Ջուլիան Օվենդեն
Ջուլիան Մարկ Օվենդեն (անգլ.՝ Julian Mark Ovenden, նոյեմբերի 29, 1976, Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, որն հայտնի է «Դաունթոնի աբբայություն» հեռուստասերիալի Չարլզ Բլեյքի, «Ֆոյլի պատերազմը» հեռուստասերիալի Էնդրյու Ֆոյլի և «Թագ» հեռուստասերիալում կատարած Ռոբերտ Քենեդիի դերերով։
Ջուլիան Օվենդեն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1976 (47 տարեկան) |
Ծննդավայր | Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Իթըն քոլեջ, Դրամատիկական արվեստի Ուեբեր Դուգլասի ակադեմիա, Նոր Քոլեջ և St Paul's Cathedral School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
julianovenden.com | |
Կենսագրություն խմբագրել
Օվենդենը Եղիսաբեթ II թագուհու նախկին քահանա Քենոն Ջոն Օվենդենի երեք երեխաներից մեկն է[1][2]։
Մանուկ հասակում Օվենդենը երգել է Սուրբ Պողոսի տաճարի երգչախմբում։ Հետո նա Իթըն քոլեջում ստացել է երաժշտական կրթաթոշակ[3]։ Այնուհետև Օքսֆորդի համալսարանի Նոր քոլեջում երգչախմբային կրթաթոշակով սովորել է երաժշտություն[2]։ Պատրաստվելով դառնալ օպերային երգիչ[4]՝ մյուզիքլներում նա պրոֆեսիոնալ օգտագործել է իր երաժշտական կրթությունը։ Ավելի ուշ դերասանական վարպետության ուսուցումը շարունակել է Ուեբեր Դուգլասի դրամատիկական արվեստի ակադեմիայում[1]։
Անձնական կյանք խմբագրել
Օվենդենը ամուսնացած է անգլիացի օպերային երգչուհի Քեյթ Ռոյալի հետ։ Զույգն ունի որդի՝ Ջոնի Բոն, որը ծնվել է 2009 թվականին։ Նրանք ամուսնացել են 2010 թվականի դեկտեմբերի 20-ին։ Արարողությունը կատարել է Օվենդենի հայրը, որը նույն օրը մկրտել է նրանց որդուն[2]։ 2011 թվականի նոյեմբերին զույգն ունեցել է դուստր՝ Օդրին[3]։
Թատրոն խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2000 | Merrily We Roll Along | Ֆրանկլին | [5] | |
2004 | Գրանդ հոթել | Grand Hotel | Բարոն | [6] |
2006 | Butley | Ջոզեֆ Քեյսթոն | [7] | |
2008 | Մարգարիտ | Marguerite | Արման | [8] |
2009 | Annie Get Your Gun | Բաթլեր | [9] | |
2011 | Մահը վերցնում է հանգստյան օրը | Death Takes a Holiday | Մահ | [10] |
2014 | My Night with Reg | Ջոն | [11] |
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2002 | Հավաքվենք միասին | Come Together | Մեթ | Հեռուստաֆիլմ |
2002-2003 | Ֆորսայթների պատմությունը | The Forsyte Saga | Վել Դարթի | Մինի սերիալ, 10 էպիզոդ |
2002-2008 | Ֆոյլի պատերազմը | Foyle's War | Էնդրյու Ֆոյլ | Մշտական դեր, 7 էպիզոդ |
2003 | Թագավորական | The Royal | բժիշկ Դևիդ Շերիթոն | Մշտական դեր, 15 էպիզոդ |
2004 | Սուրբ Ծննդյան ուրվականները | A Christmas Carol | Ֆրեդ Անդերսոն | Հեռուստաֆիլմ |
2005 | Ագաթա Քրիստիի Պուարո | Agatha Christie's Poirot | Մայքլ Շեյն | «After the Funeral» էպիզոդ |
2005-2006 | Կապված | Related | Ջեյսոն Գրինշթեյն | Պարբերական դեր, 13 էպիզոդ |
2006 | Կախարդված | Charmed | Նովակ | «12 Angry Zen» էպիզոդ |
2010 | Առաջին գիշեր | First Night | Թոմ | |
Համաձայն եմ | I Do | Հյուգո | Կարճամետրաժ | |
Յուրաքանչյուր մարդու սիրտը | Any Human Heart | Էռնեստ Հեմինգուեյ | Մինի սերիալ, 3 էպիզոդ | |
2011 | Սպանություններ Միդսոմերում | Midsomer Murders | Բեն Վիվիանի | «Dark Secrets» էպիզոդ |
2013 | Սմեշ | Smash | Սայմոն/նախագահ Ջոն Ֆ․ Քենեդի | Պարբերական դեր, 4 էպիզոդ |
2014 | Տիեզերք։ Տարածություն և ժամանակ | Cosmos: A Spacetime Odyssey | Մայքլ Ֆարադեյ (գոլոս) | «The Electric Boy» էպիզոդ |
Ակտիվներ | The Assets | Գերի Գրայմաս | Մինի սերիալ, 5 էպիզոդ | |
2013-2014 | Դաունթոնի աբբայություն | Downton Abbey | Չարլզ Բլեյք | Մշտական դեր, 9 էպիզոդ |
2014-2015 | Տեսադաշտում | Person of Interest | Ջերեմի Լամբերտ | Պարբերական դեր, 4 էպիզոդ |
2015 | Դիգնիդադ գաղութը։ Չկա վերադարձ | Colonia | Ռոման | |
2016 | Խոստովանություն | Le confessioni | Մեթյու Փրայս | |
2017 | Շքանշանի անկումը | Knightfall | Գիյոմ դե Նոգարե | |
Թագ | Crown | Ռոբերտ Քենեդի | 2-րդ եթերաշրջանի 8-րդ սերիայում էպիզոդիկ դեր |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Liz Hoggard (2008 թ․ մայիսի 20). «Marguerite's man». The Evening Standard. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Sarah Oliver (2011 թ․ հունվարի 22). «The other Royal wedding: Opera singer Kate Royal on juggling her family with stellar performances worldwide». Daily Mail. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 3,0 3,1 Chrissy Iley (2012 թ․ ապրիլի 15). «Julian Ovenden: the sweet-singing son of a Queen's chaplain». The Telegraph.
- ↑ Dalya Alberge (2010 թ․ հոկտեմբերի 30). «Opera: it sounds like being the next big thing in movies». The Observer. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Michael Billington (2000 թ․ դեկտեմբերի 13). «The heart-piercing, time-travelling Sondheim: Merrily We Roll Along (Donmar Warehouse, London)». The Guardian. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Michael Billington (2010 թ․ հոկտեմբերի 30). «Grand Hotel (Donmar Warehouse, London)». The Guardian. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Ben Brantley (2010 թ․ հոկտեմբերի 30). «Zingers Shoot Forth From Inside a Toxic Fog». The New York Times. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Michael Billington (2008 թ․ մայիսի 21). «Marguerite (Haymarket, London)». The Guardian. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Michael Billington (2009 թ․ հոկտեմբերի 18). «Annie Get Your Gun (Young Vic, London)». The Guardian. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Set Aside That Scythe, and Let’s Put on a Show, Charles Isherwood, New York Times, 21 July 2011. Retrieved: 9 August 2014.
- ↑ My Night With Reg review – fine revival for caustic study of gay manners, Michael Billington, The Guardian, 6 August 2014. Retrieved: 9 August 2014.
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք Արխիվացված 2020-10-31 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիան Օվենդեն» հոդվածին։ |