Ճառագայթավորներ, Ռադիոլարիաներ (լատին․՝ radius - ճառագայթ), նախակենդանիների տիպի սարկոդայինների դասի ենթադաս։ Մարմնի չափերը՝ 40 մկմ-ից 1 մմ և ավելի։ Ծովային (հատկապես տաք) պլանկաոնային օրգանիզմներ են։ Ունեն ներքին կմախք՝ կաշվենման ծակոտկեն պատիճի տեսքով, որի մեջ ներփակված է մեկ կամ մի քանի կորիզ ամփոփոդ ներպատիճային ցիտոպլազման։ Վերջինս ծակոտիների միջոցով հաղորդակցվում է արտապատիճային ցիտոպլազմայի հետ։ էկտոպլազմայում համարյա միշտ հանդիպում են բազմաթիվ միաբջիջ ջրիմուռներ՝ զոոքսանտելներ։ Ճառագայթավորները լողում և կեր են որսում կեղծ ոտքերի օգնությամբ։ Ճառագայթավորները ունեն նաև սիլիցիումի օքսիդից կամ ստրոնցիումի սուլֆատից կազմված ասեղներ, որոնց տարբեր համադրությունից առաջանում է արտաքին կմախքը։ Ճառագայթավորների կորիզը պարունակում է մեծ քանակությամբ դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ), որը պայմանավորված է դրանց արտակարգ պոլիպլոիդությամբ (քրոմոսոմների ավելի քան 1000 հապլոիդ հավաք)։ Բազմանում են կիսվելով, առանձին տեսակների մոտ նկատվել է իզոգամ կոպուլյացիայի տիպի Աբական պրոցես։ Հայտնի է Ճառագայթավորների 7000-ից ավելի տեսակ։

Ճառագայթավորներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 86