Ռակլետը թե պանրի տեսակ է և թե շվեյցարական ուտեստ։ Ռակլետը կերակրի հիմնական բաղկացուցիչը տաքացվող պանիրն է, որի հալչող մասը քերելով անջատվում է։

Ռակլետ
Տեսակպինդ անեփ պանիր, պանիր կովի կաթից և Bergkäse?[1]
Առաջացման երկիր Շվեյցարիա
Կաթկովի կաթ
ՍերտիֆիկացումAppellation d'origine protégée (Switzerland)? և Label Rouge?[2]
 Raclette (cheese) Վիքիպահեստում
Ժամանակակից ռակլետի գրիլ և զանազան ուղեկից մթերքներ

Պանիր խմբագրել

Ռակլետը կիսաամուր, կովի կաթի պանիր է, հիմնականում օգտագործվում է հալեցման համար։ Այն որպես կանոն կլոր օղակի տեսք ունի, քաշը՝ 6 կգ։

Ուտեստ խմբագրել

Ռակլետը Շվեյցարիայի բնիկների ավանդական կերակրատեսակն է[3]։ Ռակլետ պանրի գլուխը տաքացվում է կրակի առջև կամ հատուկ սարքի օգնությամբ, այնուհետ քերվում է ճաշի ափսեների մեջ, ռակլետ տերմինը սկիզբ է առնում ֆրանսերեն racler քերել բառից, որ հղվում է այն փաստից, որ հալած պանիրը քերելով անջատում են չհալչած պանրից և լցնում ափսեների մեջ։

Ավանդական եղանակով պանրի մեծ գլուխը դրվում է բաց կրակի առջև, հյուրերից մեկը պարբերաբար քերում հանում է պանրի հալչող կողմը։ Պանիրը զուգակցվում է փոքր եփած կարտոֆիլների, թթու վարունգի, թթու սոխի և չորացրած մսի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռակլետ» հոդվածին։