Ռազմադաշտային վիրաբուժություն

Ռազմադաշտային վիրաբուժությունը բժշկության, մասնավորապես՝ ռազմական բժշկության մի ժամանակակից մարտական վնասվածքների ախտածագումը, կլինիկան, ախտորոշման եղանակները, ինչպես նաև ռազմական գործողությունների ժամանակ ցույց տրվող վիրաբուժական օգնությունը և հետագա բուժումը կազմակերպելու հարցերը։

Վիրաբուժությամբ մարտի դաշտում զբաղվել են դեռևս պատմական խորը անցյալում։ Ըստ էության զինվորական վիրաբույժները համարվում են նաև հին աշխարհի վիրաբուժության հիմնադիրները։ Հիպոկրատը իր աշխատություններում բազմիցս ընդգծել է պատերազմական գործողությունների դերը վիրաբուժության զարգացման գործում։ Հրազենային վերքերի առանձնահատկություններն առաջին անգամ ուսումնասիրել է 16-րդ դարի ֆրանսիացի հայտնի զինվորական վիրաբույժ Ամբրուազ Պարեն, իսկ 18-րդ դարում մեկ այլ ֆրանսիացի վիրաբույժ Ա. Լեդրանը առաջարկել է կիրառել այդ վերքերի վիրաբուժական մշակման մի նոր եղանակ, որի հիմքում ընկած էր դրանց լայն բացազատումը։ Սակայն մինչև 19-րդ դարը ռազմադաշտային վիրաբուժությունը, որպես առանձին դիսցիպլինա, դեռևս ձևավորված չէր։

19-րդ դարում ռուս վիրաբույժ Ն.Ի. Պիրոգովի գործունեությունը բերեց ռազմադաշտային վիրաբուժության հիմնադրմանը և զարգացմանը։ Պիրոգովը առաջինն էր, ով մարտի դաշտում կիրառեց անզգայացումը (եթերային նարկոզ), մշակեց վիրավորների տեսակավորման սկզբունքը, ներգրավեց կանանց՝ վիրավորներին օգնություն ցույց տալու համար։

Անգլիացի վիրաբույժ Դ. Լիստերը վերքերի բուժման ժամանակ առաջինն էր, ով սկսեց կիրառել կարբոլաթթվի լուծույթը՝ որպես հակասեպտիկ միջոց։ Դա հնարավորություն տվեց ռազմադաշտային վիրաբուժության պայմաններում կրճատել թարախանեխային բարդությունների քանակը և բարելավել մարտի դաշտում կատարվող վիրահատական միջամտությունների արդյունավետությունը։

Գրականություն խմբագրել

  • Զարացյան Ա.Ք., Գրիգորյան Ռ.Ա. (2000). Ռազմադաշտային վիրաբուժություն.