Ռադիոմեն
Ռադիոմեն (անգլ.՝ Radioman, 1951, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), Նյու Յորքից նախկին անօթևանի մականուն, որը հայտնի է դարձել 100-ից ավել ֆիլմերում և հեռուստաշոուներում իր կամեո մասնակցությամբ։ Նրա իրական անունը Քրեյգ Քասթալդո է, հայտնի է նաև Քրեյգ Շվարց անվամբ։ «Ռադիոմեն» մականունը պայմանավորված է ռադիոյով, որը Քրեյգը հաճախ կրում է իր պարանոցին։
Ռադիոմեն | |
---|---|
Ծնվել է | 1951 |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և extra |
Ինքն իր դերում նկարահանվել է «Ստուդիա 30», «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է» հեռուստասերիալներում, ինչպես նաև «Հանգուցյալները», «Անիծվածների կղզի», «Հաջողության համբույր», «Սեր և ծխախոտեր», «Էլֆ», «Սեր ծանուցումով», «Փայլ», «Պահպանելով հավատը», «Գոձիլա», «Փրկագին», «Մեծ հայրիկ», «Միլիոնատեր ոչ իր կամքով», «Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը», «Այլ կին», «Ջեյսոն Բորն» և այլ ֆիլմերում ու հեռուստաշոուներում։
Ռադիոմենը հայտնի է Նյու Յորքում[2]։ Նրա մասին գրել են «The New York Times»-ը[3][4] ու «New York Daily News»-ը[5]։ Վուպի Գոլդբերգը Ռադիոմենին, որպես հյուր, հրավիրել է Օսկար կինոմրցանակաբաշխության արարողություններից մեկին, երբ Գոլդբերգը վարում էր այն[6]։
Կենսագրություն խմբագրել
Ռադիոմենը ծնվել և մեծացել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Անցել է բանակային ծառայություն, աշխատել ԱՄՆ փոստային ծառայությունում։ Մոտ մեկ տարի եղել է անօթևան, սակայն աշխատանք է գտել Մանհեթենի թերթերի կրպակներից մեկում ու Բրուքլինում ստացել սուբսիդավորված կացարան[3][4]։
Առաջին անգամ ֆիլմում ինքն իր դերում (կամեո) խաղացել է այն ժամանակ, երբ իրեն խնդրել էին հեռանալ, որպեսզի ֆիլմի տեսարաններից մեկը նկարահանվի թերթերի կրպակում։ Երբ վերջինս հրաժարվել է, ռեժիսորը մտափոխվել է, ու Ռադիոմենը հայտնվել է կադրում[4]։ 1989 թվականից սկսել է այցելել նկարահանման հրապարակներ։ Նման առաջին ֆիլմը եղել է «Ձկնորս թագավորը» ֆիլմը[3]։ Ռադիոմենը նկարահանման հրապարակները գտնում էր արհմիություններից մեկի վարորդների օգնությամբ կամ էլ գտնելով «չկայանել» ցուցանակները, որը նշանակում էր նկարահանումների սկիզբը[4]։ 1990-ական թվականներին Ռադիոմենը ձերբակալվել է և 6 ամիս հետազոտություն անցել հոգեբուժական կլինիկաներից մեկում, սակայն դուրս գալուց հետո շարունակում էր այցելել նկարահանման հրապարակներ[4]։ 2004 թվականի դրությամբ՝ ապրում էր Բրուքլինում և գումար վաստակում ստորագրությունների վաճառքով ու ֆիլմերում հայտնվելով։
The New York Times-ի տվյալներով՝ Ռադիոմենը հանդիսանում է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի անդամ և «գիտի ամեն ինչ յուրաքանչյուր ֆիլմի մասին, որը նկարահանվել է Նյու Յորքում»[4]։ Դերասանի կարգավիճակում սովորաբար խաղում է անօթևանի կամ գզգզված մազերով անձի կերպարում[4]։
Վավերագրական ֆիլմեր խմբագրել
2012 թվականի ապրիլին Տորոնտոյի վավերագրական ֆիլմերի փառատոնի ժամանակ կայացել է Ռադիմենի մասին պատմող «Radio man» վավերագրական ֆիլմը[7][8][9]։ Ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Թոմ Քրուզը, Ռոբին Ուիլյամսը, Մերիլ Սթրիփը, Ջորջ Քլունին, Ջոշ Բրոլինը, Մեթ Դեյմոնը, Ռիկի Ջերվեյսը, Ջեյմս Գանդոլֆինին, Ռոբերտ Դաունի Կրտսերը, Ջուդ Լոուն, Վուպի Գոլդբերգը, Հելեն Միրենը, Թիլդա Սուինթոնը, Ալֆրեդ Մոլինան, Ռոն Հովարդը, Շայա Լաբաֆը և Թինա Ֆեյը։
Վավերագրական ֆիլմում նրանք շփվում են Ռադիոմենի հետ կամ պատմում նրա մասին։ Նա ներկա է եղել ֆիլմի ցուցադրությանը և մասնակցել հարց ու պատասխանի հանդիպմանը։ Դրա ժամանակ Ռադիոմենը նշել է, որ իր սիրելի դերասանը Ռոբին Ուիլյամսն է, իսկ սիրելի ռեժիսորը, որի հետ ինքն աշխատել է, Մարտին Սկորսեզեն է։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Ռեժիսոր | Դեր |
---|---|---|---|---|
1991 | Ձկնորս թագավորը | The Fisher King | Թերի Գիլիամ | Ինքն իր դերում |
1996 | Փրկագին | Ransom | Ռոն Հովարդ | Ինքն իր դերում |
1997 | Դոնի Բրասքո | Donnie Brasco | Մայք Նյուել | Ինքն իր դերում |
1998 | Գոձիլա (ֆիլմ, 1998) | Godzilla | Ռոլանդ Էմերիհ | Ինքն իր դերում |
1998 | Պաշարում | The Siedge | Էդվարդ Ցվիկ | անհայտ |
2000 | Պահպանելով հավատը | Keeping The Faith | Էդվարդ Նորթոն | Ինքն իր դերում |
2000 | Փոքրիկ Նիքին | Little Nicky | Սթիվեն Բրիլ | Ինքն իր դերում (հեռացված կադր) |
2000 | Միսս համահանճար | Miss Congeniality | Դոնալդ Փեթրի | Ինքն իր դերում |
2001 | Փայլ | Glitter | Վոնդի Քյորթիս Հոլ | Ինքն իր դերում |
2001 | Օրինակելի տղամարդ | Zoolander | Բեն Սթիլեր | Ինքն իր դերում |
2002 | Սարդ մարդը | Spider-man | Սեմ Ռեյմի | Ինքն իր դերում |
2002 | Միլիոնատեր ոչ իր կամքով | Mr. Deeds | Սթիվեն Բրիլ | Ինքն իր դերում |
2002 | Սեր ծանուցումով | Two Weeks Notice | Մարկ Լոուրենս | Ինքն իր դերում |
2003 | Էլֆ | Elf | Ջոն Ֆավրո | Ինքն իր դերում |
2003 | Ինչպես 10 օրում ազատվել ընկերոջիցդ | How To Lose A Guy In 10 Days | Դոնալդ Փեթրի | Ինքն իր դերում |
2004 | Աղջիկը Ջերսիից (ֆիլմ) | Jersey Girl | Քևին Սմիթ | Ինքն իր դերում |
2004 | Բորնի գերակշռությունը | The Bourne Supremacy | Փոլ Գրինգրաս | Ինքն իր դերում |
2005 | Սեր և ծխախոտեր | Romance & Cigarettes | Ջոն Թուրթուրո | Ինքն իր դերում |
2006 | Հաջողության համբույր | Just My Luck | Դոնալդ Փեթրի | Ինքն իր դերում |
2006 | Հանգուցյալները | The Departed | Մարտին Սկորսեզե | Ինքն իր դերում |
2007 | Սարդ-Մարդ 3 | Spider-Man 3 | Սեմ Ռեյմի | Ինքն իր դերում |
2007 | Հմայվածը | Enchanted | Քևին Լիմա | Ինքն իր դերում |
2010 | Անիծվածների կղզի | Shutter Island | Մարտին Սկորսեզե | Ինքն իր դերում |
2010 | Ուոլ Սթրիթ։ Փողը չի քնում | Wall Street: Money Never Sleeps | Օլիվեր Սթոուն | Ինքն իր դերում |
2011 | Ինչպես գողանալ երկնաքերը | Tower Heist | Բրեթ Ռաթներ | Ինքն իր դերում |
2012 | Հանգեր բանանի հետ միասին | Rhymes With Banana | Ջոզեֆ Մուսզինսկի | Ինքն իր դերում |
2013 | Արյունակցական կապեր | Blood Ties | Գիյոմ Կանե | Ինքն իր դերում |
2013 | Radio Man | Radio Man | Մերի Քեր | Ինքն իր դերում |
2013 | Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը (ֆիլմ) | The Secret Life of Walter Mitty | Բեն Սթիլեր | Ինքն իր դերում |
2014 | Այլ կին | The Other Woman | Նիք Քասավեթիս | Ինքն իր դերում |
2015 | Ovum | Ovum | Մերի Օթ | Ինքն իր դերում |
2016 | Կատակերգու | The Comedian | Թեյլոր Հեքֆորդ | Ինքն իր դերում |
2019 | Կեսգիշերավորները | Nighthawks | Գրանտ Ս. Ջոնսոն | Ինքն իր դերում |
2019 | Իռլանդացին | The Irishman | Մարտին Սկորսեզե | Ինքն իր դերում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Teeman, Tim (2012 թ․ հոկտեմբերի 9). «The homeless man who's now a film star: Radioman». The Sunday Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Botton, Sari (1996 թ․ օգոստոսի 25). «The Self-Made Extra: Radio Man». The New York Times. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Barry, Dan (2004 թ․ ապրիլի 7). «About New York; Playing a New York Oddball (Wait, Is He Playing?)». The New York Times. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Russell Crowe gives homeless celebrity follower 'Radio Man' his winter coat». New York Daily News. 2009 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Rush, George (2013 թ․ հոկտեմբերի 15). Scandal: A Manual (անգլերեն). Simon and Schuster. ISBN 978-1-62873-533-8.
- ↑ Bradshaw, Peter (2012 թ․ հոկտեմբերի 11). «Radioman – review». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Abbey, Jennifer (2012 թ․ նոյեմբերի 9). «Robin Williams Poses With Radioman, His Once Homeless Lookalike». ABC News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Barnard, Linda (2012 թ․ ապրիլի 30). «Hot Docs: Meet Radioman, star of more than 100 movies, and now his own». Toronto Star (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.