Ջունգ Յոնգ Հվա (հանգըլ՝ 정용화, հանջա՝ 鄭容和, հունիսի 22, 1989(1989-06-22)[1], Սեուլ, Հարավային Կորեա), կորեերենի նոր ռոմանականացում՝ Jeong Yong-hwa, հարավկորեացի երաժիշտ, դերասան, երգահան, կիթառահար, ռեփեր, մոդել։ Կորեական CNBLUE բոյզ-բենդի անդամ է։

Ջունգ Յոնգ Հվա
Ջունգ Յոնգ Հվան 2020 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն정용화
Ծնվել էհունիսի 22, 1989(1989-06-22)[1] (34 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերռոք, ռիթմ էնդ բլյուզ, փոփ
Մասնագիտություներգիչ, դերասան
Գործիքներկիթառ
Գործունեություն2009 – ներկա
ԱշխատավայրSejong Cyber University?
ԼեյբլFNC Entertainment
ԿրթությունԿյոնգ Հվի համալսարան
ԱնդամակցությունCNBLUE
ԿապվածCNBLUE
Կայքfncent.com
 Jung Yong-hwa Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Նկարահանվել է հարավկորեական մի շարք հայտնի դորամաներում (հեռուստասերիալ), ինչպիսիք են «Մինամ, դու գեղեցիկ ես»-ը և «Սրտի լարեր»-ը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1989 թվականի հունիսի 22-ին Սեուլում։ 1999 թվականին տեղափոխվել է Բուսան, որտեղ ապրել և սովորել է մինչ քոլեջ ընդունվելը։ Երգեր սկսել է ստեղծագործել դեռևս միջնակարգ դպրոցում։

Երաժշտական գործունեություն խմբագրել

Քոլեջի քննությունները հանձնելուց հետո վերադարձել է Սեուլ և միացել F&C Music թիմին և F&C ակադեմիայում սովորել է նվագել բաս-կիթառ՝ CNBLUE խմբի ապագա անդամների հետ։

Ներկայումս Յոնգ Հվան C.N. Blue (հանգըլ։ 씨엔블루 ― լրիվ անվանում՝ Code Name Blue, թարգմանաբար՝ կոդավորված անվանում՝ «Կապույտ») կորեական ինդի-խմբի լիդերն է։

Սկզբում նրանք իրենց դեբյուտը կատարել են 2008 թվականին Ճապոնիայում։ Մինչ ալբոմի թողարկվելը խումբը ելույթ էր ունենում փողոցներում և կենդանի ձայնով փոքր համերգներին։ Հարավային Կորեայում դեբյուտը կատարվել է 2010 թվականի հունվարի 14-ին «Bluetory» մինի-ալբոմով։

Ի սկզբանե խումբը բաղկացած էր 5 անդամից, սակայն շուտով անձնական պատճառներով խումբը լքում է մեկ վոկալիստ և արդյունքում մնում է երկու վոկալիստ-կիթառահար, մեկ բաս, և գործիքներ։

Ֆիլմագրություն խմբագրել

Սերիալներ խմբագրել

Տարի Ալիք Վերնագիր Դեր
2009   Մինամ, դու գեղեցիկ ես Կանգ Շին Վու
2011 Սրտի լարեր Լի Շին[2]
2012   Ջենթլմենի արժանապատվությունը Ինքն իր դերում[3]
2013 KBS2 Ամուսնացիր նրա հետ, եթե այդքան խիզախ ես Փակ Սե Ջու[4]
tvN Չոնգդամ-դոնգ 111 Ինքն իր դերում
2014 tvN Երեք հրացանակիրներ Փակ Դալ Հյանգ

Տեսահոլովակ խմբագրել

Տարի Տեսահոլովակ Տևողություն Ալբոմ
2012 "Fool" (կորեերեն՝ 바보) 3:57 My First June (առաջին մինի ալբոմ)
2014 "Can't Stop" 3:59 Can't Stop (Կորեայի 5-րդ մինի ալբոմ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.fncent.com/CNBLUE/b/introduce/1301
  2. «Jung Yonghwa's 180 Degrees Transformation in "Title: 넌 내게 반했어 (You've Fallen For Me)"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. Sunwoo, Carla (2012 թ․ հուլիսի 5). «Jung Yong-hwa to make cameo appearance in A Gentleman's Dignity». Joongang Daily. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Yoon Eun Hye, Lee Dong Gun, and CNBLUE's Yonghwa confirmed for new KBS drama 'The Future Choice». օգոստոսի 26, 2013. Վերցված է սեպտեմբերի 4, 2013-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունգ Յոնգ Հվա» հոդվածին։