Ջուջ[1], ազգային պարկ Սենեգալի համանուն գետի գետաբերանում։ Ազգային պարկում տեղադրվել է ավելի քան տասը դիտման հարթակ` թռչունների ուսումնասիրության համար։ Տարեկան մոտ 5000 մարդ այցելում է ազգային պարկ[2]։

Ջուջ
ՏեսակՍենեգալի ագային պարկ
Երկիր Սենեգալ
ՎարչատարածքՍեն Լուի
Հիմնվել էապրիլի 14, 1971 և ապրիլի 24, 1971
Մակերես160 կմ²
Ջուջը գտնվում է Սենեգալում
Ջուջ

Ջուջի ազգային պարկը հիմնադրվել է 1971 թվականին, խոշորացվել է 1975 թվականին։ Իսկ 1980 թվականին ագային պարկն ընդգրկվել է Ռամսարի կոնվենցիայով պահպանվող ջրա-ճահճային տարածքների ցանկում, 1981 թվականին ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2005 թվականին Սենեգալ գետի դելտայի վրա հիմնադրվել է կենսոլորտային արգելոց Դելտա-դյու-Ֆլյով-Սենեգալը՝ ներառելով Ջուջ թռչնաբանական արգելոցը Սենեգալում, Դիավալինգի ազգային պարկը, Չատ-Տ-Բուլ արգելավայրը՝ Մավրիտանիայում[3]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագրերը խմբագրել

 
Ջուջ լիճը տիեզերքից. ձախից՝ 1979 թվականի երաշտն է, աջից՝ 1999 թվականի ջրհեղեղը

Ջուջ ազգային պարկը տեղակայված է երկրի հյուսիսային հատվածում գտնվող Սենեգալ գետի դելտայի ցածրադիր հատվածում։ Ազգային պարկից 15 կմ հարավ գտնվում է Ռոս Բետիոն, իսկ 60 կմ հարավ-արևմուտքում՝ Սեն Լուին։ Պարկի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է մոտ 20 մետր[2]։

Գետի Դելտան հալոմորֆային հողերի հսկայական ավազան է, որտեղ ձևավորվում են աղակալած հողեր։ Ջուջ ազգային պարկը գտնվում է ավազանի մի փոքր հատվածում, որը հեղեղվում է պատնեշների և ամբարտակների համակարգի պատճառով։ Ամբարտակների պատճառով այգու տարածքում ջուրը մնում է ավելի երկար, ինչը գրավում է ջրային թռչուններին։ Ջրի աղիությունը զգալիորեն փոխվում է՝ կախված դրա մակարդակից[2]։

Այգում եղած կլիման բնորոշ է Սահելի շրջանի համար, որտեղ լինում են անձրևոտ և չոր եղանակներ։ Տեղումների տարեկան միջին ծավալը 300 մմ է, իսկ միջին ջերմաստիճանը՝ 27 °C[2]:

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Մթնոլորտային քիչ տեղումները և անբերրի հողերը չէին կարող չարտացոլվել այգու բուսական աշխարհի վրա։ Այգում գերակշռում է սավաննան` փշոտ թփերով ակացիաներ, (արաբյան ակացիա, ոլորված ակացիա), կարմրանագիներ (սենեգալյան մոշենի) և բալանեթներ (բալանեթներ եգիպտական)։ Անձրևային սեզոններին մեծանում է սպիտակ ջրաշուշանի և կեռոնի պոպուլյացիան։ Հալոֆիտային բույսերը զբաղեցնում են մեծ տարածք, մանավորապես՝ բալախը[2]։

Ջուջ ազգային պարկի թռչունները
 
 
 
Ջրագռավ Հավալուսն Խաչկտուց

Ազգային պարկի կենդանական աշխարհը ներառում է երեք միլիոն ջրային թռչունների, որոնք պարկի ստեղծման հիմնական պատճառն են հանդիսացել։ Պարկը թռչունների համար հանդիսանում է Սահարա անապատը հատելուց հետո թարմ ջրի առաջին աղբյուրը։ Չվող թռչունների մեջ կարելի է հանդիպել Ճքճքան մրտիմն (Anas querquedula), լայնակտուց բադ (Anas clypeata), կռվան կտցար (Philomachus pugnax), սև ճահճային կտցար (Limosa limosa): Պարկում բույն են դնում ֆլամինգոն (Phoenicopterus ruber) և վարդագույն հավալուսնը (Pelecanus onocrotalus), սպիտակափետուր բադը (Dendrocygna viduata), շիկակարմիր սուլող բադը (Dendrocygna bicolor), սովորական թևաբտիկ սագը (Plectropterus gambensis), շիկակարմիր տառեղը (Ardea purpurea), կվակվաը (Nycticorax nycticorax) և շատ այլ տեսակներ[2]։

Ազգային պարկում կաթնասուններից հանդիպում է կոծիծավոր խոզ (Phacochoerus aethiopicus) և արևմտա-աֆրիկյան լամանտին (Trichechus senegalensis): Բացի այդ, գոյություն ունեն կոկորդիլոսներ և վիթեր[2]։

Ջուջ ազգային պարկի այլ կենդանիներ
 
 
 
Կոկորդիլոս Գոմշացուլ Պիթոն

Տարածքի պահպանություն խմբագրել

 
Հավալուսները կղզու վրա՝ ազգային պարկում

Այգին ունի տարածքի հսկողության համար նախատեսված հինգ դիտակետ։ Տարվա երեք ամիսներին այգին փակ է։ Այգու շուրջը և ներսում կառուցվել Է ամբարտակ և դամբ, որպեսզի ազգային պարկի ջրի մակարդակը կախված չլինի Սենեգալ գետի ընթացքից[2]։

2000 թվականից մինչև 2006 թվականը այգին ներառված է եղել վտանգված օբյեկտների ցանկում[4]։ 2000 թվականին ծովոսպ (salvinia molesta) բույսը փակել է Սենեգալ գետը և հեղեղել այգիները։ Կենսաբանական հսկողության առաջին փորձերը միջատների օգտագործմամբ, որոնք բույսեր էին ուտում, անհաջող էին[5]։ 2006 թվականին կենսաբանական վերահսկողության մեթոդները բերել են արդյունքների, որոնք, բարելավված պարկերի կառավարման հետ միասին, կոմիտեին թույլ են տվել հեռացնել այն ոչնչացման վտանգի տակ գտնվող օբյեկտների ցանկից[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Джудж // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 683. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Protected Areas Programme: Parc national des oiseaux de Djoudj» (անգլերեն). Protected Areas Programme. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  3. «DELTA DU FLEUVE SENEGAL» (անգլերեն). Մարդը և կենսոլորտը. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  4. «Djoudj National Bird Sanctuary» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  5. «World Heritage Committee Adds Three Sites to the List of World Heritage in Danger» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  6. «Cologne Cathedral (Germany), Djoudj Bird Sanctuary (Senegal), Ichkeul National Park (Tunisia), and Hampi (India) removed from List of World Heritage in Danger» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 25
ռուս..անգլ..ֆր.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուջ» հոդվածին։