«Ջուլի Ջոնսոն» (անգլ.՝ Julie Johnson), 2001 թվականի ամերիկյան դրամա, որի ռեժիսորն է Բոբ Գոսը։ Ֆիլմը նկարահանվել է Վենդի Հեմմոնդի պիեսի հիման վրա։

Ջուլի Ջոնսոն
անգլ.՝ Julie Johnson
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվական2001
Լեզուանգլերեն
ՌեժիսորBob Gosse?
ԴերակատարներԼիլի Թեյլոր, Քորթնի Լավ, Սպոլդինգ Գրեյ, Նոա Փլաթեր և Միշա Բարթոն
ԵրաժշտությունԱնջելո Բադալամենտի
Պատմվածքի վայրՆյու Ջերսի
Նկարահանման վայրՆյու Յորք և Նյու Ջերսի
Տևողություն93 րոպե

Սյուժե խմբագրել

Ջուլի Ջոնսոնը տնային տնտեսուհի է Նյու Ջերսիից։ Նա երկու երեխաների մայր է։ Ջուլին ապրում է միապաղաղ, ձանձրալի կյանքով, բայց ավելին իմանալու ցանկությունը նրան դրդում է գնել գիտահանրամատչելի ամսագրեր և դիտել ուսուցողական հեռուստահաղորդումներ։ Ձգտումը դեպի նոր գիտելիքներ ստանալը նրան տանում է համակարգչային դասարան, որը գտնվում է տեղի քոլեջում։ Իմանալով այդ մասին, ամուսինը կարծում է, որ նա խախտվել է։ Ջուլին նրան դուրս է հանում տնից։

Քլերը Ջուլիի լավագույն ընկերուհին է։ Վերջինս ներշնչվելով Ջուլիից նույնպես լքում է ամուսնուն։ Քանի որ նա գնալու ոչ մի տեղ չունի, ուստի տեղափոխվում է ընկերուհու մոտ ապրելու։ Ջուլին նրան համոզում է, որ իր հետ սովորելու գա։ Քլերը համաձայնում է։ Նոր կյանքը դառնում է արտասովոր այն բանից հետո, երբ Ջուլին սեր է խոստովանում Քլերին, որից հետո կանանց միջև սիրավեպ է սկսվում։

Սակայն հետագայում ընկերուհիների ճանապարհները բաժանվում են։

Դերասանական կազմ խմբագրել

Դերերում Հերոս
Լիլի Թեյլոր Ջուլի Ջոնսոն
Քորթնի Լավ Քլեր
Նոա Էմմերիխ Ռիք Ջոնսոն
Միշա Բարթոն Լիզա Ջոնսոն
Գիդեոն Ջեքոբս Ֆրենկի Ջոնսոն

Մրցանակներ խմբագրել

Ֆիլմը ստացել է մի շարք մրվանակներ[1]

Մրցանակ
Փառատոն/ Մրցանակ Թվական Մրցանակ Կատեգորիա Հաղթող
«Աուտֆեստ» կինոփառատոն 2001 Grand Jury Award Outstanding Actress in a Feature Film Քորթնի լավ
Ֆիլադելֆիայի Գեյ և Լեսբի միջազգային փառատոն 2001 Jury Prize Best Feature — Lesbian Բոբ Գոս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Awards for Julie Johnson «Internet Movie Database» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել