Ջորջ Սանտայանա (անգլ.՝ George Santayana, իսպ.՝ Jorge Agustín Nicolás Ruiz de Santayana, դեկտեմբերի 16, 1863(1863-12-16)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[1][4] և San Bernardo street, Մադրիդ[5] - սեպտեմբերի 26, 1952(1952-09-26)[4][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), ամերիկացի փիլիսոփա, քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ։ Ծագումով՝ իսպանացի։

Ջորջ Սանտայանա
անգլ.՝ George Santayana
Ծնվել էդեկտեմբերի 16, 1863(1863-12-16)[1][2][3][…] Մադրիդ, Իսպանիա[1][4] և San Bernardo street, Մադրիդ[5]
Մահացել էսեպտեմբերի 26, 1952(1952-09-26)[4][2][3][…] (88 տարեկան) Հռոմ, Իտալիա[4]
բնական մահով
ԳերեզմանԿամպո Վերանո[6]
Բնակության վայր(եր)Ավիլա[5] և Beacon Street?[5]
Քաղաքացիություն Իսպանիա
Դավանանքքրիստոնեական աթեիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, բանաստեղծ, վիպասան, ակնարկագիր և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, Ստեղծագործական և մասնագիտական գրություն[7] և պոեզիա[7]
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa
Ալմա մատերՀարվարդի համալսարան, HU Berlin, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ, Հարվարդի քոլեջ և Բոստոնի լատինական դպրոց
Տիրապետում է լեզուներինիսպաներեն և անգլերեն[2][8]
ՀայրAgustín Ruiz de Santayana?[9]
ՄայրJosefina Borrás?
Ստորագրություն
Изображение автографа
 George Santayana Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

1872-1912 թվականներին ապրել է ԱՄՆ-ում, 1907-1912 թվականներին՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Կրել է Ու․ Ջեմսի և Ա․ Բերգսոնի ազդեցությունը, կյանքի վերջին տարիներին մոտեցել է էկզիստենցիալիզմին, Է․ Հուսեռլի ֆենոմենոլոգիային և Ա․ Ուայտհեդի «պրոցեսի փիլիսոփայությանը»։ Սանտայանայի մետաֆիզիկական համակարգը տրված է «Կեցության ոլորտները» երկում։ Փիլիսոփայության հիմնական խնդիրը Սանտայանան համարում է աշխարհի նկատմամբ բարոյական և գեղագիտական կողմնորոշում մշակելը․ փիլիսոփայությունը ոչ եկեղեցական կրոն է, այն ուղղված է մարդու «մտքին և սրտին»։ Պոեզիան, արվեստը, կրոնը մարդկային հոգեկանի բարձրագույն ձևերն են, որոնք խիստ հակադրվում են «կենդանական հավատի» (արտաքին աշխարհի գոյությունն ընդունող անմիջական համոզմունքի) վրա հիմնված կենսաբանորեն մեկնաբանվող պրակտիկային և գիտությանը։ Ընդ որում, գիտությունն ըմբռնվել է որպես աշխարհի օգտապաշտական նշանակություն Ունեցող ոչ իսկական ընկալում։ Սանտայանան «Տիրապետություն և իշխանություն» գրքում (1951) Պլատոնի ոգով մշակել է հակադեմոկրատական հասարակական-քաղաքական ուսմունք։ Հեղինակ է նաև «Վերջին պուրիտանը» վեպի (1935) և գեղագիտության, մշակույթի ու գրականության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների։ Հայտնի է իր փայլուն գրելաոճով։ Սանտայանայի գաղափարների վրա է հիմնվում ամերիկյան հասարակական մտքի հակասցիենտիստական ուղղությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Սանտայանա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 184