Ջունոն (անգլ.՝ Juneau [ˈdʒuːnoʊ]), քաղաք ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում՝ Ալյասկա նահանգում։ Ջունոն Ալյասկայի մայրաքաղաքը և վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 30 987 մարդ (2005 թ-ի տվյալներով)։ Քաղաքը հիմնադրվել է 1881 թ-ին, ավելի հավանական է ոսկու բացահայտման հետևանքով։ Քաղաքն անվանված է ի պատիվ հայտնի ոսկեխույզ Ջոզեֆ Ջունոյի անունով (անգլ.՝ Joseph Juneau)։ Քաղաքը հայտնի է ձկան և թղթի արդյունաբերություններով։ Դեպի Ջունո չկա ոչ մի ավտոմոբիլային ճանապարհ, և քաղաք կարելի է հասնել միայն ինքնաթիռով կամ նավով։

Բնակավայր
Ջունո
անգլ.՝ Juneau
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1881 թ.
Մակերես8427,626992 կմ²
ԲԾՄ17±1 մետր
Բնակչություն32 255 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2]
Ժամային գոտիAKDT?, UTC-9 և UTC-8
Հեռախոսային կոդ907
Փոստային դասիչ99801–99803, 99811–99812, 99824 և 99821
Պաշտոնական կայքjuneau.org(անգլ.)
Ջունո (Ալյասկա) (ԱՄՆ)##
Ջունո (Ալյասկա) (ԱՄՆ)

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Ալյասկայի պատմության թանգարան
  • Սուրբ Նիկողայոսի տաճար - ռուսական ուղղափառ եկեղեցի։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունո (Ալյասկա)» հոդվածին։