Ռադեն Սալեհ (լրիվ անունը՝ Ռադեն Սալեհ Սաջաֆ Բուստաման, 1811[1][2][3][…], 1814[4] կամ 1807[5], Սեմարանգ, Հոլանդական Օստ Ինդիա - ապրիլի 23, 1880(1880-04-23)[6][1][3][…], Բոգոր, Հոլանդական Օստ Ինդիա[7][8]), արաբա-ճավայական ծագում ունեցող ինդոնեզացի նկարիչ, որն ապրել է Նիդեռլանդական Օստ-Հնդկաստանի գոյության ընթացքում և երբեմն կոչվում է ժամանակակից արվեստի ռահվիրան Ինդոնեզիայի պատմության մեջ։ Եղել է առաջին (եվրոպական) նկարիչը, որը ծնվել է Արևելյան Հնդկաստանում. նրա ստեղծագործությունը, որը կրել է 19-րդ դարի առաջին կեսի եվրոպական ռոմանտիզմի ուժեղ ազդեցության, բնութագրվում է եվրոպական և ինդոնեզական մշակութային ավանդույթների միաձուլմամբ։

Ռադեն Սալեհ
Ծնվել է1811[1][2][3][…], 1814[4] կամ 1807[5]
ԾննդավայրՍեմարանգ, Հոլանդական Օստ Ինդիա
Վախճանվել էապրիլի 23, 1880(1880-04-23)[6][1][3][…]
Մահվան վայրԲոգոր, Հոլանդական Օստ Ինդիա
Քաղաքացիություն Հոլանդական Օստ Ինդիա
Մասնագիտությունֆոնդապահ, նկարիչ, գծանկարիչ, ջրանկարիչ և վիմագրող
Ոճռոմանտիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներPosthumous portrait of Herman Willem Daendels (1762-1818). Gouverneur-generaal (1808-10)?, Portrait of Johannes Graaf van den Bosch (1780-1844), Gouverneur-generaal (1830-33)? և Portrait of Jean Chrétien Baud (1789-1859), Gouverneur-generaal ad interim (1833-35)?
Ամուսինms R. Saleh?
 Raden Saleh Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռադեն Սալեհը ծնվել է 19-րդ դարի սկզբին հարուստ և հարգված ճավայա-արաբական ընտանիքում։  Նրա հայրը եղել է ինդոնեզացի արաբ Սայիդ Աբդուլա Բուստամանը, պապը՝ Սայիդ Հուսեյն իբն Ալվի իբն Ավալ իբն Յահյան[9]։

 
«Եղջերու որս» նկար

Մանկության տարիներին Ռադեն Սալեհը նկարչության դասեր է առել Բոգորում՝ բելգիացի նկարիչ Պայենի մոտ, որն առաջինն է նկատել նրա նկարչական ունակությունները։ Նրան հաջողվել է համոզել հոլանդական գաղութային իշխանություններին տաղանդավոր երիտասարդին ուղարկել Նիդերլանդներ՝ այնտեղ նկարչական կրթություն ստանալու համար, և արդյունքում 1829 թվականին Սալեհը մեկնել է Եվրոպա։  Ժամանելով Նիդերլանդներ՝ նա սովորել է նկարել Կոռնելիս Կրուսեմանի և Անդրեաս Սխելֆհաուտի մոտ։

Կրուսեմանի մոտ սովորելու ընթացքում Սալեհը ձեռք է բերել դիմանկարներ նկարելու իր հմտությունները, որից հետո մի քանի անգամ հրավիրվել է եվրոպական միապետների արքունիքներ՝ ստեղծելու նրանց դիմանկարները։ 1839 թվականից հինգ տարի շարունակ ապրել է իր հովանավորը դարձած Էռնստ I Սաքսեն-Կոբուրգ-Գոթայի արքունիքում դքսի (իշխել է 1824-1844 թվականներին)։ Անդրեաս Սխելֆհաուտի մոտ սովորել է լանդշաֆտային գեղանկարչության մեթոդներ։ Նա այցելել է Եվրոպայի և Ալժիրի բազմաթիվ քաղաքներ։ Հաագայում առյուծների վարժեցնողը նրան թույլ է տվել հետևել իր առյուծին, և այդ փորձը հետագայում Սալեհին թույլ է տվել դառնալ իր ժամանակի առաջատար անիմալիստներից մեկը։

Սալեհի բազմաթիվ նկարներ ցուցադրվել են Ամստերդամի պետական թանգարանում։ Դրանց մի մասը ոչնչացել է 1931 թվականին թանգարանում բռնկված հրդեհի ժամանակ։

 
«Դիպոնեգորոյի ձերբակալությունը»

Եվրոպայում քսան տարի ապրելուց հետո Ռադեն Սալեհը վերադարձել է Օստ Հնդկաստան 1851 թվականին։  Վերադառնալուց հետո աշխատել է որպես կառավարության գաղութային հավաքածուի արվեստի գործերի հսկիչ և ստեղծել Ճավայի արիստոկրատների դիմանկարներ ու բնանկարներ։ Այդ ժամանակաշրջանում ստեղծված աշխատանքներից առավել հայտնի է (հատկապես Նիդեռլանդներում) արքայազն Դիպոնեգորոյի ձերբակալությունը ներկայացնող նկարը «Դիֆոնեգորոյի ձերբակալությունը»)։ Իր կյանքի վերջին տարիներին ևս մեկ անգամ այցելել է Եվրոպա։ ՌԱդեն Սալեհը մահացել է 1880 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

  • Дёмин Л. М. Загадочный принц: Раден Салех и его время. — М.: Наука. Главная редакция восточной литературы, 1990. — 192 с. — 4500 экз. — ISBN 5-02-016892-0
  • Погадаев, Виктор. Романтик с острова Ява - "Восточная коллекция", М.: РГБ, 2014, № 1, с. 152-156.
  • Karnadi, Koes (editor) 2006) Modern Indonesian art : from Raden Saleh to the present day introduction by Suwarno Wisetrotomo; with contributions by Agung Hujatnikajennong ... [et al.] Denpasar : Koes Artbooks. ISBN 979-8704-02-9
  • Heuken, Adolf (1982). Historical Sites of Jakarta. Jakarta, Indonesia: Cipta Loka Caraka.
  • Yayasan Untuk Indonesia (2005). Ensiklopedi Jakarta: culture & heritage, Volume 3. Jakarta, Indonesia: merintah Provinsi Daerah Khusus Ibukota Jakarta, Dinas Kebudayaan dan Permuseuman, Indonesia}. ISBN 978-979-8682-52-0.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադեն Սալեհ» հոդվածին։