Ջուլիա Իմպերիո
Ջուլիա Իմպերիո (իտալ.՝ Giulia Imperio, դեկտեմբերի 7, 2001[1][2], Գրոտալիե, Տարանտո, Ապուլիա, Իտալիա), իտալացի մարզուհի, ծանրորդ, 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն[3][4]։ Հանդես է գալիս մինչև 49 կգ քաշային կարգում։
Ջուլիա Իմպերիո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 2001[1][2] (22 տարեկան) |
Ծննդավայր | Գրոտալիե, Տարանտո, Ապուլիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | ծանրամարտիկ |
Giulia Imperio Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ջուլիա Իմպերիոն ծնվել է 2001 թվականին։ Մեծահասակների շրջանում իտալուհին իր նորամուտը նշել է Աշխաբադում կայացած 2018 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ մինչև 49 կգ քաշային կարգում զբաղեցրել է 26-րդ տեղը։
2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Ջուլիա Իմպերիոն մինչև 49 կգ քաշային կարգում 178 կգ արդյունքով զբաղեցրել է չորրորդ տեղը։ Նա պոկում վարժությունում (81 կգ) նվաճել է փոքր բրոնզե մեդալ։
2022 թվականին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Ջուլիա Իմպերիոն մինչև 49 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել։ Նրա արդյունքը երկու վարժությունների հանրագումարում եղել է 171 կիլոգրամ է։ «Պոկում» վարժությունում 79 կգ քաշային կարգում նա նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ «հրում» վարժությունում՝ ոսկե մեդաալ[5][6][7]։
2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում իտալուհի ծանր ատլետը մինչև 49 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ՝ 183 կգ արդյունքով՝ երկու վարժությունների արդյունքում։ Առանձին վարժություններում նա ևս երկու փոքր արծաթե մեդալ է նվաճել։
Նվաճումներ խմբագրել
Արդյունք | Քաշ | Թվական | Մրցաշարի վայր | Պոկում | Հրում | Ընդհանուր քաշ |
Ոսկի | մինչև 49 կգ | 2022 | Տիրանա, Ալբանիա | 79,0 | 92,0 | 171,0 |
Արծաթ | մինչև 49 կգ | 2023 | Երևան, Հայաստան | 83,0 | 100,0 | 183,0 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://iwf.sport/wp-content/uploads/downloads/2018/10/Start_Book_Ashgabat.pdf
- ↑ 2,0 2,1 http://www.pesistica.org/public/file_manager/ARCHIVIO/fipe/gare/internazionali/2018/10.06.18%20-%20olimpiadi%20giovanili/2018%20-%20Results%20Book%20Giochi%20Olimpici%20Giovanili.pdf
- ↑ Oliver, Brian (2022 թ․ մայիսի 29). «Bulgaria back in style with two golds at European Weightlifting Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «2022 European Weightlifting Championships Results Book» (PDF). European Weightlifting Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Алексей Филиппов (2021 թ․ ապրիլի 3). «Тяжелая атлетика. Чемпионат Европы. Первый день». Библиотека изображений "РИА Новости" (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Турчанка Эрдоган и итальянка Империо – первые победительницы чемпионата Европы по тяжёлой атлетике в Тиране». allsportinfo.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
- ↑ PROSPORT_UA (2022 թ․ մայիսի 28). «Тяжёлая атлетика. ЧЕ-2022. Ловчинская выиграла три медали». Prosport (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Իմպերիո» հոդվածին։ |