Ջո Աբերկրոմբի
Ջո Աբերկրոմբի (անգլ.՝ Joe Abercrombie, դեկտեմբերի 31, 1974[1], Լանկաստեր, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն, Անգլիա), անգլիացի ֆանտաստ գրող։ «Առաջին օրենք» եռագրության հեղինակը։
Ջո Աբերկրոմբի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1974[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Լանկաստեր, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող, գիտաֆանտաստիկ գրող և մոնտաժող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Մանչեսթերի համալսարան և Lancaster Royal Grammar School? |
Ժանրեր | ֆենթեզի |
Ուշագրավ աշխատանքներ | The Blade Itself? |
Կայք | joeabercrombie.com |
Ջո Աբերկրոմբի Վիքիդարանում | |
Joe Abercrombie Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Լանկաստերի թագավորական միջնակարգ դպրոցը և Մանչեստերի համալսարանը, որտեղ սովորում էր հոգեբանության ֆակուլտետում։ Համալսարանը ավարտելուց հետո սկսեց աշխատել հեռուստատեսությունում, իսկ հետո դարձավ անկախ մոնտաժոր։ 2002 թվականին աշխատանքների ընդմիջումների ժամանակ սկսեց գրել իր առաջին վեպը՝ «Արյուն և երկաթ» (անգլ.՝ The Blade Itself), որը ավարտեց 2004 թվականին։ Վեպը տպագրվել է 2006 թվականին «Gollancz» հրատարակության կողմից, որից հետո Աբերկրոմբին գրեց «Առաջին օրենք» եռագրության մնացած երկու մասերը. «Մինչ նրանց կախաղան կհանեն» (անգլ.՝ Before They Are Hanged) և «Թագավորների վերջին փաստարկը» (անգլ.՝ Last Argument of Kings)։ SFF World թեմատիկ ռեսուրսի մասնակիցների կողմից նրա վեպերը երկու անգամ ճանաչվել են «Տարվա գրքեր»։ 2008 թվականին Ջոն մասնակցել է BBC World of Fantasy հաղորդմանը այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են Մայքլ Մուրկոկը, Թերրի Փրաթչեթը, Չայնա Մևիլը։ Ներկա ժամանակներում ապրում է Սոմերսեթ կոմսության Բատ քաղաքում։
Մատենագիտություն խմբագրել
- «Առաջին օրենք» եռագրություն (անգլ.՝ The First Law Trilogy)
- «Լավ է մատուցել սառը» (անգլ.՝ Best Served Cold) (2009 թվականի հունիս)
- «Հերոսներ» (անգլ.՝ The Heroes) (2011 թվականի հունվար)
- «Կարմիր երկիր» (անգլ.՝ Red Country) (2012 թվականի հոկտեմբեր)
- «Քաղաքից» (անգլ.՝ Skipping Town) (2013)
- «Ալեկոծված ծովը» եռագրություն
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Abercrombie, J. «Half a King». Del Rey (15 July 2014).
- ↑ Abercrombie, J. «Half the World UK cover and release date revealed». Harper Voyager (12 February 2015). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Abercrombie, J. «Books by Joe Abercrombie».
Աղբյուրներ խմբագրել
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Աբերկրոմբի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Աբերկրոմբի» հոդվածին։ |