն այլևս չէին կարողանում հաղթահարել այդպիսի հսկայական թվով մարդկանց ոչնչացման խնդիրները։ Դեռևս 1940 թվականի դեկտեմբերին Հիտլերը Հիմլերի և Գերինգի միջոցով Հեյդրիխին հանձնարարել է մշակել հրեական հարցի «վերջնական լուծման» ծրագիր։ Հեյդրիխի կազմած պլանը չի պահպանվել, սակայն պահպանված փաստաթղթերից հայտնի է, որ այն ուղարկվել է Հիտլերին 1941 թվականի հունվարի վերջին[32]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118550640 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. «Гейдрих, Рейнхард». Энциклопедия катастрофы (ռուսերեն). «Яд-Вашем». Международная школа преподавания и изучения катастрофы. 2000. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  8. ««Окончательное решение еврейского вопроса». Обзор» (ռուսերեն). United States Holocaust Memorial Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Рейнгард Гейдрих» (ռուսերեն). hrono.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  10. John S. Craig Peculiar liaisons: in war, espionage, and terrorism in the twentieth century. — Algora Publishing, 2005. — С. 149. — 250 с. — ISBN 9780875863313
  11. 11,0 11,1 «Reinhard Heydrich» (անգլերեն). Հոլոքոստի թանգարան (ԱՄՆ). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  12. ««Октябрь» — 1950. — № 4. — С. 120» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
  13. Э. Бояджи История шпионажа. В 2-я томах. — Москва: Олма-пресс, 2003. — Т. 1. — С. 412. — 640 с. — ISBN 5-224-02646-6, 5-224-03595-3
  14. «В практически обанкротившейся консерватории его не ждало никакого будущего, а занятия химией, которые он также рассматривал как возможную карьеру, требовали университетского образования, но его родители больше не могли позволить себе этого» (А. Подъяпольский, Н. Непомнящий. «Несостоявшиеся фюреры. Гесс и Гейдрих». М.: «Вече», 2004. С. 197).
  15. Robert Gerwarth: Reinhard Heydrich. Biographie. Siedler, München 2011, S. 52-59.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Хёне, Хайнц Глава 7. Гейдрих и гестапо // Черный орден СС. История охранных отрядов = The Order Of The Death's Head: The Story Of Hitler's SS. — М.: Олма-Пресс, 2003. — 542 с. — ISBN 5-224-03843-X
  17. Robert Gerwarth: Reinhard Heydrich. Biographie. Siedler, München 2011, S. 64.
  18. Хёне, Хайнц Глава 5. Ночь длинных ножей // Черный орден СС. История охранных отрядов = The Order Of The Death's Head: The Story Of Hitler's SS. — М.: Олма-Пресс, 2003. — 542 с. — ISBN 5-224-03843-X
  19. Ширер, У. Падение Бломберга, Фрича, Нейрата и Шахта // Взлёт и падение Третьего рейха = The Rise and Fall of the Third Reich. — М.: Захаров, 2009. — Т. 1. — С. 449—452. — 704 с. — ISBN 978-5-8159-0920-5
  20. Ширер, У. Правосудие в Третьем рейхе // Взлёт и падение Третьего рейха = The Rise and Fall of the Third Reich. — М.: Захаров, 2009. — Т. 1. — С. 398. — 704 с. — ISBN 978-5-8159-0920-5
  21. Ширер, У. Правосудие в Третьем рейхе // Взлёт и падение Третьего рейха = The Rise and Fall of the Third Reich. — М.: Захаров, 2009. — Т. 1. — С. 398—399. — 704 с. — ISBN 978-5-8159-0920-5
  22. Ширер, У. Падение Шушнига // Взлёт и падение Третьего рейха = The Rise and Fall of the Third Reich. — М.: Захаров, 2009. — Т. 1. — С. 490. — 704 с. — ISBN 978-5-8159-0920-5
  23. Gerwarth, 2013, s. 214
  24. Gerwarth, 2013, s. 214—215
  25. 25,0 25,1 Хёне, Хайнц Глава 10. СС и внешняя политика // Черный орден СС. История охранных отрядов = The Order Of The Death's Head: The Story Of Hitler's SS. — М.: Олма-Пресс, 2003. — 542 с. — ISBN 5-224-03843-X
  26. Хёне, Хайнц Глава 11. Политика укрепления «немецкого духа» на Востоке // Чёрный орден СС. История охранных отрядов = The Order Of The Death's Head: The Story Of Hitler's SS. — М.: Олма-Пресс, 2003. — 542 с. — ISBN 5-224-03843-X
  27. 27,0 27,1 Robert Gerwarth: Reinhard Heydrich. Biographie. Siedler, München 2011, S. 243.
  28. Хёне, Хайнц Глава 12. Окончательное решение еврейского вопроса // Черный орден СС. История охранных отрядов = The Order Of The Death's Head: The Story Of Hitler's SS. — М.: Олма-Пресс, 2003. — 542 с. — ISBN 5-224-03843-X
  29. «Неделя битых стекол» // Взлёт и падение Третьего рейха = The Rise and Fall of the Third Reich. — М.: Захаров, 2009. — Т. 1. — С. 585. — 704 с. — ISBN 978-5-8159-0920-5
  30. Charles W. Sydnor Reinhard Heydrich and the Planning of the Final Solution // The Holocaust and history: the known, the unknown, the disputed and the re-examined. — Indiana University Press, 2002. — С. 162. — 836 с. — ISBN 9780253215291
  31. Charles W. Sydnor Reinhard Heydrich and the Planning of the Final Solution // The Holocaust and history: the known, the unknown, the disputed and the re-examined. — Indiana University Press, 2002. — С. 166. — 836 с. — ISBN 9780253215291
  32. Charles W. Sydnor Reinhard Heydrich and the Planning of the Final Solution // The Holocaust and history: the known, the unknown, the disputed and the re-examined. — Indiana University Press, 2002. — С. 173—175. — 836 с. — ISBN 9780253215291

Գրականություն խմբագրել

Ռուսերեն լեզվով

  • Буренин С. В., Семергин-Каховский О. И. Бумеранг Гейдриха. СПб.: Северо-Запад; Феникс, 2005. ISBN 5-222-05847-6 (хроника операций SD при Гейдрихе, история покушения на него)
  • Гейдрих, Рейнхард / Вишлёв О. В. // Восьмеричный путь — Германцы. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 491. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 6). — ISBN 5-85270-335-4.
  • Подъяпольский А., Непомнящий Н. Несостоявшиеся фюреры. Гесс и Гейдрих. М.: Вече, 2004. ISBN 5-9533-0427-7. (анализ политической карьеры Гейдриха)
  • Райнхард Гейдрих — паладин Гитлера / Ю. Чупров. Райнхард Гейдрих. Путь к власти. Д. Гамшик, И. Пражак. Бомба для Гейдриха. — М.: Изд-во Яуза, Изд-во Эксмо, 2004. — 384 с., илл.
  • Կաղապար:Книга:Хёне Х.:Чёрный орден СС

Այլ լեզուներով

  • Assassination: Operation Anthropoid 1941—1942, by Michael Burian. Prague: Avis, 2002.
  • Christian Graf von Krockow: Porträts berühmter deutscher Männer — Von Martin Luther bis zur Gegenwart, München 2001 (List-Verlag), S. 379—426 (ISBN 3-548-60447-1)
  • Fred Ramen Reinhard Heydrich: Hangman of the 3rd Reich. — The Rosen Publishing Group, 2001. — 109 с. — (Holocaust Biographies). — ISBN 9780823933792
  • Gerwarth, R. Kat Hitlera: biografia Reinharda Heydricha :

[польск.]. — Kraków : Wydawnictwo Epika, 2013. — 661 с. — ISBN 9788363621094.

  • Gerwarth Robert. Hitler’s Hangman: The Life of Heydrich. New Haven, CT: Yale University Press. ISBN 978-0-300-11575-8.
  • Günther Deschner: Reinhard Heydrich. Statthalter der totalen Macht. Verlag Ullstein, Frankfurt/M-Berlin 1987, ISBN 3-548-27559-1.
  • Hellmut G. Haasis: Tod in Prag. Das Attentat auf Reinhard Heydrich. Reinbek bei Hamburg. Rowohlt 2002, ISBN 3-498-02965-7.
  • Lina Heydrich: Leben mit einem Kriegsverbrecher. Mit Kommentaren von Werner Maser, Verlag W. Ludwig, Pfaffenhofen 1976, ISBN 3-7787-1025-7.
  • Mario R. Dederichs: Heydrich. Das Gesicht des Bösen. Piper 2005, ISBN 3-492-04543-X, Rezension Արխիվացված 2021-03-01 Wayback Machine von Dr. Michael Drewniok
  • Max Williams: Reinhard Heydrich — Fotobiographie in zwei Bänden, ULRIC of ENGLAND, London, 2002.
  • Miroslav Kárný/Jaroslava Milotová/Margita Karná (Hrsg.): Deutsche Politik im «Protektorat Böhmen und Mähren» unter Reinhard Heydrich 1941—1942. Eine Dokumentation. Metropol Verlag 1997, ISBN 3-926893-44-3.
  • Pfitzner J., Kliment J. Die Hauptstadt Prag ehrt das Andenken Reinhardt Heydrichs. Prag, 1944 (одно из официальных изданий, посвящённых памяти Гейдриха).
  • Shlomo Aronson: Reinhard Heydrich und die Frühgeschichte von Gestapo und SD. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart 1971.
  • The Killing of Reinhard Heydrich: The SS «Butcher of Prague», by Callum McDonald. ISBN 0-306-80860-9
  • The Face of the Third Reich: Portraits of the Nazi Leadership, by Joachim Fest, Da Capo Press
  • Walter Schellenberg: Walter Schellenberg. Hitlers letzter Geheimdienst-Chef, Copyright 1956 by André Deutsch Ltd., London, für die deutsche Ausgabe: Copyright © by Limes Verlag. Taschenbuchausgabe: Verlag Arthur Moewig GmbH, Rastatt, ISBN 3-8118-4363-X, Kommentiert von Gerarld Felming, herausgegeben von Gita Petersen, Einleitung von Gita Petersen, Vorwort von Klaus Harpprecht.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայնհարդ Հայդրիխ» հոդվածին։