Ջուլիետա Մազինա

թատրոնի և կինոյի իտալացի դերասանուհի

Ջուլիետա Մազինա (իտալ.՝ Giulietta Masina, իրական անունը` Ջուլյա Աննա Մազինա (Giulia Anna Masina), փետրվարի 22, 1921(1921-02-22)[1][2], Սան Ջորջո դի Պիանո, Իտալիա - մարտի 23, 1994(1994-03-23)[3][1], Հռոմ, Իտալիա[4]), թատրոնի և կինոյի իտալացի դերասանուհի։ Արժանացել է Կաննի կինոփառատոնի պարգևին` կանացի լավագույն դերի համար (1957): Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակի դափնեկիր (1966):

Ջուլիետա Մազինա
իտալ.՝ Giulietta Masina
Ծնվել էփետրվարի 22, 1921(1921-02-22)[1][2]
ԾննդավայրՍան Ջորջո դի Պիանո, Իտալիա
Մահացել էմարտի 23, 1994(1994-03-23)[3][1] (73 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4]
ԳերեզմանFellini tomb[5][6]
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, սցենարիստ և հեռուստասցենարիստ
ԺանրերԻտալական նեոռեալիզմ և հեղինակային կինո
Ամուսին(ներ)Ֆեդերիկո Ֆելինի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ջուլիետա Մազինան ծնվել է Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզի Սան Ջորջիո դի Պիանո համայնքում։ Նրա հայրը ջութակահար և երաժշտության դասատու էր, իսկ մայրը` դպրոցի ուսուցչուհի։ Ջուլիետան չորս երեխաներից ավագն էր։ Դեռ մանուկ հասակից նա հակվածություն էր դրսևորում թատրոնի, պարերի և երաժշտության հանդեպ։ Դպրոցն ավարտելուց հետո նրան ուղարկել են Հռոմ` բարեկամուհու մոտ, որտեղ նա սովորել է Սուրբ Ուրսուլայի շքանշանի Հռոմեական միության վանական գիմնազիայում։ Չնայած Ջուլիետան ցանկանում էր դաշնակահարուհի դառնալ, այնուամենայնիվ ընդունվել է Հռոմի Լա Սապիենցա համալսարանի բանասիրական ֆակուլտետ և ավարտելուց հետո ստացել ժամանակակից գրականություն դասավանդողի վկայագիր[7]։

Սովորելու տարիներին ուսանողական թատրոնում նա խաղացել է զանազան դերեր, իսկ հետագայում աշխատանքի է անցել ռադիոյում, ելույթներ ունեցել ռադիոհաղորդումներում, որոնց սցենարները գրում էր իտալական կինոյի ապագա ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին։ Վերջինս այն ժամանակ ամսագրերից մեկում աշխատում էր որպես ծաղրանկարիչ։ Նրա խնդրանքով է դերասանուհին փոխել իր անունը և դարձել Ջուլիետա[7][8]։

Առաջին անգամ Ջուլիետան կինոյում նկարահանվել է Ալբերտո Լատուադայի «Առանց խղճի» (1947 թ.) կինոնկարում, որտեղ կատարել է մարմնավաճառուհի Մարչելլայի դերը[9]։ Այդ դերակատարման համար արժանացել է «Արծաթե ժապավեն» մրցանակին։ Ջուլիետայի ամենահայտնի ֆիլմերից արժե նշել «Կաբիրիայի գիշերները» (1957 թ.), «Ջուլիետան և հոգիները» (1965 թ.), «Ջինջերն ու Ֆրեդը» (1986 թ.) և այլ կինոնկարներ։ Նրան անվանել են «կիսաշրջազգեստով Չապլին»[10]։

Անձնական կյանք խմբագրել

Ջուլիետա Մազինան 1943 թվականին ամուսնացել է Ֆեդերիկո Ֆելինիի հետ։ 1945 թվականին ծնվել է նրանց որդին, սակայն մեկ ամիս անց մահացել է գլխուղեղի բորբոքումից[11]։ Դրանից հետո նրանք այլևս երեխաներ չեն ունեցել։

Ջուլիետա Մազինան մահացել է 1994 թվականի մարտի 23-ին` թոքերի քաղցկեղից, ամուսնու մահվանից հինգ ամիս անց։ Թաղված է Ռիմինիում` Ֆեդերիկո Ֆելինիի կողքին։ Նրանց դամբարանի հեղինակը հայտնի քանդակագործ Առնալդո Պոմոդորոն է։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1947 Առանց խղճի Senza pietà Մարչելլա
1950 Վարյետեի լույսերը Luci del varietà Մելինա Ամուր
1951 Փակված ծածկափեղկեր Persiane chiuse Պիպպո
1951 Դժբախտության յոթ ժամերը Sette ore di guai Ռոմոլինիի դուստրը
1951 Գեղեցիկ սպասավորուհին աշխատանք է փնտրում Cameriera bella presenza offresi... Էրմելինդա
1952 Վանդա, մեղսագործուհի Wanda, la peccatrice Նադինա
1952 Իմ կյանքի սիրավեպը Il romanzo della mia vita Պաոլա
1952 Սպիտակ շեյխը Lo sceicco bianco Կաբիրիա
1952 Եվրոպա 51 Europa '51 Ջուլիետա
1953 Մեծ քաղաքի ծայրամասում Ai margini della metropoli Ջինա Իլարի
1953 Տհաճություն (Վիա Պադովա 46) Lo scocciatore (Via Padova 46) Իռեն
1954 Արգելված կինը Donne proibite Ռոզիտա
1954 Սիրո հարյուր տարին Cento anni d'amore հարևանուհի
1954 Ճանապարհ La strada Ջելսոմինա
1955 Բարի գիշեր... փաստաբան Buonanotte... avvocato! Կլարա Սանտի
1955 Խարդախները Il bidone Իրիս
1957 Կաբիրիայի գիշերները Le notti di Cabiria Կաբիրիա (Մարիա Չեկարելլի)
1958 Ֆորտունելլա Fortunella Նանդա Դիոտալլևի «Ֆորտունելլա»
1958 Դժոխք քաղաքի կենտրոնում Nella città l'inferno Լինա
1959 Յոնսն ու Էրդմեն Jons und Erdme Էրդմե
1960 Աղջիկն արհեստական մետաքսով (Մեծ կյանք) Das kunstseidene Mädchen Դորիս Պուցկե
1965 Ջուլիետան և հոգիները Giulietta degli spiriti Ջուլիետա
1966 Ներեցեք, դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ Scusi, lei è favorevole o contrario? Աննա
1967 Մի բարկացրեք զզվեցնողին Non stuzzicate la zanzara Ռիտայի մայրը
1969 Խենթը Շայոյից The Madwoman of Chaillot Գաբրիել
1973 Էլեոնորա Eleonora Էլեոնորա
1976 Կամիլլա Camilla Կամիլլա
1985 Ձնաբուք տատիկը Perinbaba Ձնաբուք տատիկ
1985 Անուրջներ և իրականություն Sogni e bisogni -
1986 Ջինջերն ու Ֆրեդը Ginger e Fred Ամելիա Բոնետի, Ջինջեր
1991 Հնարավոր է այսօր Aujourd'hui peut-être... Բերտիլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 BeWeB
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119117096 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://bbcc.regione.emilia-romagna.it/pater/loadcard.do?id_card=152363
  6. https://riminiturismo.it/visitatori/scopri-il-territorio/arte-e-cultura/monumenti-alla-memoria/cimitero-monumentale-di-rimini
  7. 7,0 7,1 Мазина Джульетта
  8. «Джульетта Мазина биография и фильмография. Киномаг — магазин редкого интеллектуального кино». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
  9. БСЭ - Мазина Джульетта
  10. Рыжков В. Дороги Джульетты. Джульетта Мазина // Любовь к звездам. Любовные истории самых знаменитых актрис. — М.: ОЛМА Медиа Групп, 2003. — С. 146. — 384 с. — ISBN 978-5-94-850065-2
  11. Information on miscarriage and death from encephalitis cited in Tullio Kezich, Fellini: His Life and Work (New York: Faber, 2006), 74.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիետա Մազինա» հոդվածին։