Ռադովան Կարաջիչ (սերբերեն՝ Радован Караџић, ՄՀԱ՝ [râdovaːn kâraʤiʨ]) (ծն. հունիսի 19, 1945, Պետնջիկա, Մոնտենեգրոյի ՍՀ, Հարավսլավիայի ՍՖՀ), սերբ բանաստեղծ, հոգեբան և քաղաքական գործիչ։ 1989 թվականին համահիմնադրել է «Սերբական դեմոկրատական կուսակցությունը»՝ սերբական ազգայնական կուսակցություն, որը գործել է Բոսնիա և Հերցեգովինայում։

Ռադովան Կարաջիչ
սերբ.՝ Радован Караџић
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1945(1945-06-19)[1][2][3][…] (78 տարեկան)
ԾննդավայրՊետնիցա, Democratic Federal Yugoslavia
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա
Ազգությունսերբ
Մայրենի լեզուսերբերեն
Կրոնուղղափառություն
ԿրթությունՍարաևոյի համալսարան[4] և Կոլումբական համալսարանի բժշկական վիրաբուժական քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանաստեղծ և հոգեբույժ
ԱմուսինԼիլյանա Կարաջիչ
Զբաղեցրած պաշտոններՍերբական Հանրապետության նախագահ
ԿուսակցությունՍերբիայի դեմոկրատական կուսակցություն և Հարավսլավիայի կոմունիստների միություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներSonja Karadžić-Jovičević?
Ստորագրություն
Изображение автографа
 Radovan Karadžić Վիքիպահեստում

Ռազմական հանցագործություններ խմբագրել

1991 թ. Հարավսլավիայի փլուզումից հետո, Ռադովան Կարաջիչը նախագահել է Սերբական հանրապետությունը։ Նա մեղադրվում է այդ ընթացքում բոսնիացիների և կրոատների էթնիկ զտումներ իրականացնելու հրահանգ տալու մեջ։ Բոսնիական պատերազմից անմիջապես հետո, 1995 թ. նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ՄԱԿ-ի կողմից ստեղծված միջազգային դատարանի (առավելապես հայտնի որպես Հաագայի դատարան) Հարավսլավական տրիբունալի առջև՝ Բոսնիա և Հերցեգովինայի իսլամադավան բնակչության նկատմամբ ռազմական հանցագործություն և ցեղասպանություն մեղադրանքներով[5]։ Թեպետ տրիբունալը նրան ձերբակալելու որոշում էր կայացրել, Ռադովան Կարաջիչը երկար ժամանակ մնացել է ազատության մեջ։ Սերբական բնակչության մեջ նա դեռևս որոշակի ժողովրդականություն էր վայելում, չնայած, կամ գուցե շնորհիվ, պատերազմում նրա դերակատարության։ Սերբ ժողովրդի մեծ մասը մինչև այժմ չի ընդունում այն հանցագործությունները և ցեղասպանությունը, որ կատարվել են Բոսնիա և Հերցեգովինայում։

Ձերբակալություն խմբագրել

2008 թ. հուլիսի 21-ին Ռադովան Կարաջիչը ձերբակալվել է և հանձնվել Բելգրադի ռազմահանցանքների տրիբունալի հետաքննական դատարանին։ Ձերբակալության պահին նա որպես այլընտրանքային բուժակ աշխատում էր մի մասնավոր կլինիկայում։ Նա իրեն շպարել էր երկար սպիտակ մազերով ու մորուքով և ապրում էր Դրագան Դաբիչ կեղծանվան տակ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել