Ռազմավարական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքը

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռազմավարական խորություն (այլ կիրառումներ)

Ռազմավարական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքը (թուրքերեն՝ Stratejik Derinlik: Türkiye'nin Uluslararası Konumu), թուրք պետական գործիչ և դիվանագետ, Թուրքիայի ներկայիս վարչապետ (2014 թ. օգոստոսի 28-ից) Ահմեդ Դավութօղլուի հիմնարար աշխատություններից մեկը, որտեղ նա առաջարկում է արտաքին քաղաքականության սկզբունքորեն նոր կոնցեպցիա[1]։ Գրքի մեջ մանրամասն վերլուծության է ենթարկվում պետության գործունեության բոլոր ոլորտները՝ տնտեսությունից մինչև մշակույթ, դրանց ազդեցությունը պետության դիրքի վրա միջազգային ասպարեզում։ Դավութօղլուն ուշադիր հետազոտում է Թուրքիայի հարաբերությունները տարածաշրջանի երկրների և առանցքային միջազգային կազմակերպությունների հետ։

Ռազմավարական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքը
թուրքերեն՝ Stratejik Derinlik
ՀեղինակԱհմեդ Դավութօղլու
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզութուրքերեն
Էջեր584
Երկիր Թուրքիա
Հրատարակման տարեթիվ2001
ԳՄՍՀ975-6614-51-X

Բովանդակություն խմբագրել

Գիրքը կազմված է երեք հիմնական մասերից[1].

  1. Պատմական և կոնցեպտուալ շրջանակները. Թուրքիայի պետական համակարգի պատմական նախադրյալները և դրանց վերլուծությունը, երկրի քաղաքականությունը և մշակութային ժառանգությունը
  2. Տեսական բազա. քաղաքականության ռազմավարությունը
  3. Կիրառումը. ռազմավարական գործիքները և տարածաշրջանային քաղաքականություն. ՆԱՏՕ, Եվրամիություն, ԻԿԿ, D-8։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել