Ջուղայի քաղաքային բաղնիք

Ջուղայի քաղաքային բաղնիք, պատմամշակութային արժեք ներկայացրած քաղաքային բաղնիք ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն Ջուղա քաղաքում։ Ներկայում ավերված է[1]։

Ջուղայի քաղաքային բաղնիք
Շինության ձևգմբեթավոր, կամարակապ
Ներկա վիճակԱվերված

Տեղադրություն

խմբագրել

Քաղաքային բաղնիքը գտնվել է Ջուղայի աշխարհահռչակ քաղաքային գերեզմանատան և Արաքս գետի ափամերձ տարածքի շրջակայքում[1]։

Պատմություն

խմբագրել

Բաղնիքն ամենայն հավանականությամբ կառուցվել է 16-րդ դարում, քանի որ տարածված ավանդության համաձայն այն վերագրվում է Ջուղայի քաղաքապետ խոջա Խաչիկին[1]։

1875 թվականին կատարած իր ճանապարհորդության ժամանակ հուշարձանը նկարագրել է Քաջբերունին՝ պատկերելով նաև բաղնիքի հորինվածքը[1][2]։

Նկարագրություն

խմբագրել

Քաղաքային բաղնիքը ունեցել է բավականին հետաքրքիր հորինվածք։ Կառուցվել է կրաշաղախով։ Գմբեթավոր բաղնիքի նախասրահը երեք դռնով բացվել է դեպի Արաքս գետը։ Նախասրահը միակ կամարաձև դռնով միացված է եղել կամարակապ շեմին, որի ծայրում եղել են փոքր սենյակներ։ Դրանք հավանաբար ծառայել են հագուստը փոխելու համար։ Շեմից եղել է մուտք դեպի կամարակապ լողարանի մեծ սենյակ, որի գմբեթի վրա եղել են փոքրիկ պատուհաններ։ Լողարանի անկյուններում եղել են փոքրիկ կամարակապ սենյակներ։ Ետևի մասում՝ կամարակապ շինության մեջ, գտնվել է ջրի ամբարը, հնոցը և այլ անհրաժեշտ կառույցներ[1][2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 29։
  2. 2,0 2,1 Քաջբերունի, Ճանապարհորդական նկատողությունք, «Փորձ», N 2, թԻՖԼԻՍ, 1877-1878 թվականներ, էջ 354։